Միգուցե մանկական տրավմա ունի, այդ ակցիան իրեն որեւէ բա՞ն է հուշում. ավագանու անդամը՝ Նոր Նորք վարչական շրջանի նախկին ղեկավարի մասին

Ավագանու «Մայր Հայաստան» խմբակցության անդամ Մեսրոպ Մանուկյանը չի ընդունում իրեն առաջադրված մեղադրանքը՝ Նոր Նորք վարչական շրջանի նախկին ղեկավարի աշխատակազմի նկատմամբ անհարգալից վերաբերմունք դրսևորելու, աշխատակազմի բնականոն աշխատանքը խոչընդոտելու դեպքով, որը որակվել է որպես խուլիգանություն: Հիշեցնենք, որ վարչական շրջանի նախկին ղեկավար Տիգրան Տեր-Մարգարյանի աշխատակազմում տեղի ունեցած ծեծկռտուքի և դրան նախորդող օրը բլոգեր Արթուր Չախոյանի և ավագանու անդամ … Read more

«Այսօրվանից դադարեցնում եմ իմ լիազորությունները՝ որպես Նոր Նորք վարչական շրջանի ղեկավար․ կհանդիպենք 2026-ին»․ Տիգրան Տեր-Մարգարյան

«Այսօրվանից դադարեցնում եմ իմ լիազորությունները՝ որպես Նոր Նորք վարչական շրջանի ղեկավար»,- Երևանի քաղաքապետարանի գործակարգավարական խորհրդակցության ժամանակ հայտարարեց Նոր Նորք վարչական շրջանի ղեկավար Տիգրան Տեր-Մարգարյանը։ Հիշեցնենք՝ Նոր Նորք համայնքի ղեկավարը ուղիղ եթերում ծեծի էր ենթարկել բլոգեր Արթուր Չախոյանին։ Տիգրան Տեր-Մարգարյանը նշեց․ «Օրեր առաջ Նոր Նորք վարչական շրջանում տեղի ունեցած սադրանքը  և դրան հաջորդած գործողությունները դարձան լայն … Read more

Նոր Նորք վարչական շրջանի ղեկավար Տիգրան Տեր-Մարգարյանը հրաժարական է տվել. պաշտոնական

Երևանի Նոր Նորք վարչական շրջանի ղեկավար Տիգրան Տեր-Մարգարյանը հրաժարական է տվել։ Այս մասին վերջինս հայտնել է Երևանի քաղաքապետարանի նիստում։ Հիշեցնենք, որ ավելի վաղ հաղորդվել է, որ ապրիլի 30-ին Երևանի Նոր Նորք վարչական շրջանի ղեկավար Տիգրան Տեր-Մարգարյանը քաղաքապետարանի աշխատակիցների հետ դաժանաբար ծեծի է ենթարկել ակտիվիստ Արթուր Չախոյանին։ Չախոյանին բերման են ենթարկել, ապա ոստիկանական բաժանմունքից տեղափոխել հիվանդանոց։ … Read more

Տիգրան Տեր-Մարգարյանը ազատման դիմումը գրել է դեռ երկուշաբթի օրը․ «Հրապարակ»

«Հրապարակ» թերթը գրում է. «Երեկ առավոտից լուր տարածվեց, թե հրաժարական է տվել Նոր Նորքի սկանդալային թաղապետ Տիգրան Տեր-Մարգարյանը․ ազատման դիմումը գրել է դեռ երկուշաբթի օրը, բայց չեն ստորագրել, քանի որ քաղաքապետն այս օրերին գտնվում է Լոնդոնում։ Սակայն օրվա ընթացքում Տեր-Մարգարյանը հերքեց, իսկ «Հանրապետություն» կուսակցության մեր աղբյուրը վստահեցրեց, որ նա ազատման դիմում չի գրել, սակայն չբացառեց՝ … Read more

Նոր Նորքի սկանդալային թաղապետը հրաժարակա՞ն է տվել

Քիչ առաջ մամուլում տեղեկություններ տարածվեցին, որ Նոր Նորքի վարչական շրջանի ղեկավար Տիգրան Տեր-Մարգարյանը հրաժարականի դիմում է ներկայացրել: Երևանի քաղաքապետի մամուլի խոսնակ Հայկ Կոստանյանը, անդրադառնալով թեմային, նշել է. «Քանի որ բազմաթիվ զանգեր ենք ստանում Նոր Նորք վարչական շրջանի ղեկավարի հնարավոր հրաժարականի վերաբերյալ, տեղեկացնում ենք, որ նման զարգացման դեպքում կտրվի պաշտոնական մեկնաբանություն»։ Հիշեցնենք, որ ապրիլի 30-ին ակտիվիստ … Read more

Փաշինյանը 10-ով զրո արեց Քոչարյանին ու Մոսկվայից հետը բերեց Պուտինի ձեռքսեղմման նկար. Նինա Կարապետյանց

Հելսինկյան ասոցիացիայի ղեկավար, իրավապաշտպան Նինա Կարապետյանցի դիտարկմամբ, եթե նույնիսկ բլոգեր Արթուր Չախոյանն էր սադրել Նոր Նորք վարչական շրջանի ղեկավարին կամ աշխատակիցներին, լինելով հեղափոխական ուժ, բարեփոխված համակարգերի ջատագով՝ պետք է դիմեին պետական մարմիններին, ոչ թե բռունցքներին: «Վարչական շրջանի ղեկավարը պետք է ուղղակի դիմեր ոստիկանություն կամ համապատասխան մարմիններ: Եթե պետական մարմիններին դիմելու փոխարեն դիմել են բռունցքներին, հայհոյանքին … Read more