Ինչո՞վ է պայմանավորված Հայաստանի հասցեին Իրանի դեսպանի հնչեցրած մեղադրանքը

TRIPP նախագծին վերաբերող հայ-ամերիկյան համատեղ հայտարարությանն անդրադարձել են նաև Թեհրանում: Իրանի քաղաքական ղեկավարությունը նախագիծը հակաիրանական է համարում: Թեմային անդրադարձել է Հայաստանում Իսլամական Հանրապետության դեսպանը: Մինչ այդ կարծես ավելի զուսպ էին գնահատում: «Հորիզոնի» տաղավարում Արտյոմ Երկանյանը մանրամասներ է ներկայացրել: «Իրականում իրանական դիվանագետների համար հայ-ամերիկյան այս վերջին հայտարարության ընդունումն անակնկալ չէր: Հայկական կողմը պատշաճ ձևով տեղեկացրել էր … Read more

ԱՄՆ-ը, ի դեմս ամենաբարձր պաշտոնյաների, իր ստորագրությունն է դրել այս նախագծի տակ․ Էդգար Առաքելյան

«Հեռանկարն» այսօր հյուրընկալել է քաղաքագետ Էդգար Առաքելյանին։ Նախևառաջ անդրադարձ է եղել ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանի և ԱՄՆ պետքարտուղար Մարկո Ռուբիոյի հայտարարությանը, որով Միացյալ նահանգներն ու Հայաստանը ըստ էության հաստատեցին ԹՐԻՓՓ ծրագրի համար Հայաստան-ԱՄՆ կենսագործման շրջանակը։ Ի՞նչ է այն ենթադրում և ի՞նչ է նշանակում այն, որնախագիծը կունենա ամերիկյան վերահսկիչ փաթեթ։ Արդյո՞ք սա հուսալիության լրացուցիչ երաշխիք … Read more

Իրանի դեսպանի սուր ակնարկը՝ Երևանին ու խիստ իրարամերժ տվյալներ հարևան երկրում իրավիճակի մասին

Հարևան Իրանում ինտերնետային մեկուսացման ֆոնին խիստ իրարամերժ են տեղեկությունները ստեղծված իրավիճակի մասին։ Արևմտյան մամուլի ու իրավապաշտպան կազմակերպությունների հաղորդած տվյալներն առանցքային կերպով տարբերվում են պաշտոնական Թեհրանի հրապարակածից: Իրանում ստեղծված իրավիճակի շուրջ խոսել է նաև ՀՀ-ում ԻԻՀ նորանշանակ դեսպան Խալիլ Շիրղոլամին՝ զերծ չմնալով նաև սուր հայտարարություններից:

Արարատ Միրզոյանն անդրադարձել է ԹՐԻՓՓ-ի իրականացման շրջանակի մասին փաստաթղթի հիմնական դրույթներին

ԹՐԻՓՓ-ի իրականացման շրջանակի մասին փաստաթղթի հրապարակումից հետո նախարար Միրզոյանը Վաշինգտոնից ուղիղ հեռարձակմամբ անդրադարձել է փաստաթղթի հիմնական դրույթներին, կարգավորումներին: Նախարարը պատասխանել է ԶԼՄ-ներից ստացված հարցերին: Մանրամասները՝ տեսանյութում:

«Դու ուրիշ երգ գիտե՞ս»․ ճակատագրական հարցը, որ Մաթևոսյանին ռադիոյի ու Հայաստանի ձայն դարձրեց

Հերթական շրջագայությանը միշտ պատրաստ, ոչ մի դեպքում դժվարություն չտեսնող մաեստրոյի աշխատասենյակում մարդիկ հավաքվել են՝ նրան 85 ամյակի կապակցությամբ շնորհավորելու։ 85-ից 65 տարին Հանրային ռադիոյում անցկացրած երգի վարպետն ամենակարևոր խոստումն է տալիս՝ իր 100-ամյակը ևս միասին ենք նշելու։ Իսկ այսօր՝ դեռ միայն 85 տարի ապրելուց հետո Ռուբեն Մաթևոսյանը վստահ ասում է՝ «ես երջանիկ մարդ եմ»։

Տեսագրությունում երևացող անձինք որոնվում են նախաձեռնված քրեական վարույթի շրջանակներում

Տեսագրությունում պատկերված անձինք որոնվում են նախաձեռնված քրեական վարույթի շրջանակներում: Նրանց ինքնության կամ գտնվելու վայրի վերաբերյալ տեղեկություններ ունեցողներին Ոստիկանությունից խնդրում են դիմել Համայնքային ոստիկանության կենտրոնական կամ մոտակա բաժին, զանգահարել 1-02: Տեղեկություն հայտնող անձի գաղտնիությունը երաշխավորվում է: Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով … Read more

Համայնքային ոստիկանները հայտնաբերել են Ամանորի գիշերը կրակոցներ արձակած անձանց

Հունվարի 9-ին համացանցում տեսանյութ էր հրապարակվել, որում երևում էր, որ մի երիտասարդ տան պատուհանից կրակոց է արձակում: ՆԳՆ ոստիկանության Գվարդիայի ծառայողները և Նաիրիի բաժնի համայնքային ոստիկանները ձեռնարկած միջոցառումներով պարզել են, որ Ամանորի գիշերը իրենց տան պատուհանից կրակոց է արձակել Կոտայքի մարզի Քարաշամբ գյուղի բնակիչ 26-ամյա երիտասարդը:Նա ձերբակալվել և տեղափոխվել է բաժին, որտեղ հայտնել է, որ … Read more