Ինչո՞վ է պայմանավորված Հայաստանի հասցեին Իրանի դեսպանի հնչեցրած մեղադրանքը

TRIPP նախագծին վերաբերող հայ-ամերիկյան համատեղ հայտարարությանն անդրադարձել են նաև Թեհրանում: Իրանի քաղաքական ղեկավարությունը նախագիծը հակաիրանական է համարում: Թեմային անդրադարձել է Հայաստանում Իսլամական Հանրապետության դեսպանը: Մինչ այդ կարծես ավելի զուսպ էին գնահատում: «Հորիզոնի» տաղավարում Արտյոմ Երկանյանը մանրամասներ է ներկայացրել:

«Իրականում իրանական դիվանագետների համար հայ-ամերիկյան այս վերջին հայտարարության ընդունումն անակնկալ չէր: Հայկական կողմը պատշաճ ձևով տեղեկացրել էր գործընկերներին՝ սպասվող փաստաթղթի ընդունման մասին: Հայկական կողմի նախաձեռնությամբ հունվարի 8-ին տեղի էր ունեցել հայ-իրանական քաղաքական կոնսուլտացիաներ՝  փոխարտգործնախարարների մակարդակով: Բայց, այնուամենայնիվ, ինչ վերաբերում է TRIPP նախագծի գնահատականին, իրանական պաշտոնական մոտեցումներում նկատվում է որոշակի փոփոխություն»,-ասել է Երկանյանը:

Դեսպանն այսօր Հայաստանին նաև այլ խնդիրների հետ կապված բողոքներ է ներկայացրել: Դրանք ինչպե՞ս կարելի է գնահատել։

Մանրամասները՝ ամբողջական հարցազրույցում:

Leave a Comment