Կլինե՞ն նոր գերիների վերադարձ առաջիկայում. զրույց Գագիկ Սաֆարյանի հետ

Այս շաբաթ հայ-ադրբեջանական հարաբերություններում միաժամանակ արձանագրվեցին թե՛ հումանիտար, թե՛ քաղաքական կարևոր զարգացումներ։ Մի կողմից՝ չորս մեր հայրենակիցներ վերադարձան գերությունից, մյուս կողմից՝ ակտիվ քննարկումների թեմա դարձավ ԹՐԻՓՓ-ի իրագործման շրջանակային փաստաթուղթը, որը, ըստ իշխանությունների, պետք է նպաստի տարածաշրջանային հաղորդակցությունների բացմանը և կայունությանը, սակայն ընդդիմախոսների գնահատմամբ՝ պարունակում է ինքնիշխանության և անվտանգության հետ կապված լուրջ ռիսկեր: Այս և այլ … Read more

Ձևավորումից մինչ օրս Ոստիկանության գվարդիայի ծառայողները բացահայտել են հանցագործության 146 դեպք․ ՆԳՆ բարեփոխումների արդյունքը

Նոյեմբերի 1-ին գործարկվեց Ոստիկանության գվարդիան՝ ոստիկանության չորս հենասյունային ուղղություններից վերջինը՝ նոր ոճ և ձեռագիր բերելով ներքին անվտանգության համակարգին։ Մինչ ծառայության մեկնարկը՝ անձնակազմն անցել է համապատասխան վերապատրաստման գործընթաց: Միջազգային ստանդարտներին համապատասխանող սպառազինությամբ և վերապատրաստված ծառայողներով Ոստիկանության գվարդիան հանրապետությունում այսօր իրականացնում է հասարակական կարգի պահպանություն, ապահովում հանրության անվտանգությունը։ Եվ այս կարճ ժամանակահատվածում հանցավորության դեմ պայքարում Ոստիկանության գվարդիան … Read more

Գյումրի-Բավրա ավտոճանապարհին իրականացվում են ձնամաքրման աշխատանքներ

Մ-1, Գյումրի-Բավրա ավտոճանապարհին իրականացվում են ձնամաքրման աշխատանքներ: Այս մասին հայտնում են «Ճանապարհային դեպարտամենտ» հիմնադրամից: ՀՀ բոլոր միջպետական և հանրապետական նշանակության ավտոճանապարհներին ձնամաքրման, աղ-ավազով մշակման աշխատանքները շարունակվում են 24-ժամյա ռեժիմով։

Արդյո՞ք Իրանում կպահպանվի այաթոլլաների իշխանությունը. Հեռանկար բանավեճ

Կդիմանա՞ արդյոք իսլամական վարչակազմը Վաշինգտոնի քաղաքական ճնշմանը ու ինչպե՞ս կազդեն հնարավոր զարգացումները Հայաստանի վրա: Մանրամասները՝ տեսանյութում:

2 տոկոս հետվճար պետությունից՝ անկանխիկ առևտրի դիմաց

2 տոկոս հետվճար պետությունից՝ անկանխիկ առևտրի դիմաց. հարցազրույց Ֆինանսների նախարարի տեղակալ Էդգար Մկրտչյանի հետ։ Մանրամասները՝ Կառավարության տեսանյութում:

Պարեկները ձերբակալել են կաշառք առաջարկած ոչ սթափ տղամարդուն

Պարեկային ծառայության Երևան քաղաքի գնդի ծառայողները հունվարի 14-ին մայրաքաղաքի Թամանցիների փողոցում ստուգման նպատակով կանգնեցրել են «ԿԻԱ» մակնիշի ավտոմեքենա։ Պարզվել է, որ 56-ամյա վարորդը սթափ չէ։ Պարեկները հայտնել են, որ իրավախախտման համար նրա նկատմամբ կազմվելու է մեկ տարի ժամկետով տրանսպորտային միջոց վարելու իրավունքից զրկելու վերաբերյալ արձանագրություն, իսկ մեքենան տեղափոխվելու է տուգանային հրապարակ։ Ի պատասխան Եղվարդ քաղաքի … Read more

Ադրբեջանի ու Հնդկաստանի հարաբերություններում նոր լարվածությունը կապված է Նյու Դելիի ու Երևանի միջև աճող ռազմաքաղաքական համագործակցության հետ

Այսօր Բաքվում անցկացվել է տարօրինակ մի գիտաժողով: Այն, ինչպես ասում են կազմակերպիչները, նվիրված է Հնդկաստանի իշխանությունների կողմից երկրի ազգային ու կրոնական փոքրամասնությունների հանդեպ բռնությունների թեմային: Պաշտոնական Նյու Դելին առայժմ գնահատական չի տվել տեղի ունեցածին: Ովքե՞ր են կազմակերպիչներն ու ի՞նչ նպատակ են հետապնդում: Թեմային՝ «Հորիզոնի» տաղավարում անդրադարձել է Արտյոմ Երկանյանը: «Որպես կազմակերպիչ, ներկայանում է մի կառույց, … Read more

Ախտորոշումը՝ հավերժ սեր հայերենի նկատմամբ․ «Մենք և մեր բառերը» հաղորդումը եթերում է 20 տարի

Հանրային ռադիոյի ամենաանհրաժեշտ, առանց ավելորդ համեստության՝ հայկական լրատվադաշտի ամենաօգտակար ու արժեքավոր հաղորդումներից մեկը՝ «Մենք և մեր բառերը» հաղորդումը, եթերում է արդեն 20 տարի։ Հայաստանի վաստակավոր լրագրող, հեղինակ-խմբագիր Վարդգես Ավետիսյանը, ով Հանրային ռադիոյի եթերի լեզվի մաքրության հսկիչն է, բոլորիս նկատմամբ՝ մեղմ, հայերենի սխալների նկատմամբ՝ խստապահանջ մասնագետը, արդեն 20 տարի ռադիոունկնդրին պատմում է մեր բառերի, դրանց ճիշտ … Read more