Մայիսի 4-ը այս տարի ոչ աշխատանքային կլինի, այն կփոխարինվի ապրիլի 18-ին

Այս տարի  մայիսի 4-ը ոչ աշխատանքային կլինի, այս մասին որոշումը ընդունվեց այսօր անցկացված Կառավարության նիստում։ Մայիսի 4-ին Երևանում կանցկացվի Եվրոպական քաղաքական համայնքի(ԵՔՀ) 8-րդ գագաթնաժողովը, որի ընթացքում նախատեսվում է մոտ 50 բարձրաստիճան պատվիրակության` երկրի կամ կառույցի ղեկավարի մակարդակով ներկայություն։ Հաշվի առնելով միջոցառման կարևորությունն ու Հայաստանի համար աննախադեպ մասնակցության մակարդակը՝ Երևան քաղաքի տրանսպորտի երթևեկությունն արդյունավետ կազմակերպելու … Read more

ՀՀ կառավարության պահուստային ֆոնդից ավելի քան 656 միլիոն դրամ կհատկացվի վարչապետի աշխատակազմին՝ ԵՔՄ գագաթնաժողովի կազմակերպման համար

ՀՀ կառավարության պահուստային ֆոնդից ավելի քան 656 միլիոն դրամ կհատկացվի վարչապետի աշխատակազմին՝ 2026թ. Երևանում անցկացվելիք Եվրոպական քաղաքական համայնքի 8-րդ գագաթնաժողովի կազմակերպման և անցկացման հետ կապված ծառայությունների ձեռքբերման համար:  Այս մասին որոշումը ընդունվեց այսօր Կառավարության հերթական նիստում։ Գագաթնաժողովի կազմակերպման և անցկացման հետ կապված ծառայությունների ձեռքբերման նպատակով կազմակերպվել է գնման ընթացակարգ, և կնքվել է պայմանագիր՝ ավելի քան … Read more

2022 թվականից ավելի քան 600 նոր գիտնականներ են մուտք գործել ոլորտ, որոնց շարքում մեծ մասը երիտասարդներ են․ Ժաննա Անդրեասյան

ՀՀ կառավարության հունվարի 29-ի նիստում քննարկվեց Հայաստանի Հանրապետության գիտության ոլորտի զարգացման 2026-2030 թվականների ռազմավարական ծրագիրը կառավարության 2021-2026 թվականների ծրագրի առաջնահերթություն էր, որի ֆինանսավորումը 2018-ի համեմատ աճել է շուրջ 180%-ով։ ՀՀ ԿԳՄՍ նախարար Ժաննա Անդրեասյանը ներկայացրել է վիճակագրություն գիտնակաների թվի աճի, ինչպես նաև ծրագրի գործողությունները, որոնք թվով 94-ն են։ Նախարարը ընդգծել է, որ գիտնակաների բազային վարձատրության … Read more

Կառավարությունը հավանություն տվեց «Օդային փոխադրումներ իրականացնողների և օդանավ շահագործողների համար ուղևորների, թռիչքային և սպասարկող անձնակազմի, ուղեբեռի, բեռի և երրորդ անձանց նկատմամբ պատասխանատվության ապահովագրության նվազագույն պահանջների սահմանման մասին» օրենքի նախագծին

Կառավարությունն այսօր՝ հունվարի 29-ին հերթական նիստում չզեկուցվող հարցերի փաթեթում հավանության արժանացրեց «Օդային փոխադրումներ իրականացնողների և օդանավ շահագործողների համար ուղևորների, թռիչքային և սպասարկող անձնակազմի, ուղեբեռի, բեռի և երրորդ անձանց նկատմամբ պատասխանատվության ապահովագրության նվազագույն պահանջների սահմանման մասին» օրենքի նախագծին։ Սույն օրենքի նպատակն է օդային փոխադրումներ իրականացնողների և օդանավ շահագործողների համար ուղևորների, թռիչքային և սպասարկող անձնակազմի (ավիացիոն … Read more

Նախորդ տարի շրջակա միջավայրին պատճառվել է ավելի քան 2 մլրդ 42միլիոն դրամի վնաս

Բնապահպանության և ընդերքի տեսչական մարմինը նրկայացրել է ընդերքօգտագործման և ընդերքի պահպանության ոլորտում 2025 թվականին կատարված աշխատանքները։ Նախորդ տարվա ընթացքում  իրականացվել է 100 ստուգում որոնց արդյունքում արձանագրվել է 207 իրավախախտում և կայացվել 195 վարչական տույժի որոշում։ Նշանակվել է 27,160,000դր. տուգանք Հայտնաբերվել է՝ 233 ապօրինի ընդերքօգտագործման և արդյունահանված ծավալը թաքցնելու դեպք 2,042,139,643դր. շրջակա միջավայրին պատճառված վնաս 14,906,381,0խմ հայտնաբերված ապօրինի հանքանյութի ծավալ, որով՝ … Read more

Կառավարությունն այսօր կքննարկի 17 հարց

Կառավարության՝ հունվարի 29-ի նիստի օրակարգում ընդգրկված է 17 հարց, որոնցից 14-ը՝ չզեկուցվող, 3-ը՝ զեկուցվող։ Օրակարգում են, մասնավորապես, հետևյալ հարցերը. Զեկուցվող հիմնական հարցերն են՝ Աշխատանքային օրը տեղափոխելու մասին, Երևանի քաղաքապետին լիազորություն վերապահելու մասին,  Հայաստանի Հանրապետության գիտության ոլորտի զարգացման 2026-2030 թվականների ռազմավարական ծրագիրը, դրա իրականացման միջոցառումների ժամանակացույցը, Հայաստանի Հանրապետությունում գիտության և տեխնոլոգիաների ոլորտների զարգացման 2026-2030 թվականների … Read more

Արարատ Միրզոյանը Ալեն Բերսեին է հանձնել «Դատաստանագիրք» աշխատության ձեռագիր վերարտադրության օրինակը

Եվրոպայի խորհրդին Հայաստանի անդամակցության 25-ամյակի կապակցությամբ միջոցառում է կազմակերպվել ԵԽ կենտրոնակայանում։ Ելույթով հանդես են եկել ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը և ԵԽ Գլխավոր քարտուղար Ալեն Բերսեն։ Iravaban.net-ը տեղեկանում է ԱԳՆ-ից։ Նախարար Միրզոյանը իր խոսքում անդրադարձել է նախորդ 25 տարիների համագործակցության կարևոր կետերին։ «Վերջին 25 տարիների ընթացքում Հայաստանի անդամակցությունը Եվրոպայի խորհրդին նշանավորվել է քաղաքական, սոցիալական … Read more

Շատ ծանր է հաղթող, թշնամուն ճնշող, հասարակության շրջանում բարձր դիրք ունեցողից անցում կատարել պարտվածի. Տիգրան Աբրահամյան

ՀՀ ԱԺ «Պատիվ ունեմ» խմբակցության քարտուղար Տիգրան Աբրահամյանը գրում է. ՊՆ-ում տեղի ունեցած հանդիսավոր նիստին Փաշինյանը զարմանում էր, որ այնտեղ ներկայացվող զեկույցի բովանդակությանը նույնիսկ դրա մասնակիցների՝ զինվորականների մեծ մասը տեղյակ չէ։ Նախ՝ ՊՆ դահլիճում նստած անձինք, եթե իրենք իրենց մաշկի վրա չեն զգում կառավարչի ներկայացրած փոփոխությունները, ուրեմն կա՛մ դրանք չկան, կա՛մ դրանք տեղ չեն հասել։ … Read more

2025 թվականի ձմեռային զորակոչի անցկացման ժամկետը կերկարաձգվի մինչև 2026 թվականի փետրվարի 13-ը

ՀՀ կառավարության հունվարի 29-ի նիստի օրակարկում չկեզուցվող հարցերի շարքում է «Հայաստանի Հանրապետության կառավարության 2025 թվականի նոյեմբերի 20–ի N 1635–Ն որոշման մեջ փոփոխություններ կատարելու մասին» ՀՀ կառավարության որոշման նախագծը, որով նախատեսվում է 2025 թվականի ձմեռային զորակոչի անցկացման ժամկետը երկարաձգել մինչև 2026 թվականի փետրվարի 13-ը ներառյալ։ Իրավական ակտի ընդունման անհրաժեշտությունը Որոշման նախագծի ընդունումը պայմանավորված է հայտարարված 2025 թվականի … Read more

ՆԳՆ ոստիկանության պարեկային ծառայության շարքերը համալրելը պարզապես աշխատանքի հնարավորություն չէ․ սա առաքելություն է

ՆԳՆ ոստիկանության պարեկային ծառայության շարքերը համալրելը պարզապես աշխատանքի հնարավորություն չէ․ սա առաքելություն է՝ լինել պետության, օրենքի և յուրաքանչյուր քաղաքացու կողքին ամեն օր, ամեն իրավիճակում։ Դիմորդների փաստաթղթերն ընդունվում են ՆԳՆ կրթահամալիրում (ք. Երևան, Ծովակալ Իսակովի պողոտա 29) մինչև 2026 թվականի հունվարի 31-ը, ժամը 10.00-ից 13.00-ն և 14.00-ից 16.00-ն: Հիշեցնենք՝ Հայաստանի Հանրապետության այն քաղաքացիները, որոնք իրենց … Read more