ՀՀ կառավարության հունվարի 29-ի նիստում քննարկվեց Հայաստանի Հանրապետության գիտության ոլորտի զարգացման 2026-2030 թվականների ռազմավարական ծրագիրը կառավարության 2021-2026 թվականների ծրագրի առաջնահերթություն էր, որի ֆինանսավորումը 2018-ի համեմատ աճել է շուրջ 180%-ով։ ՀՀ ԿԳՄՍ նախարար Ժաննա Անդրեասյանը ներկայացրել է վիճակագրություն գիտնակաների թվի աճի, ինչպես նաև ծրագրի գործողությունները, որոնք թվով 94-ն են։
Նախարարը ընդգծել է, որ գիտնակաների բազային վարձատրության աճը դարձել է գրավիչ երիտասարդ գիտնակաների համար։ «Գիտնականների բազային վարձատրության 105-ից մինչև 300% աճը, բազմազան դրամաշնորհային ծրագրերը երիտասարդների համար գիտությամբ զբաղվելը դարձրեցին գրավիչ»,– ասել է նախարարը։
Նշելով, որ սկսած 2022 թվականից գիտնականների ավելի քան 600 նոր գիտնականներ են մուտք գործել ոլորտ, որոնց շարքում մեծ մասը երիտասարդներ են։ Ինչպես նաև ներգրավվում են հեղինակավոր գիտնականներ արտերկրից։
Նախարարի խոսքով՝ «այս պահին ունենք համագործակցություն ավելի քան 30 երկրների 160 գիտնականների հետ թիրախային ծրագրերի միջոցով։ Էական կապիտալ ներդրումներով հնարավոր է դարձել Հայաստանում միջազգայնորեն մրցունակ գիտական հետազոտության իրականացումը, ինչպես օրինակ, բոլորովին վերջերս Երևանի պետական համալսարանում բացված արհեստական բանականության կենտրոնն է»,-ասել է նախարարը։։
Անդրեասյանը ներկայացրել է ծրագրի գործողությունների շարքը, որոնք նախատեսվում է իրագործել մինչև 2030 թվականը և գիտության ոլորտի ֆինանսավորումը հասցնել շուրջ ՀՆԱ-ի 1%-ի։ Այդ ցուցանիշից մոտ 0.75%-ը նախատեսվում է ապահովել պետության կողմից, իսկ 0.25%-ը՝ մասնավոր հատվածի կողմից՝ խրախուսելով նաև մասնավոր ներդրումները գիտական հետազոտություններում և մշակումներում։