Նախագծի ընդունումը պայմանավորված է 2026 թվականին Երևանում անցկացվելիք Եվրոպական քաղաքական համայնքի 8-րդ գագաթնաժողովի կազմակերպման և անցկացման հետ կապված ծառայությունների ձեռքբերման անհրաժեշտությամբ:
- Կարգավորման հարաբերությունների ներկա վիճակը, առկա խնդիրները և խնդրի առաջարկվող լուծումը.
2026 թվականին Երևանում անցկացվելիք Եվրոպական քաղաքական համայնքի 8-րդ գագաթնաժողովի կազմակերպման և անցկացման հետ կապված ծառայությունների ձեռքբերման նպատակով, «Գնումների մասին» ՀՀ օրենքի 15-րդ հոդվածի 6-րդ մասի համաձայն, կազմակերպվել է գնման ընթացակարգ և կնքվել է պայմանագիր՝ 1 656 295 200 (մեկ միլիարդ վեց հարյուր հիսունվեց միլիոն երկու հարյուր իննսունհինգ հազար երկու հարյուր) ՀՀ դրամով:
Նշված ծառայությունների ձեռքբերման համար Վարչապետի աշխատակազմի 2026 թվականին իրականացվող գնումների պլանով հատկացվել է նախնական/պայմանական 1.0 մլրդ դրամ (մինչև համապատասխան մրցույթի արդյունքում կհստակեցվեր իրական գինը), ուստի անհրաժեշտություն է առաջացել ՀՀ կառավարության 2026թ պահուստային ֆոնդից հատկացնել 656 295 200 (վեց հարյուր հիսունվեց միլիոն երկու հարյուր իննսունհինգ հազար երկու հարյուր) ՀՀ դրամ:
- Կարգավորման առարկան
Նախագծով առաջարկվում է ՀՀ կառավարության պահուստային ֆոնդից ֆինանսական միջոցներ հատկացնել Վարչապետի աշխատակազմին 2026 թվականին Երևանում անցկացվելիք Եվրոպական քաղաքական համայնքի 8-րդ գագաթնաժողովի կազմակերպման և անցկացման հետ կապված ծառայությունների ձեռքբերման համար:
- Իրավականակտիկիրառման դեպքում ակնկալվող արդյունքը.
Որոշման նախագծի ընդունմամբ հնարավորություն կստեղծվի անխոչընդոտ ապահովել 2026 թվականին Երևանում անցկացվելիք Եվրոպական քաղաքական համայնքի 8-րդ գագաթնաժողովի կազմակերպումը:
- Կապը ռազմավարական փաստաթղթերի հետ. Հայաստանի վերափոխման ռազմավարություն 2050, Կառավարության 2021-2026թթ. ծրագիր, ոլորտային և/կամ այլ ռազմավարություններ
Նախագիծը ուղղակիորեն չի բխում ռազմավարական փաստաթղթերից, սակայն այն դիտարկվում է ՀՀ կառավարության 2021թ. նոյեմբերի 18-ի N 1902-L որոշմամբ հաստատված՝ ՀՀ կառավարության 2021-2026թթ. գործունեության միջոցառումների ծրագրի «Արտաքին գործերի նախարարություն» բաժնի 8-րդ կետից՝ «Եվրոպական երկրների և Եվրոպական միության հետ երկկողմ և բազմակողմ համագործակցության ընդլայնում» միջոցառումից:
- Տեղեկատվություն լրացուցիչ ֆինանսական միջոցների անհրաժեշտության և պետական բյուջեի եկամուտներում և ծախսերում սպասվելիք փոփոխությունների մասին.
Որոշման նախագծի ընդունմամբ Հայաստանի Հանրապետության պետական բյուջեի եկամուտներում և ծախսերում փոփոխություններ չի առաջացնում:
- Իրավական ակտի ընդունման կապակցությամբ այլ նորմատիվ իրավական ակտերի ընդունման անհրաժեշտությունը.
Որոշման նախագծի ընդունմամբ այլ իրավական ակտերում փոփոխություններ և/կամ լրացումներ կատարելու անհրաժեշտություն չկա: