Նախորդ տարի շրջակա միջավայրին պատճառվել է ավելի քան 2 մլրդ 42միլիոն դրամի վնաս

Բնապահպանության և ընդերքի տեսչական մարմինը նրկայացրել է ընդերքօգտագործման և ընդերքի պահպանության ոլորտում 2025 թվականին կատարված աշխատանքները։

Նախորդ տարվա ընթացքում  իրականացվել է 100 ստուգում որոնց արդյունքում արձանագրվել է 207 իրավախախտում և կայացվել 195 վարչական տույժի որոշում։

Նշանակվել է 27,160,000դր. տուգանք

Հայտնաբերվել է՝

  • 233 ապօրինի ընդերքօգտագործման և արդյունահանված ծավալը թաքցնելու դեպք
  • 2,042,139,643դր. շրջակա միջավայրին պատճառված վնաս
  • 14,906,381,0խմ հայտնաբերված ապօրինի հանքանյութի ծավալ, որով՝
  • 26,369,045,787դր․ պետությանը պատճառված վնասը հաշվարկվել է ՊԵԿ-ի կողմից:

Բնապահպանության և ընդերքի տեսչական մարմնի կողմից ներկայացված հաղորդումների հիմքով Քննչական կոմիտեում հարուցված ապօրինի ընդերքօգտագործման դեպքերով քրեական վարույթների շրջանակներում ՀՀ պետ․ բյուջե է վերականգնվել 460,417,195,0դր․ չափով պետությանը պատճառված վնաս։

Leave a Comment