Եթե անձը չունի սմարթ հեռախոս, ապա պոլիկլինիկայում նրա բժիշկը բացում է ԱՐՄԵԴ-ի տեսանելի դաշտերը. Ավանեսյան

Եթե անձը չգիտի՝ ինչպես ներբեռնել կամ ինչպես գործարկել ԱՐՄԵԴ հավելվածը, ապա այս պարագայում մոտենում է առողջության առաջնային պահպանման օղակ՝ պոլիկլինիկա կամ ամբուլատորիա, և քաղաքացուն օգնում են գործընթացն իրականացնել. Ազգային ժողովում առողջության համընդհանուր ապահովագրության համակարգի գործարկման ընթացքի վերաբերյալ աշխատանքային քննարկման ժամանակ ասաց առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանը՝ պատասխանելով «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Լուսինե Բադալյանի դիտարկմանը, ըստ որի՝ եթե քաղաքացին … Read more

Ամփոփվել է դատավորների թեկնածուների ցուցակի հակակոռուպցիոն մասնագիտացման բաժնի կոռուպցիոն հանցագործությունների քննության ենթաբաժինը համալրելու նպատակով անցկացված հարցազրույցը

Հունվարի 29-ին Բարձրագույն դատական խորհրդում տեղի է ունեցել դատավորների թեկնածուների ցուցակի հակակոռուպցիոն մասնագիտացման բաժնի կոռուպցիոն հանցագործությունների քննության ենթաբաժինը համալրելու նպատակով հարցազրույց, որին մասնակցել է 3 հավակնորդ։ Հարցազրույցների արդյունքների ամփոփման նպատակով Բարձրագույն դատական խորհրդում իրականացված քվեարկությունների արդյունքում որևէ հավակնորդ չի ստացել անհրաժեշտ քանակի ձայներ։

Նիկոլ Փաշինյանը ներկայացրել է գիտնականների վարձատրության համակարգում 2021-2026 թվականներին իրականացված զգալի փոփոխությունները

ՀՀ կառավարության հունվարի 29-ի նիստում ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը ներկայացրել է գիտնականների վարձատրության համակարգում 2021–2026 թվականներին իրականացված զգալի փոփոխությունները։ Մասնավորապես՝ Լաբորանտ ճարտարագետը 2021 թվականին ստացել է 67 300 դրամ, իսկ 2026 թվականին՝ 138 300 դրամ նվազագույն աշխատավարձ, ինչը նշանակում է շուրջ 105% աճ։ Ավագ լաբորանտ ճարտարագետը 2021 թվականին ստացել է 76 000 դրամ, իսկ … Read more

Գողություններ կատարած տղամարդիկ ձերբակալվել են

Հունվարի 14-ին՝ ժամը 13․38-ին, Համայնային ոստիկանության Վաղարշապատի բաժին ստացվեց ահազանգ գողության վերաբերյալ։ Էջմիածնի Պուշկինի փողոցում կայանված «Օպել» մակնիշի մեքենայի սրահից գողացել էին դրամապանակ։Մեկնած օպերատիվ խումբը պարզեց, որ մեքենայի դռները կողպած չեն եղել, իսկ դրամապանակում կար 250 հազար դրամ։Վաղարշապատի համայնքային ոստիկանների ձեռարկած օպերատիվ-հետախուզական միջոցառումներն արագ արդյունք տվին։ Ըստ ստացված տեղեկության՝ գողությունը կատարել էին 50 և … Read more

2026 թվականի հունվարի 29-ի դրությամբ առողջության ապահովագրության համակարգից օգտվել է 50 հազարից ավելի 65 պլյուս տարիքի թոշակառու

Հունվարի 29֊ին վարչապետ Նիկոլ Փաշինյանը սոցիալական ցանցի իր էջում վիճակագրություն էր հրապարակել, նշելով, որ ավելի ուշ կպարզաբանի դրանք։ Այսօր արդեն նա տեղեկացրել է, որ թվերը արտացոլում են 65 պլյուս տարիքի թոշակառուների առողջության ապահովագրության համակարգից օգտված լինելու վիճակագրությունը։ Ըստ այդմ՝  2026 թվականի հունվարի 29-ի երեկոյան դրությամբ առկա տվյալները հետևյալն են 65 պլյուս տարիքի 57 թոշակառու … Read more

ԿԳՄՍՆ-ի նոր նախաձեռնությունը. աշակերտները կայցելեն գիտական լաբորատորիաներ

Սիրելի դպրոցականներ, եթե սովորում եք 7-12-րդ դասարաններում և հետաքրքրվում եք գիտությամբ, հրավիրում եմ ինձ հետ միասին այցելել մեր գիտական ինստիտուտներ և լաբորատորիաներ, զրուցել գիտնականների հետ, ծանոթանալ, թե ինչ ծրագրեր են իրականացնում, ինչ հետազոտություններով են զբաղվում։ Այս մասին հայտնում է ԿԳՄՍ նախարար Ժաննա Անդերասյանը։ «Մասնակցելու ցանկություն ունեցողները կարող են գրել [email protected] հասցեով։ Շատ լավ կլինի, եթե մի … Read more

ՀՀ կենտրոնական ընտրական հանձնաժողովը զգուշացնում է

ԿԸՀ-ն անկախ սահմանադրական մարմին է, որը պատասխանատու է ընտրությունների կազմակերպման և իրականացման համար։ Կոչ ենք անում զերծ մնալ ԿԸՀ պաշտոնական հարթակի ներքո քաղաքական բնույթի քննարկումներից։ Քաղաքական ցանկացած կոչերը կհեռացվեն, վիրավորանք, ատելության խոսք պարունակող մեկնաբանությունները՝ ևս։ Զգուշացումներից հետո նման վարքագիծ դրսևորող քաղաքացիները կզրկվեն մեր էջում մեկնաբանելու հնարավորությունից։ Այս մասին հայտնում է ՀՀ կենտրոնական ընտրական հանձնաժողովը։

2026-ին ռազմական ակադեմիան ավարտող մեր տղաները բնակարան կստանան. Պապիկյան

Սոցիալական երաշխիքները, բնակապահովումը կարևոր դեր ունեն զինվորական մասնագիտության ընտրության հարցում։ Այս մասին սոցցանցի իր էջում գրել է ՀՀ պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանը՝ կից հրապարակելով տեսանյութ: «Մեր օրենսդրական փոփոխությունների արդյունքում 2026-ին ռազմական ակադեմիան ավարտող մեր տղաները կստանան բնակարան: Դա ենթադրում է, որ մինչև 80 քառակուսի մետր չափերով բնակարանը, որը կարող է արժենալ մինչև 35 միլիոն … Read more

Նիպահ վիրուսի հիմնական փոխանցող մրգակեր չղջիկները Հայաստանում տարածված չեն․ հիվանդության տարածման համաճարակաբանական ռիսկերը ցածր են․ ՀՎԿԱԿ

Նիպահ վիրուսով հարուցված հիվանդությունը նոր ի հայտ եկող զոոնոզ (մարդու և կենդանիների համար ընդհանուր) վարակ է: Այս մասին տեղեկացնում են Հիվանդությունների կանխարգելման և վերահսկման ազգային կենտրոնից՝ հղում անելով ԱՀԿ-ին: «Վարակի հիմնական աղբյուր հանդիսանում են չղջիկները և խոզերը։ Մարդը կարող է վարակվել մրգակեր չղջիկների թքով և մեզով աղտոտված մրգերի և արմավենու հյութ օգտագործելիս, ինչպես նաև … Read more

Կառավարությունը մտադիր է լուծել խցանումների հարցը

Նիկոլ Փաշինյանը Կառավարության այսօրվա նիստում անդրադարձել է երթևեկության խցանումների հարցին և հետաքրքրվել դրա ուղղությամբ իրականացվող աշխատանքներից: Փոխվարչապետ Տիգրան Խաչատրյանը հայտնել է, որ վարչապետի հանձնարարությամբ ձևավորված աշխատանքային խումբն արդեն երկու աշխատանքային հանդիպում է անցկացրել: Ըստ փոխվարչապետի՝ արձանագրվել են հիմնական անելիքները, որոնք կարող են առաջին փուլում էական նշանակություն ունենալ, որոշվել է երկարաժամկետ, միջնաժամկետ և կարճաժամկետ անելիքների … Read more