Վարչապետն ընդունել է Վրաստանի ՆԳ նախարարին

Վարչապետ Նիկոլ Փաշինյանն ընդունել է Վրաստանի ներքին գործերի նախարար Սուլխան Թամազաշվիլիին։ Վարչապետը ողջունել է վերջինիս այցը Հայաստան և կարևորել Հայաստանի և Վրաստանի իրավապահ մարմինների միջև համագործակցության հետևողական զարգացումը։ Նիկոլ Փաշինյանի խոսքով՝ երկկողմ հարաբերություններում առկա է փոխգործակցության մեծ ներուժ, որի իրացմանը էապես նպաստում են նաև նման փոխայցելությունները և բարձրաստիճան ակտիվ շփումները։ Վարչապետը կարևորել է երկու երկրների … Read more

Նիկոլ Փաշինյանը կմասնակցի Իրանի նախկին գերագույն առաջնորդ այաթոլլահ Սեյեդ Ալի Խամենեիի հուղարկավորության արարողությանը. Mehr

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը կմասնակցի Իրանի նախկին գերագույն առաջնորդ այաթոլլահ Սեյեդ Ալի Խամենեիի հուղարկավորության արարողությանը։ Այս մասին հայտնում է Mehr լրատվական գործակալությունը: Նշենք, որ Իրանի ներքին գործերի փոխնախարար Ալի Աքբար Փուրջամշիդյանը այսօր մամուլի ասուլիսում հայտարարել է, որ բազմաթիվ իսլամական և ոչ իսլամական երկրների պետությունների ղեկավարներ, ինչպես նաև Իրանի հարևան պետությունների ղեկավարներ, հայտնել են արարողությանը մասնակցելու … Read more

Ադրբեջանի և Հայաստանի քաղաքացիները կփոխանակեն գաղտնի տեղեկություններ

Ադրբեջանը բաց է աշխարհի համար անհայտ կորած անձանց հարցում և հաստատում է այս ոլորտում հայկական կողմի հետ համագործակցելու պատրաստակամությունը: Այս մասին «Անհայտ կորածների խնդրի լուծման ժամանակակից մոտեցումները և համագործակցության ամրապնդումը» խորագրով միջազգային համաժողովում հայտարարել է Ադրբեջանի պետական անվտանգության ծառայության պետի տեղակալ Շարաֆաթ Հասանովը: Նրա խոսքով՝ առաջարկվում է ստեղծել մի համակարգ, որը թույլ կտա Ադրբեջանի և … Read more

Իրանը կկատարի հուշագրով ստանձնած իր պարտավորությունները, եթե ԱՄՆ-ն նույնը անի. Փեզեշքիան

Իրանը կկատարի հուշագրով ստանձնած իր պարտավորությունները, եթե ԱՄՆ-ն նույնը անի: «Անխոհեմ պարծենկոտությունների և անհիմն սպառնալիքների նկատմամբ մեր մոտեցումը որոշումների կայացման մեջ ռացիոնալության և մարդկային արժանապատվության վրա հենվելն է, ինչպես նաև վճռական պահին անվախ պաշտպանությունը», — գրել Է Իրանի նախագահը X-ում:

Առաջիկա օրերին ԱՄՆ-ի հետ որևէ մակարդակով բանակցություններ չեն նախատեսվում․ Բաղայի

Առաջիկա օրերին ԱՄՆ-ի հետ որևէ մակարդակով բանակցություններ չեն նախատեսվում, հայտարարել է Իրանի ԱԳՆ խոսնակ Էսմայիլ Բաղային։ «Իրանի առաջնահերթությունը հուշագրի դրույթների իրականացումն ապահովելն է, և Թեհրանը հետևողականորեն առաջ է տանում իր պահանջները»,-նշել է նա։

ԱՄՆ-ն և Իրանը խորհրդակցություններ կանցկացնեն փոխըմբռնման հուշագրի շուրջ

ԱՄՆ-ի և Իրանի միջև տեխնիկական խորհրդակցություններ տեղի կունենան փոխըմբռնման հուշագրի շուրջ բարձր մակարդակի հանդիպումների հետ մեկտեղ, երկուշաբթի օրը հայտարարել է Սպիտակ տան մամուլի քարտուղարը։ «Տեխնիկական խորհրդակցություններ տեղի կունենան այս բարձր մակարդակի հանդիպումների շրջանակներում», – ասել է նա Fox News-ի եթերում։

«Թրամփի ուղին» դժվար թե Իրանի հիացմունքն առաջացնի, այն չի բավարարում նաև Չինաստանին․ Գալուզին

Այսպես կոչված «Թրամփի ուղին» դատարկ տեղում չի առաջացել։ Դեռ 2022–2023 թվականներին Հարավային Կովկասում տրանսպորտային և տնտեսական կապերի վերականգնման հարցերը քննարկվում էին Ռուսաստանի, Հայաստանի և Ադրբեջանի փոխվարչապետերի մակարդակով գործող եռակողմ աշխատանքային խմբում։ Այդ կապերի վերականգնումը երեք երկրների միջև ձեռք բերված պայմանավորվածությունների մի մասն էր՝ կապված հակամարտության կարգավորման հետ։ Այս մասին RTVI-ին տված հատուկ հարցազրույցում ասել է … Read more

Թուրքիայից շարունակում են քննադատել Իսրայելի որոշումը՝ Հայոց ցեղասպանության ճանաչման մասին

Թուրքիայի նախագահի աշխատակազմի հանրային կապերի վարչության ղեկավար Բուրհանեթթին Դուրանը քննադատել է Իսրայելի իշխանությունների որոշումը՝ Հայոց ցեղասպանությունը ճանաչելու վերաբերյալ։ «Այն, որ Իսրայելի ղեկավարությունը, որն իրականացրել է 21-րդ դարի ամենադաժան կոտորածն՝ առանց վարանելու սպանելով տասնյակ հազարավոր խաղաղ բնակիչների, այդ թվում՝ երեխաների, կանանց և տարեցների, համարձակվում է պատմական իրադարձություններն օգտագործել որպես քաղաքական զենք, ոչ այլ ինչ է, քան … Read more

Բաքվում մեկնարկել է «Թյուրքական աշխարհի շաբաթը». Էրդողանը ուղերձ է հղել

Բաքվում մեկնարկել է «Թյուրքական աշխարհի շաբաթը», նվիրված՝ «Առաջին թյուրքագիտական համագումարի 100-ամյակին»։ Ինչպես հաղորդում է ադրբեջանական Report-ը, մինչև հուլիսի 3-ը շարունակվող միջոցառումների շրջանակում նախատեսված են միջազգային գիտական և մշակութային միջոցառումներ։ Միջոցառմանը մասնակցում է 20 երկրի 215 ներկայացուցիչ։ Նշվում է, որ Թյուրքական աշխարհի շաբաթն անցկացվում է Ադրբեջանի նախագահի՝ 2025թ. հոկտեմբերի 22-ի «Առաջին թյուրքագիտական համագումարի 100-ամյակի անցկացման մասին» … Read more

Ադրբեջանը կոչ է արել Իսրայելին վերանայել Հայոց ցեղասպանությունը ճանաչելու իր որոշումը

Ադրբեջանի արտաքին գործերի նախարարությունը կոչ է արել Իսրայելին վերանայել Հայոց ցեղասպանության ճանաչումը։ Մեկ օր առաջ Իսրայելի կառավարությունը միաձայն ընդունել էր Օսմանյան կայսրությունում հայերի ցեղասպանությունը ճանաչող բանաձև։ Թուրքիայի արտաքին գործերի նախարարությունը այս որոշումը որակել էր քաղաքական դրդապատճառներով պայմանավորված և կապված հրեական պետության կողմից Գազայի հատվածում ստեղծված իրավիճակի հետ։ Ադրբեջանն ու Թուրքիան կապված են «Մեկ ժողովուրդ, երկու … Read more