Եթե ԱՄՆ-ն խախտի ձեռք բերված պայմանավորվածությունները, Իրանը պատրաստ է պատերազմի. Ղալիբաֆ

Իրանի խորհրդարանի խոսնակ Մոհամմադ-Բաղեր Ղալիբաֆը հայտարարել է, որ եթե ԱՄՆ-ը խախտի ձեռք բերված պայմանավորվածությունները, Իրանը պատրաստ է պատերազմի։ «Պարսից ծոցում վերջին իրադարձությունները Իրանը դիտարկում է որպես հրադադարի ռեժիմի խախտում։ Վերջին խախտման ընթացքում թիրախավորվել են ԱՄՆ-ի ռազմաբազաները Բահրեյնում և Քուվեյթում»,-ասել է Ղալիբաֆը՝ նշելով, որ Իրանը լուրջ է վերաբերվում համաձայնագրերի իրականացմանը և շարունակում է երկխոսությունը, սակայն եթե … Read more

ՆԱՏՕ-ն ներկայում առանձին առաքելություն չի պլանավորում Հորմուզի նեղուցում

ՆԱՏՕ-ն ներկայումս չի քննարկում Հորմուզի նեղուցում առանձին առաքելություն ստեղծելու հարցը, հայտարարել է ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար Մարկ Ռյուտեն։ «Խիստ ասած, Իրանը գտնվում է ՆԱՏՕ-ի տարածքից դուրս։ Բայց եթե ՆԱՏՕ-ն կարող է օգտակար լինել, ապա օգտակար կլինի», – ասել է նա հուլիսի 7-8-ը Անկարայում կայանալիք դաշինքի գագաթնաժողովից առաջ Financial Times-ին տված հարցազրույցում՝ պատասխանելով լրագրողի հարցին այս թեմայի … Read more

Թուրքիան և Ադրբեջանը խնդրել են փախլավան ընդգրկել ՅՈՒՆԵՍԿՕ-ի Համաշխարհային ժառանգության ցանկում

Թուրքիան և Ադրբեջանը խնդրել են փախլավան ընդգրկել ՅՈՒՆԵՍԿՕ-ի Համաշխարհային ժառանգության ցանկում։ Այս մասին տեղեկանում ենք «Türkiye» թերթից։ Դիմումի վերաբերյալ վերջնական որոշումը կկայացվի նոյեմբերի 30-ից դեկտեմբերի 5-ը Չինաստանի Շյամեն քաղաքում՝ ՅՈՒՆԵՍԿՕ-ի միջկառավարական կոմիտեի նիստում։ Թուրք պաշտոնյաները կազմակերպության կողմից դրական որոշման են սպասում, որը կխափանի Հունաստանի փորձերը՝ յուրացնելու այս նրբահամ ուտեստը։ Նախկինում՝ 2013 թվականին, Գազիանթեփի փախլավան դարձավ … Read more

Իսրայելին թիկունքով շրջվելը հղի է անկանխատեսելի հետևանքներով․ իրանագետ – Live News

Իրանագետ, հասարակական գործիչ Վարդան Ոսկանյանը գրել է. «Բաքվի բարբարոսական վարչախումբը, որը Թուրքիա-Իսրայել լարված հարաբերությունների համատեքստում ձգտում էր «մի ձեռքով երկու ձմերուկ բռնել», այժմ ստիպված է ընտրություն կատարել։ Հայերիս ցեղասպանության՝ Իսրայելում կառավարության մակարդակով ճանաչումը, որն ինքնին բարոյականության հետ որևէ առնչություն չունի, նկատելիորեն սահմափակել է արհեստածին Ադրբեջանի մանևրի տիրույթը և ստիպել վերջինիս որդեգրել բացահայտ թուրքամետ դիրքորոշում՝ այն … Read more

Որքանո՞վ է հնարավոր փոխզիջում Իրանի ու ԱՄՆ-ի միջև

Իրանի շուրջ վերջին զարգացումները շարունակում են մնալ միջազգային ուշադրության կենտրոնում՝ ազդելով ոչ միայն Մերձավոր Արևելքի, այլև մեր տարածաշրջանի անվտանգային և քաղաքական գործընթացների վրա։ Ի՞նչ է փոխվել Իրանում, ի՞նչ նոր իրողություններ են ձևավորվում, և ինչպե՞ս կարող են դրանք անդրադառնալ Հայաստանի վրա։ Այս և այլ հարցերի «Հեռանկար»-ի տաղավարում անդրադարձել է Թեհրանի «Ալիք» օրաթերթի գլխավոր խմբագիր, իրանագետ և … Read more

Բաքվում շարունակվել է Արցախի նախկին ռազմաքաղաքական ղեկավարների և մյուս հայ գերիների բողոքերի քննությունը

Բաքվի վերաքննիչ դատարանում այսօր շարունակվել է Արցախի նախկին ռազմաքաղաքական ղեկավարների և մյուս հայ գերիների բողոքերի քննությունը։ Այս մասին հայտնում են ադրբեջանական ԶԼՄ-ները Արցախի ԱԺ նախկին նախագահ Դավիթ Իշխանյանի, ինչպես նաև Դավիթ Ալահվերդյանի, Մելիքսեթ Փաշայանի պաշտպանները խնդրել են դատարանին բեկանել փետրվարի 5-ի դատարանի վճիռն ու իրենց պաշտպանյալների նկատմամբ արդարացման դատավճիռներ կայացնել։ Այնուհետև «դատական» նիստն ընդմիջվել է, որպեսզի … Read more

Մենք բացարձակապես կարևորություն չենք տալիս մեր երկրին ուղղված զրպարտությանը. Էրդողան

Մենք բացարձակապես կարևորություն չենք տալիս մեր երկրին ուղղված զրպարտությանը այն հանցավոր ցանցի կողմից, որի ձեռքերը ներկված են Գազայի 73,000 անմեղ մարդկանց արյունով, հայտարարել է Թուրքիայի նախագահ Էրդողանը: «Մեր պատմությունը չի պարունակում ցեղասպանություն, կոտորածներ, ճնշումներ և գաղութատիրություն»,-նշել է նա։

Իրանի ԱԳ նախարարությունը մեկնաբանել է ԱՄՆ-ի կողմից Իրանի դեմ հնարավոր նոր հարվածները

Իրանի արտաքին գործերի նախարարության խոսնակ Էսմայիլ Բաղայիի խոսքով՝ ԱՄՆ-ի կողմից ԱՄՆ-Իրան հուշագրով ստանձնած պարտավորությունները չկատարելը և Իրանի դեմ ԱՄՆ-ի հնարավոր նոր հարվածները բացասական ազդեցություն կունենան երկու կողմերի միջև երկխոսության վրա։ «Բնականաբար, ԱՄՆ-ի կողմից հուշագրով ստանձնած պարտավորությունների չկատարումը բացասաբար կանդրադառնա բանակցային գործընթացի վրա. մենք որևէ գործողություն անպատասխան չենք թողնի. ինչպես ցույց են տվել Իրանի զինված ուժերը, … Read more

Վարչապետն ընդունել է Վրաստանի ՆԳ նախարարին

Վարչապետ Նիկոլ Փաշինյանն ընդունել է Վրաստանի ներքին գործերի նախարար Սուլխան Թամազաշվիլիին։ Վարչապետը ողջունել է վերջինիս այցը Հայաստան և կարևորել Հայաստանի և Վրաստանի իրավապահ մարմինների միջև համագործակցության հետևողական զարգացումը։ Նիկոլ Փաշինյանի խոսքով՝ երկկողմ հարաբերություններում առկա է փոխգործակցության մեծ ներուժ, որի իրացմանը էապես նպաստում են նաև նման փոխայցելությունները և բարձրաստիճան ակտիվ շփումները։ Վարչապետը կարևորել է երկու երկրների … Read more

Նիկոլ Փաշինյանը կմասնակցի Իրանի նախկին գերագույն առաջնորդ այաթոլլահ Սեյեդ Ալի Խամենեիի հուղարկավորության արարողությանը. Mehr

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը կմասնակցի Իրանի նախկին գերագույն առաջնորդ այաթոլլահ Սեյեդ Ալի Խամենեիի հուղարկավորության արարողությանը։ Այս մասին հայտնում է Mehr լրատվական գործակալությունը: Նշենք, որ Իրանի ներքին գործերի փոխնախարար Ալի Աքբար Փուրջամշիդյանը այսօր մամուլի ասուլիսում հայտարարել է, որ բազմաթիվ իսլամական և ոչ իսլամական երկրների պետությունների ղեկավարներ, ինչպես նաև Իրանի հարևան պետությունների ղեկավարներ, հայտնել են արարողությանը մասնակցելու … Read more