Ադրբեջանի արտաքին գործերի նախարարությունը կոչ է արել Իսրայելին վերանայել Հայոց ցեղասպանության ճանաչումը։
Մեկ օր առաջ Իսրայելի կառավարությունը միաձայն ընդունել էր Օսմանյան կայսրությունում հայերի ցեղասպանությունը ճանաչող բանաձև։ Թուրքիայի արտաքին գործերի նախարարությունը այս որոշումը որակել էր քաղաքական դրդապատճառներով պայմանավորված և կապված հրեական պետության կողմից Գազայի հատվածում ստեղծված իրավիճակի հետ։ Ադրբեջանն ու Թուրքիան կապված են «Մեկ ժողովուրդ, երկու պետություն» սկզբունքի վրա հիմնված ռազմավարական դաշինքով, և Բաքունաջակցում է Անկարայի դիրքորոշմանը այս իրադարձությունների վերաբերյալ։
«Կայացված որոշումը լուրջ մտահոգության առարկա է: Մենք կոչ ենք անում Իսրայելի կառավարությանը վերանայել իր որոշումը», – հայտարարել է Ադրբեջանի արտաքին գործերի նախարարությունը։