ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը կմասնակցի Իրանի նախկին գերագույն առաջնորդ այաթոլլահ Սեյեդ Ալի Խամենեիի հուղարկավորության արարողությանը։ Այս մասին հայտնում է Mehr լրատվական գործակալությունը:
Նշենք, որ Իրանի ներքին գործերի փոխնախարար Ալի Աքբար Փուրջամշիդյանը այսօր մամուլի ասուլիսում հայտարարել է, որ բազմաթիվ իսլամական և ոչ իսլամական երկրների պետությունների ղեկավարներ, ինչպես նաև Իրանի հարևան պետությունների ղեկավարներ, հայտնել են արարողությանը մասնակցելու իրենց մտադրության մասին։