Ալիևը մեկնաբանել է Հայաստանի հետ հարաբերությունների կարգավորումը

Ադրբեջանի և Հայաստանի միջև հարաբերությունների կարգավորման գործընթացը հաջողությամբ է ընթանում, հայտարարել է Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը Եվրահանձնաժողովի նախագահ Ուրսուլա ֆոն դեր Լայենի հետ բանակցություններից հետո կայացած մամուլի ասուլիսում։ «Մենք լայնորեն քննարկեցինք տարածաշրջանային անվտանգության հարցեր, մասնավորապես՝ Ադրբեջանի և Հայաստանի միջև հարաբերությունների կարգավորման գործընթացը, որը հաջողությամբ է ընթանում», – Բաքվում կայացած մամուլի ասուլիսում ասաց Ալիևը։

ԵՄ-ն աջակցում է Ադրբեջանի և Հայաստանի միջև խաղաղության գործընթացին. Ուրսուլա ֆոն դեր Լայեն

Իլհամ Ալիևն ընդունել է Եվրոպական հանձնաժողովի նախագահ Ուրսուլա ֆոն դեր Լայենին: Հանդիպման ընթացքում Ալիևը նշել է, որ Ադրբեջանի և Հայաստանի միջև հարաբերությունների կարգավորման գործընթացը հաջողությամբ շարունակվում է։ «ԵՄ-ն աջակցում է Ադրբեջանի և Հայաստանի միջև խաղաղության գործընթացին։ Պատրաստ ենք խթանել խաղաղությունը ոչ թե թղթի վրա, այլ իրական կյանքում, և մենք պետք է աշխատենք այդ ուղղությամբ այսօր … Read more

Խաղաղությունն արդեն ձեռք է բերվել. Ալիև

«Մենք քննարկեցինք Ադրբեջանի և Հայաստանի միջև հարաբերությունների կարգավորման գործընթացը։ Այս գործընթացը հաջողությամբ շարունակվում է»։ Ըստ APA-ի թղթակցի, նախագահ Իլհամ Ալիևն այս մասին հայտարարել է Եվրահանձնաժողովի նախագահ Ուրսուլա ֆոն դեր Լեյենի հետ համատեղ մամուլի ասուլիսում։ Ադրբեջանի նախագահը նշել է, որ խաղաղությունն արդեն ձեռք է բերվել. «Մենք միակողմանի քայլեր ենք ձեռնարկել՝ ցույց տալու համար, որ սա թղթի … Read more

Ես այստեղ եմ ԵՄ-ի և Ադրբեջանի միջև գործընկերությունն ավելի խորացնելու համար․ ֆոն դեր Լայեն

Եվրոպական Միությունը հավատում է Հարավային Կովկասի խաղաղ, բարգավաճ և պայծառ ապագային։ Ինչպես հաղորդում է APA-ն, Եվրոպական հանձնաժողովի նախագահ Ուրսուլա ֆոն դեր Լայենը այս մասին հայտարարել է իր X էջում Բաքու կատարած այցին նվիրված գրառման մեջ։ «Մենք ցանկանում ենք օգնել կառուցել այս ապագան։ Ես այստեղ եմ նաև ԵՄ-ի և Ադրբեջանի միջև գործընկերությունն ավելի խորացնելու համար՝ առևտրից … Read more

Ուրսուլա ֆոն դեր Լայենը ժամանել է Ադրբեջան, վաղն էլ՝ Հայաստան կգա

Եվրոպական հանձնաժողովի նախագահ Ուրսուլա ֆոն դեր Լայենն աշխատանքային այցով ժամանել է Ադրբեջան, հայտնում են ադրբեջանական լրատվամիջոցները։ Օդանավակայանում Եվրոպական հանձնաժողովի նախագահին դիմավորել են Ադրբեջանի արտաքին գործերի նախարար Ջեյհուն Բայրամովը, Եվրոպական Միության ընդլայնման հարցերով հանձնակատար Մարթա Կոսը և այլ պաշտոնյաներ։ Նշենք, որ վաղը նախատեսված է Ուրսուլա ֆոն դեր Լայենի այցը Հայաստան։

Թրամփը հայտարարել է, որ Իրանը երկար ճանապարհ է անցել ամերիկյան հարվածներից հետո

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել է, որ Իրանը «երկար ճանապարհ է անցել» անցյալ շաբաթ ԱՄՆ-ի հարվածներից ի վեր՝ պատասխանելով Թեհրանի կողմից փոխըմբռնման հուշագրի պահպանման վերաբերյալ հարցին։ «Կարծում եմ՝ նրանք մեծ ճանապարհ են անցել։ Մենք անցյալ շաբաթ շատ ուժեղ հարված հասցրեցինք նրանց», – լրագրողներին ասել է Թրամփը:

Ալի Խամենեիի մահվան համար պատասխանատուները կպատժվեն. Բաղեր

Իրանի նախկին գերագույն առաջնորդ Ալի Խամենեիի մահվան համար պատասխանատուները կպատժվեն, հայտարարել է Իսլամական Հանրապետության ազգային անվտանգության գերագույն խորհրդի քարտուղար Մոհամմադ Բաղեր Զոլղադրը։ «Մեծ Խամենեիի և Իրանի անմեղ նահատակների արյան վրեժի գործը բաց է, և այս հանցագործությունների մեղավորները կպատժվեն արդար մարդկանց կողմից՝ պատշաճ ժամանակին, որը չի ուշանա»,- ասվում է խորհրդի X-ի էջում հրապարակված գրառման մեջ։ Հիշեցնենք, … Read more

ԵՄ-ին անադամակցելու հարցը Թուրքիայի համար շարունակում է մնալ ռազմավարական նպատակ. Ֆիդան

Թուրքիայի արտգործնախարարության աղբյուրների համաձայն՝ գերատեսչության ղեկավար Հաքան Ֆիդանն Անկարայում հանդիպել է Եվրամիության (ԵՄ) արտաքին հարաբերությունների և անվտանգային քաղաքականության բարձր ներկայացուցիչ, Եվրահանձնաժողովի փոխնախագահ Կայա Կալասի, ԵՄ հանձնաժողովի ընդլայնման հանձնակատար Մարթա Կոսի և ԵՄ ներքին գործերի ու միգրացիայի հարցերով հանձնակատար Մագնուս Բրուների հետ։ Ֆիդանը հանդիպումից հետո «X» միկրոբլոգում կատարած գրառմամբ գոհունակություն է հայտնել ԵՄ գործընկերներին Թուրքիայում հյուրընկալելու … Read more

Եթե ԱՄՆ-ն խախտի ձեռք բերված պայմանավորվածությունները, Իրանը պատրաստ է պատերազմի. Ղալիբաֆ

Իրանի խորհրդարանի խոսնակ Մոհամմադ-Բաղեր Ղալիբաֆը հայտարարել է, որ եթե ԱՄՆ-ը խախտի ձեռք բերված պայմանավորվածությունները, Իրանը պատրաստ է պատերազմի։ «Պարսից ծոցում վերջին իրադարձությունները Իրանը դիտարկում է որպես հրադադարի ռեժիմի խախտում։ Վերջին խախտման ընթացքում թիրախավորվել են ԱՄՆ-ի ռազմաբազաները Բահրեյնում և Քուվեյթում»,-ասել է Ղալիբաֆը՝ նշելով, որ Իրանը լուրջ է վերաբերվում համաձայնագրերի իրականացմանը և շարունակում է երկխոսությունը, սակայն եթե … Read more

ՆԱՏՕ-ն ներկայում առանձին առաքելություն չի պլանավորում Հորմուզի նեղուցում

ՆԱՏՕ-ն ներկայումս չի քննարկում Հորմուզի նեղուցում առանձին առաքելություն ստեղծելու հարցը, հայտարարել է ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար Մարկ Ռյուտեն։ «Խիստ ասած, Իրանը գտնվում է ՆԱՏՕ-ի տարածքից դուրս։ Բայց եթե ՆԱՏՕ-ն կարող է օգտակար լինել, ապա օգտակար կլինի», – ասել է նա հուլիսի 7-8-ը Անկարայում կայանալիք դաշինքի գագաթնաժողովից առաջ Financial Times-ին տված հարցազրույցում՝ պատասխանելով լրագրողի հարցին այս թեմայի … Read more