ՆԱՏՕ-ն ներկայում առանձին առաքելություն չի պլանավորում Հորմուզի նեղուցում

ՆԱՏՕ-ն ներկայումս չի քննարկում Հորմուզի նեղուցում առանձին առաքելություն ստեղծելու հարցը, հայտարարել է ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար Մարկ Ռյուտեն։

«Խիստ ասած, Իրանը գտնվում է ՆԱՏՕ-ի տարածքից դուրս։ Բայց եթե ՆԱՏՕ-ն կարող է օգտակար լինել, ապա օգտակար կլինի», – ասել է նա հուլիսի 7-8-ը Անկարայում կայանալիք դաշինքի գագաթնաժողովից առաջ Financial Times-ին տված հարցազրույցում՝ պատասխանելով լրագրողի հարցին այս թեմայի վերաբերյալ։

Ռյուտեի խոսքով՝ Մեծ Բրիտանիան և Ֆրանսիան ներկայում դեր ունեն տարածաշրջանում նավարկության ազատության ապահովման գործում, մինչդեռ եվրոպացի դաշնակիցները աջակցություն են ցուցաբերում, այդ թվում՝ ականազերծման միջոցառումներ տրամադրելով։

Leave a Comment