«Պահի զգայնության» բացակայության գինը. ՀՀ իշխանությունները հարվածում են տարածաշրջանի կայունությանը

14 Հունվարի, 2026 Քաղաքագետ Բենիամին Մաթևոսյանը թելեգրամյան իր ալիքում գրում է. «Աբսուրդ իրավիճակի բացատրությունը նաև կապված է այս փաստաթղթի ստորագրման պատմական պահի ընտրման հետ: Այսօր ԱՄՆ-ն բացահայտորեն միտված է Իրանի ռեժիմի ապամոնտաժմանը․ Իրանի հետ առևտրատնտեսական հարաբերություններ ունեցող  երկրների վրա սահմանում են գոյություն չունեցող պատժամիջոցներ, Թրամփը հորդորում է ցուցարարներին գրավել վարչական շենքերը, և փաստացի տարածաշրջանը դնում … Read more

Ղարաբաղյան պատերազմից հետո Հարավային Կովկասում աճել է թյուրքական ազդեցությունը․ The National Interest

Մինչև համեմատաբար վերջերս թյուրքական պետությունների միջև հավակնությունների մակարդակը մնում էր համեստ, և համագործակցության մեծ մասը կենտրոնացած էր մշակութային և տնտեսական հարցերի վրա․ գրել է The National Interest-ը։ Ինչպես նշվել է, դա սկսեց փոխվել 2020 թվականին։ Հայաստանի և Ադրբեջանի միջև Երկրորդ ղարաբաղյան պատերազմի ժամանակ թյուրքական համերաշխությունն ունեցավ տարիներ շարունակ չտեսնված աշխարհաքաղաքական ազդեցություն։ Չնայած Ղազախստանն ու Ղրղզստանը … Read more

Եղանակային պայմանների պատճառով ՀՀ-ում կան փակ և դժվարանցանելի ավտոճանապարհներ

Փրկարար ծառայությունը տեղեկացնում է, որ ՀՀ տարածքում կան փակ ավտոճանապարհներ։ Փակ են Արագածոտնի մարզում «Ամբերդ» բարձր լեռնային օդերևութաբանական կայանից Ամբերդ ամրոց և Քարի լիճ տանող ավտոճանապարհները: Երասխի շրջանաձև երթուղուց դեպի Տիգրանաշենի ոլորաններ տանող ավտոճանապարհը, Լանջառ-Լուսաշող-Լանջազատ ավտոճանապարհը, Գյումրի-Աշոցք և Գյումրի-Ջաջուռ ավտոճանապարհները (բուք) փակ են բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համար։ Վարդենյաց և Մեղրու լեռնանցքները, Բերդ-Ճամբարակ, Ելփինից Տիգրանաշենի … Read more

Բայրամովն ու Ֆիդանը քննարկել են տարածաշրջանում անվտանգության հետ կապված իրավիճակը

13 Հունվարի, 2026 Ադրբեջանի արտաքին գործերի նախարար Ջեյհուն Բայրամովը և նրա թուրք գործընկեր Հաքան Ֆիդանը հեռախոսազրույց են ունեցել: Հաղորդվում է, թե կողմերը քննարկել են երկու երկրների դաշնակցային հարաբերություններից բխող հարցեր, տարածաշրջանային եւ միջազգային կազմակերպությունների շրջանակներում համագործակցությունը, ինչպես նաեւ տարածաշրջանում անվտանգության հետ կապված իրավիճակը: Գոհունակություն են հայտնել «երկու եղբայրական երկրների միջև համագործակցության մակարդակից»։

Իրանում իշխանության հավակնող ադրբեջանցի թագաժառանգ է հայտնվել

Իրանում լարվածությունը շարունակվում է: Ի՞նչ տեղեկություններ կան զոհերի ու ամերիկացիների կողմից հնարավոր հարվածի մասին: Թեմայի շուրջ «Հորիզոնի» տաղավարում մանրամասներ է ներկայացրել Արտյոմ Երկանյանը: «Դե որքան հասկանում եմ՝ որոշ չափով ինչ-որ նվազեցում է նկատվում. ամենամեծ ակտիվությունը հունվարի 8-ին և 9-ին էր: Այդ օրերին զոհերի ամենամեծ քանակն էր արձանագրվել: Ի դեպ, զոհեր կան նաև հայերի թվում: Մի … Read more

Ինչպիսի՞ լուծում սպասել Իրանում. հարցազրույց Կարեն Մկրտչյանի հետ

Իրանում ցույցերը շարունակվում են մոտ երկու շաբաթ: Տարբեր աղբյուրներ հաղորդում են ավելի քան 600 զոհի մասին: Միաժամանակ Իրանն ու ԱՄՆ-ն հայտարարում են շփումների մասին: Արդյո՞ք հնարավոր է իրավիճակի հանգուցալուծում: Այս և այլ թեմաների «Հեռանկար»-ի տաղավարում անդրադարձել է իրանագետ Կարեն Մկրտչյանը: Հարցազրույցն ամբողջությամբ՝ տեսանյութում։

Պապիկյան. Խաղաղությունը նաև մեր երկրի երկարաժամկետ պաշտպանունակությունն ապահովելու մասին է

Հայաստանը չի պատրաստվում Ադրբեջանի հետ սպառազինության մրցավազքի մեջ մտնել, հայտարարում է պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանը: «Միևնույն ժամանակ, դա չի նշանակում, որ Հայաստանի Հանրապետությունը դադարեցնելու է սպառազինության, ռազմական տեխնիկայի գնումը, բանակի արդիականացումը: Դա այդպես չէ», – ասաց նախարարը այսօր ասուլիսի ժամանակ: Խաղաղությանը պատրաստվելիս պետք է ունենալ նաև որոշակի պաշտպանունակություն, 2025-ի գործունեությունն ամփոփելիս ասաց պաշտպանական գերատեսչության ղեկավարը. … Read more

Բժշկական գաղտնի՞ք, թե՞ հանցավոր անգործություն. Կարեն Ավանեսյանի բժշկական տվյալները ստանալ փաստաբաններին չի հաջողվում

Եվրոպական դատարանը դեռ սպասում է Հայաստանի կառավարության հաստատմանը, որ վերջերս ադրբեջանական դատարանում 8 ծանր հոդվածներով 16 տարվա ազատազրկման դատապարտված հայ տղամարդը հոգեկան խնդիրներ ունի: Այս փաստաթուղթը կօգներ, որ Ստրասբուրգի միջազգային դատարանը փորձեր աջակցել ադրբեջանական բանտում պահվող տղամարդուն: Կարեն Ավանեսյանի փաստաբաններն ավելի քան երկու շաբաթ առաջ են դիմել «Ավան» հոգեկան առողջության կենտրոն: «Ուղարկել ենք հարցում Ավանի … Read more

Միջին միջանցքի զարգացումը կենսական նշանակություն ունի Վրաստանի համար. Բոչորիշվիլի

13 Հունվարի, 2026 Վրաստանի արտաքին գործերի նախարար Մակա Բոչորիշվիլին խոսել է Աբու Դաբիում ընթացող կայուն զարգացմանը նվիրված համաժողովի մասին։ Նրա խոսքով, Վրաստանի վարչապետ Իրակլի Կոբախիձեի մասնակցությամբ միջոցառումը կկենտրոնանա Միջին միջանցքի զարգացման և դրա հեռանկարների վրա։ «Կարևոր է քննարկել մեր տարածաշրջանի տարանցիկ ներուժը և համապատասխանաբար ընդգծել այն՝ հաշվի առնելով, որ միջազգային համագործակցության զարգացման համատեքստում Միջին միջանցքի զարգացումը կենսական … Read more

Ճանապարհային իրավիճակը ՀՀ-ում․ կան փակ և դժվարանցանելի հատվածներ • Tribune.am

Հունվարի 13-ին՝ ժամը 17:00-ի դրությամբ, Մաստարա-Լանջիկ ավտոճանապարհը դժվարանցանելի է բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համար։ Վարդենյաց լեռնանցքը փակ է կցորդով տրանսպորտային միջոցների համար, իսկ մյուս տեսակի տրանսպորտային միջոցների համար՝ դժվարանցանելի։ Մեղրու լեռնանցքը փակ է կցորդով տրանսպորտային միջոցների համար։ Ապարանի, Արագածի, Արթիկի, Ճամբարակի, Մարտունիի, Գավառի, Աբովյանի, Հրազդանի, Նաիրիի, Սիսիանի, Գորիսի, Աշոցքի, Ամասիայի տարածաշրջանների ավտոճանապարհներին տեղ-տեղ մերկասառույց է։ … Read more