«3+3» ձևաչափով երրորդ հանդիպումը գտնվում է նախապատրաստման և վայրի ընտրության փուլում․ Լավրով

Հարավային Կովկասի վերաբերյալ «3+3» ձևաչափով (Հայաստան, Ադրբեջան, Վրաստան և նրանց երեք հարևանները՝ Ռուսաստան, Թուրքիա և Իրան) արտաքին գործերի նախարարների մակարդակով երրորդ հանդիպումը գտնվում է նախապատրաստման և վայրի ընտրության փուլում։ Դուռը բաց է մնում Վրաստանի համար․ ինչպես հայտնում է ТАСС-ը, հայտարարել է Ռուսաստանի արտաքին գործերի նախարար Սերգեյ Լավրովը թուրքական լրատվամիջոցների հետ զրույցում։ «Երկու նախարարական հանդիպում արդեն … Read more

Առանց տեղումների եղանակ՝ հունվարի 30-ին, փետրվարի սկզբին՝ ձյուն  • Tribune.am

Հանրապետության տարածքում հունվարի 30-ին սպասվում է առանց տեղումների եղանակ։ Հունվարի 31-ին, փետրվարի 1-3-ն առանձին շրջաններում սպասվում է ձյուն, լեռնային շրջաններում՝ բուք, ցածր հորիզոնական տեսանելիություն։ Քամին հարավարևմտյան է` 3-6 մ/վ, հունվարի 30-31-ին, փետրվարի 1-3-ն առանձին շրջաններում սպասվում է նաև քամու ուժգնացում 16-20 մ/վ արագությամբ։ Հունվարի 30-31-ին Շիրակի դաշտի ցածրադիր հատվածներում, Արագածոտնի և Կոտայքի նախալեռներում, Արարատյան դաշտում … Read more

Իրանի կառավարական ինքնաթիռը վայրէջք է կատարել Մոսկվայում․ լրատվամիջոցներ

Իրանի կառավարական ինքնաթիռը վայրէջք է կատարել Մոսկվայի Վնուկովո օդանավակայանում․ գրում են ռուսական լրատվամիջոցները։ Ըստ տարբեր տեղեկությունների՝ Airbus A321-ը (բորտի համարը RSJ7136) պատկանում է իրանական «Meraj Airlines» ավիաընկերությանը։ Այն երկինք է բարձրանում կառավարության անդամներին տեղափոխելու համար։ Նշենք, որ թռիչքը տեղի է ունեցել պաշտոնական Թեհրանի ղեկավարությանը թիրախավորելու ԱՄՆ-ի հայտարարությունների ֆոնին։ Մինչև այս պահը Իրանի պաշտոնական աղբյուրները Թեհրան-Մոսկվա … Read more

Իրանում պատրաստվում են ոչ միայն հրթիռային հարվածների, այլ նաև ցամաքային պատերազմի

Դոնալդ Թրամփը դեռևս չի կայացրել վերջնական որոշում Իրանին հռթիռային հարվածներ հասցնելու վերաբերյալ: Ամերիկյան լրատվամիջոցները տեղեկացնում են, որ ուժային լուծման հավանականությունը շարունակում է աճել: Ի՞նչն է նպաստել հավանականության աճին: Թեմային «Հորիզոնի» տաղավարում անդրադարձել է Արտյոմ Երկանյանը: «CNN-ը տեղեկացրել է, որ հարձակման հավանականությունն աճել է այն բանից հետո, երբ Թեհրանի և Վաշինգտոնի միջև նախնական բանակցությունները որևէ արդյունք … Read more

Քննարկվել է հայ–ռուսական փրկարարական համագործակցության խորացումը • Tribune.am

ՆԳՆ փրկարար ծառայության տնօրեն-ներքին գործերի նախարարի տեղակալ Արամ Ղազարյանը հունվարի 29-ին ընդունել է ՌԴ քաղաքացիական պաշտպանության, արտակարգ իրավիճակների և բնական աղետների հետևանքների վերացման նախարարի տեղակալ Վյաչեսլավ Բուտկոյի գլխավորած պատվիրակությանը։ ՆԳՆ փրկարար ծառայության տնօրենը նշել է, որ ժամանակակից մարտահրավերները Հայաստանի և Ռուսաստանի փրկարար ծառայություններից պահանջում են համակարգված մոտեցումներ բնակչության պաշտպանության ապահովման, արտակարգ իրավիճակների կանխարգելման և հումանիտար … Read more

Ադրբեջանը սկսել է էլեկտրահաղորդման գծի կառուցումը Զանգեզուրի տարածքով

29 Հունվարի, 2026 Սկսվել է Զանգեզուրի էլեկտրահաղորդման գծի կառուցումը, որի նպատակն է Նախիջևանը միացնել Ադրբեջանի գլխավոր էլեկտրացանցին և ձևավորել Ադրբեջան-Թուրքիա-Եվրոպա միջազգային էներգետիկ միջանցքը, հաղորդում են ադրբեջանական լրատվամիջոցները։ «ԱզերԷներջի» ընկերությունում հայտնել են, որ Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի հանձնարարությամբ ընկերությունը կառուցում է 74 կիլոմետրանոց, 330 կՎ-անոց լարման, 1000 ՄՎտ հզորությամբ, կրկնակի շղթայական բարձր լարման էլեկտրահաղորդման գիծ Ջրականից … Read more

Եվրոպան ռազմավարական սխալ է թույլ տալիս․ Իրանի ԱԳ նախարար

Եվրամիությունը լուրջ ռազմավարական սխալ է թույլ տալիս՝ Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսը (ԻՀՊԿ, էլիտար ռազմական ստորաբաժանում) ահաբեկչական կազմակերպություն ճանաչելով, հայտարարել է Իրանի արտաքին գործերի նախարար Աբբաս Արաղչին։ Հինգշաբթի օրը ԵՄ արտաքին գործերի նախարար Կաjա Կալլասը հայտարարեց, որ Եվրամիությունը որոշել է Իրանի ԻՀՊԿ-ն ճանաչել որպես ահաբեկչական կազմակերպություն։ «Եվրոպան զբաղված է ճգնաժամի կրակը բորբոքելով: Մեր զինված ուժերը այսպես … Read more

ՀՀ-ն պատմականորեն աննախադեպ դրական վիճակի մեջ է. Փաշինյանի ճեպազրույցը լրագրողների հետ

ՀՀ-ն պատմականորեն աննախադեպ դրական վիճակի մեջ է. լրագրողների հետ ունեցած ճեպազրուցին նշել է վարչապետը: Նիկոլ Փաշինյանը խոսել է Ադրբեջանի և Թուրքիայի հատվածում երկաթգծերը, Անիի կամուրջը վերականգնելու, Հայաստանի և Ադրբեջանի էներգետիկ համակարգերի միանալու, Սևանա լճի հիմնախնդիրների ուղղությամբ քայլեր ձեռնարկելու և այլ թեմաների մասին: Մանրամասները՝ ռեպորտաժում:

ՀՀ ավտոճանապարհները բաց են, Վարդենյաց լեռնանցքում և Նաիրիում՝ մառախուղ • Tribune.am

Հունվարի 29-ին՝ ժամը 16:30-ի դրությամբ, ՀՀ միջպետական և հանրապետական նշանակության բոլոր ավտոճանապարհները բաց են: Ճանապարհների սպասարկման համար պատասխանատու կազմակերպությունները շարունակում են ավտոճանապարհների մաքրման և աղ-ավազով մշակման աշխատանքները:  Նաիրիի տարածաշրջանի ավտոճանապարհներին և Վարդենյաց լեռնանցքում մառախուղ է, տեսանելիությունը՝ 50-60 մետր։ Հարգելի՛ վարորդներ, հորդորում ենք լինել ուշադիր, խստագույնս պահպանել ճանապարհային երթևեկության կանոնները և երթևեկել բացառապես ձմեռային անվադողերով։

Իրանի և Թուրքիայի ԱԳ նախարարները քննարկել են տարածաշրջանում լարվածության թուլացմանն ուղղված հարցեր

Իրանի և Թուրքիայի արտաքին գործերի նախարարները չորեքշաբթի օրը հեռախոսազրույցով քննարկել են տարածաշրջանում տեղի ունեցող վերջին զարգացումները, հաղորդել է IRNA-ն։ Զրույցի ընթացքում Իրանի արտաքին գործերի նախարար Աբբաս Արաղչին և նրա թուրք գործընկեր Հաքան Ֆիդանը կենտրոնացել են տարածաշրջանում լարվածության թուլացման վրա՝ շեշտելով տարածաշրջանային վեճերի դիվանագիտական ​​լուծումներ գտնելու և տարածաշրջանային հիմնական խաղացողների միջև քաղաքական խորհրդակցությունները շարունակելու անհրաժեշտությունը։