Իրանը հաստատել է Պաշտպանության խորհրդի քարտուղարի և ԻՀՊԿ հրամանատարի մահը

Իրանը հաստատել է ԱՄՆ-ի և Իսրայելի հարձակման հետևանքով Պաշտպանության խորհրդի քարտուղար, փոխծովակալ Ալի Շամխանիի և Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսի (ԻՀՊԿ) հրամանատար, գեներալ Մոհամմադ Պակպուրի մահը, հաղորդում է IRNA-ն։ «ԱՄՆ-իսրայելական հարձակման հետևանքով զոհվել են Պաշտպանության խորհրդի քարտուղար, փոխծովակալ Ալի Շամխանին և Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսի հրամանատար, գեներալ Մոհամմադ Պակպուրը», – ասվում է հայտարարության մեջ։ Շաբաթ օրը … Read more

Իրանում դպրոցի վրա հարձակման հետևանքով զոհերի թիվը կտրուկ ավելացել է

Իրանի հարավում գտնվող աղջիկների տարրական դպրոցի աշակերտուհիների շրջանում զոհվածների թիվը հասել է 148-ի, հաղորդում է «Միզան» լրատվական գործակալությունը՝ հղում անելով տեղական իշխանություններին։ «Մինաբում զոհերի թիվը հասել է 148-ի, իսկ վիրավորներինը՝ 95-ի», – ասվում է հաղորդագրության մեջ։

Թրամփը հայտարարել է, թե պատկերացում ունի՝ ով կփոխարինի Ալի Խամենեին

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը CBS հեռուստաալիքին տված հարցազրույցում հայտարարել է, որ պատկերացում ունի այն մասին, թե ում կցանկանար տեսնել Իրանի ղեկավարի պաշտոնում գերագույն առաջնորդ այաթոլլա Ալի Խամենեիի մահից հետո։ Խամենեիի մահը նախկինում հաստատել էր Իրանի պետական ​​հեռուստատեսությունը։ «Այո, կարծում եմ՝ այո։ Կան մի քանի լավ թեկնածուներ», – ասել է ԱՄՆ նախագահը ի պատասխան այն հարցին, … Read more

Իրանի գերագույն հոգևոր առաջնորդը սպանվել է

Իրանի գերագույն հոգևոր առաջնորդ այաթոլլահ Ալի Խամենեին, որը գրեթե չորս տասնամյակ ղեկավարել է երկիրը, սպանվել է փետրվարի 28-ին՝ ԱՄՆ-ի և Իսրայելի օդային հարվածների ժամանակ։ Լուրը հաստատել է նաև Իրանի պետական հեռուստաընկերությունը։ Ինչպես տեղեկացնում է Tasnim-ը, Խամենեին սպանվել էր իր գրասենյակում՝ շաբաթ առավոտյան։ Երկրում 40-օրյա սուգ է հայտարարվել։ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփն անդրադառնալով Խամենեի մահվանը՝ հայտարարել … Read more

Նոր փաստեր և ապացույցներ ի հայտ են գալիս պարբերաբար․ Գոռ Մարգարյանը՝ սումգայիթյան ջարդերի մասին

«Հեռանկարն» այսօր հյուրընկալել է «Գեղարդ» հիմնադրամի վերլուծաբան, ԵՊՀ դասախոս, պատմական գիտությունների թեկնածու Գոռ Մարգարյանին: Անդրադարձ է եղել հայ-ադրբեջանական հարաբերություններին, «Արևմտյան Ադրբեջան» խոսույթին, 1988 թվականի՝ Սումգայիթի հայկական ջարդերին։ «Սումգայիթի ջարդերի հետ կապված նոր փաստեր, նոր բացահայտումներ, իհայտ են գալիս պարբերաբար։ Ի հայտ են գալիս ոչ միայն փաստաթղթերի ու փաստերի տեսքով, այլ նաև ադրբեջանական դաշտից»,-ասել է պատմաբանը։ … Read more

Միացյալ Նահանգները կոչ է արել նավերին լքել Հորմուզի նեղուցը, Պարսից ծոցը և Օմանի ծոցը

ԱՄՆ Տրանսպորտի նախարարության Ծովային վարչությունը կոչ է արել բոլոր քաղաքացիական նավերին խուսափել Հորմուզի նեղուցից, Օմանի ծոցից, Պարսից ծոցից և Արաբական ծովից: Ավելին, գործակալությունը խորհուրդ է տվել չմոտենալ ԱՄՆ ռազմածովային ուժերի նավերին այս ջրերում 30 ծովային մղոնի (մոտավորապես 56 կմ) սահմաններում։ «Փետրվարի 28-ին վերոնշյալ աշխարհագրական տարածքներում տեղի է ունեցել զգալի ռազմական ակտիվություն: Նավերին խորհուրդ է տրվում … Read more

Տարածաշրջանում թշնամական ուժերի բոլոր օբյեկտները կհամարվեն օրինական ռազմական թիրախներ․ Իրանի ԱԳՆ-ն՝ ՄԱԿ-ին

Իրանի արտաքին գործերի նախարար Աբբաս Արաղչին նամակ է գրել ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարին և ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի նախագահին․ գրում է Al Jazeera-ն՝ հղում անելով IRIB լրատվական գործակալությանը։ Նամակում մասնավորապես ասվում է․ Իրանը կշարունակի վճռականորեն և առանց հապաղելու իրացնել ինքնապաշտպանության իր իրավունքը, մինչև ագրեսիան լիովին և անվերապահորեն դադարեցվի։ ԱՄՆ-ի և Իսրայելի ռեժիմի իրականացրած օդային հարվածները ՄԱԿ-ի կանոնադրության … Read more

Քուվեյթում պայթյունի ձայներ են լսվում, վնասվել է օդանավակայանը․ ABC Media-ին մանրամասներ են հայտնի դարձել

Քուվեյթում տեղակայված ամերիկյան երեք զորամասերից մեկը Իրանը խոցել է, խոցել է նաև օդանավակայանը։ ABC Media-ին փոխանցել են Քուվեյթի մեր հայրենակիցները։ Այս պահին լսվում են պայթյունի ձայներ, աշխատում է նաև Քուվեյթի հակաօդային պաշտպանությունը։ Հիշեցնենք, որ այսօր առավոտյան Իսրայելն ու ԱՄՆ-ը հարվածներ են հասցրել Իրանին։ Ժամեր անց Իրանը պատասխան գործողություն է սկսել՝ հարյուրավոր հրթիռներ ուղարկելով ինչպես դեպի … Read more

Թրամփը խոսել է Նեթանյահուի հետ․ Սպիտակ տուն

Սպիտակ տան մամուլի խոսնակ Կարոլին Լեվիտը հաստատել է, որ Թրամփը հեռախոսազրույց է ունեցել Նեթանյահուի հետ․ գրում է Al Jazeera-ն։ Նա նաև ասել է, որ ԱՄՆ նախագահը գիշերը հետևել է Մար ա Լագոյում տեղի ունեցած իրավիճակին և ԱՄՆ Ազգային անվտանգության ծառայության աշխատակիցների հետ կշարունակի հետևել։

Ի՞նչ դասեր էր քաղել Իրանը՝ 12-օրյա պատերազմից․ Աբրահամ Գասպարյանն է մեկնաբանում

Միացյալ Նահանգների և Իսրայելի նման գերզինված պետությունների հարձակմանը Իրանը պատասխանեց ընդամենը երկու ժամ անց․ ֆեյսբուքյան ուղիղ եթերում ասել է Genesis Armenia ուղեղային կենտրոն/հիմնադրամի ղեկավար, քաղաքագետ Աբրահամ Գասպարյանը։ Սա, ըստ քաղաքագետի, երկու կարևոր բանի մասին է վկայում։ «Իրանը, որպես ինստիտուցիոնալ հզոր հիշողություն ունեցող պետություն և պետականության մի քանի հազարամյա ավանդույթներ ունեցող միջազգային իրավունքի սուբյեկտ, լրջորեն դասեր … Read more