ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը CBS հեռուստաալիքին տված հարցազրույցում հայտարարել է, որ պատկերացում ունի այն մասին, թե ում կցանկանար տեսնել Իրանի ղեկավարի պաշտոնում գերագույն առաջնորդ այաթոլլա Ալի Խամենեիի մահից հետո։
Խամենեիի մահը նախկինում հաստատել էր Իրանի պետական հեռուստատեսությունը։
«Այո, կարծում եմ՝ այո։ Կան մի քանի լավ թեկնածուներ», – ասել է ԱՄՆ նախագահը ի պատասխան այն հարցին, թե արդյոք Իրանում կա մեկը, որին նա կցանկանար տեսնել երկրի ղեկին։