Գերմանիան, Ֆրանսիան և Բրիտանիան դատապարտում են Իրանի հարվածները՝ տարածաշրջանի երկրներին

Գերմանիան, Ֆրանսիան և Մեծ Բրիտանիան դատապարտում են Իրանի հարվածները՝ տարածաշրջանի երկրներին՝ ի պատասխան ԱՄՆ-ի և Իսրայելի՝ փետրվարի 28-ի առավոտյան սկսած հարձակումների․ գրում է Al Jazeera-ն։ «Վերահաստատում ենք մեր հանձնառությունը, որ ուղղղված է տարածաշրջանի կայունության ու քաղաքացիների պաշտպանությանը», – համատեղ հայտարարության մեջ նշել են Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը, Գերմանիայի կանցլեր Ֆրիդրիխ Մերցը և Մեծ Բրիտանիայի վարչապետ … Read more

Իսրայելի բնակիչները չեն կարողանում դուրս գալ ապաստարաններից․ ABC Media-ին մանրամասներ են հայտնի

Շատ խառն է վիճակը, չենք կարողանում ապաստարաններից դուրս գալ, 10 րոպեն մեկ օդային տագնապի ազդանշանն է միանում։ Մարդիկ ստիպված են կես ժամը մեկ իջնել ապաստարաններ. ABC Media-ին հայտնում է Իսրայելում բնակվող Արսեն Շպիլբերգը։ Հիշեցնենք, որ այսօր առավոտյան Իսրայելն ու ԱՄՆ-ն հարվածներ են հասցրել Իրանին։ Իրանն ի պատասխան հարյուրավոր հրթիռներ է ուղարկել դեպի Իսրայել, ինչպես նաև … Read more

Ամերիկացի սենատորի գնահատմամբ՝ ԱՄՆ-ի հարձակումն Իրանի վրա անօրինական է և հակասահմանադրական

ԱՄՆ դեմոկրատ սենատոր Էդվարդ Ջ. Մարկին ԱՄՆ-ի՝ ընդդեմ Իրանի ռազմական հարձակումը որակել է անօրինական և հակասահմանադրական․ գրում է Al Jazeera-ն։ «Այն Կոնգրեսը չի հաստատել, և դա վտանգավոր է բոլոր ամերիկացիների համար։ Թրամփի անօրինական գործողությունները մեծացնում են տարածաշրջանային ավելի լայնամասշտաբ պատերազմի սպառնալիքը՝ լուրջ ռիսկեր առաջացնելով ԱՄՆ-ի զորքերի և տարածաշրջանի քաղաքացիական բնակչության համար։ ԱՄՆ նախագահը մշտապես չափազանցրել … Read more

Իրանը 4 ժամ անդադար հարվածում Իսրայելին և Պարսից ծոցի ամերիկյան ռազմական ենթակառուցվածքներին․ իրանագետ

Մոտ չորս ժամ անդադար Իրանը հրթիռներով և անօդաչուներով հարվածներ է հասցնում Իսրայելին և Պարսից ծոցի տարածաշրջանի ամերիկյան ռազմական ենթակառուցվածքներին․ գրում է իրանագետ Վարդան Ոսկանյանը։ «Ամենայն հավանականությամբ, սա իրանական նոր մարտավարություն է, ինչն այս պահին անակնկալի է բերել պատերազմ սանձազերծած կողմերին, որ կարծես միայն պատրաստ էին «հարված-դադար-պատասխան» արդեն ծանոթ սցենարին, մինչդեռ պատասխանը շարունակական է։ Իրանական ԶՈւ-ի … Read more

«Ռոսատոմ»-ը հայտարարել է, որ Իրանի միջուկային օբյեկտները «ոչ մի դեպքում չպետք է թիրախավորվեն»

Ռուսական պետական ​​«Ռոսատոմ» ընկերությունը հայտարարել է, որ 94 մարդ է տարհանել Իրանի Բուշերի ատոմակայանից․ գրում է Al Jazeera-ն։ Մեջբերելով գործադիր տնօրեն Ալեքսեյ Լիխաչովին՝ ընկերությունը հայտարարել է, որ տարհանել է բոլոր աշխատակիցների երեխաներին, ինչպես նաև «ոչ կենտրոնական աշխատակիցներին» և բոլոր նրանց, ովքեր ցանկանում էին լքել երկիրը։ «Մենք անընդհատ հետևում ենք իրավիճակին և գնահատում ենք ռիսկերը։ Անհրաժեշտության … Read more

«Ռոսատոմ»-ը հայտարարել է, որ Իրանի միջուկային օբյեկտները «ոչ մի դեպքում չպետք է թիրախավորվեն»

Ռուսական պետական ​​«Ռոսատոմ» ընկերությունը հայտարարել է, որ 94 մարդ է տարհանել Իրանի Բուշերի ատոմակայանից․ գրում է Al Jazeera-ն։ Մեջբերելով գործադիր տնօրեն Ալեքսեյ Լիխաչովին՝ ընկերությունը հայտարարել է, որ տարհանել է բոլոր աշխատակիցների երեխաներին, ինչպես նաև «ոչ կենտրոնական աշխատակիցներին» և բոլոր նրանց, ովքեր ցանկանում էին լքել երկիրը։ «Մենք անընդհատ հետևում ենք իրավիճակին և գնահատում ենք ռիսկերը։ Անհրաժեշտության … Read more

Իսպանիայի վարչապետը մերժում է ԱՄՆ-ի և Իսրայելի «միակողմանի» ռազմական գործողություններն Իրանի դեմ

Իսպանիայի վարչապետ Պեդրո Սանչեսը մերժել է Իրանի դեմ ԱՄՆ-ի և Իսրայելի «միակողմանի» ռազմական գործողությունը, որը, նրա խոսքով, սրում է լարվածությունը և նպաստում է ավելի անորոշ և թշնամական միջազգային կարգի ձևավորմանը․ գրում է Al Jazeera-ն։ X-ում կատարած հայտարարության մեջ Սանչեսը նշել է, որ մերժում է նաև Իրանի կառավարության և Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսի գործողությունները։ «Մենք պահանջում … Read more

Իսրայելի պաշտպանության բանակը հրապարակել է Իրանին հասցված հարվածների առաջին կադրերը

Իսրայելի պաշտպանության ուժերը հրապարակել են առաջին տեսանյութը, որտեղ երևում է, թե ինչպես են իսրայելական ինքնաթիռները հարվածում Իրանի արևմուտքում գտնվող ռազմական թիրախներին։ Գերատեսչության մամուլի ծառայությունը պնդում է, որ հարվածները թիրախավորել են «հարյուրավոր ռազմական թիրախներ, այդ թվում՝ հրթիռային կայանքներ»։ Ավելի վաղ Իսրայելի բանակը հայտնել էր, որ հարվածներ է հասցրել Իրանի արևմուտքում գտնվող ռազմական թիրախներին։ 

«Զվարթնոց» օդանավակայանից չվերթներ են չեղարկվել դեպի ԱՄԷ և Քուվեյթ

Իրանի Իսլամական Հանրապետությունում և հարակից երկրներում ստեղծված իրավիճակով պայմանավորված՝ Հայաստանի «Զվարթնոց» օդանավակայանից չվերթներ են չեղարկվել դեպի Արաբական Միացյալ Էմիրություններ և Քուվեյթ։ Այս մասին հայտնում են օդանավակայանից։ Ըստ չվացուցակի՝ չեղարկվել են դեպի Աբու Դաբի և Քուվեյթ չվերթները, Դուբայ ուղղության 3 չվերթ ուշացում է արձանագրել։

Էսկալացիան Մերձավոր Արևելքում վտանգավոր շղթայական ռեակցիա է հրահրում. Կարմիր խաչի ղեկավար

Մերձավոր Արևելքում ռազմական էսկալացիան վտանգավոր շղթայական ռեակցիա է հրահրում ամբողջ տարածաշրջանում․ գրում է Al Jazeera-ն՝ հղում անելով Կարմիր խաչի միջազգային կոմիտեի ղեկավար Միրյանա Սպոլյարիչին։ Սպոլյարիչը կողմերին կոչ է արել հարգել պատերազմի կանոնները և դրսևորել քաղաքական կամք՝ «հետագա մահերն ու ավերածությունները» կանխելու համար։ «Քաղաքացիական ենթակառուցվածքները՝ հիվանդանոցները, տները և դպրոցները, պետք է պաշտպանված լինեն հարձակումներից։ Բժշկական անձնակազմին … Read more