Վրաստանը հատուկ հարաբերություններ ունի երեք հարևան երկրների՝ Ադրբեջանի, Հայաստանի և Թուրքիայի հետ, և այդ հարաբերությունները խորանում են։ Այս մասին «Իմեդի» հեռուստաալիքի «Իմեդի Լայվ» հաղորդման ժամանակ հայտարարել է Վրաստանի վարչապետ Իրակլի Կոբախիձեն։
Նրա խոսքով՝ Վրաստանի կառավարությունը վերջերս ակտիվորեն աշխատում է նաև Կենտրոնական Ասիայի երկրների հետ հարաբերությունների զարգացման ուղղությամբ։
«Մենք հնարավորինս խորացնում ենք մեր հարաբերությունները Կենտրոնական Ասիայի հինգ երկրների հետ։ Ներուժը հսկայական է, և գլխավորն այն է, որ մենք ակտիվորեն աշխատում ենք դրա լիարժեք օգտագործման ուղղությամբ։ Այս ամենը կարևոր դեր է խաղում տրանսպորտային կապի և տարանցիկ գործառույթների առումով», – հավելել է Կոբախիձեն։