Փաշինյանն աշխատանքային այցով ժամանել է Տաջիկստան • Tribune.am
Վարչապետ Նիկոլ Փաշինյանն աշխատանքային այցով ժամանել է Տաջիկստանի Հանրապետություն: Այս մասին հայտնում են կառավարությունից։ Դուշանբեի միջազգային օդանավակայանում ՀՀ վարչապետին դիմավորել է Տաջիկստանի վարչապետ Կոհիր Ռոսուլզոդան: Հոկտեմբերի 10-ին վարչապետ Փաշինյանը Դուշանբեում կմասնակցի ԱՊՀ պետությունների ղեկավարների խորհրդի հերթական նիստին: