Սուտ 33. «Եթե ժողովուրդը ցանկանա, եթե ես զգամ, որ ինձ այլեւս չեք ընդունում, ես կհրաժարվեմ վարչապետի պաշտոնից»

Սկիզբը՝ այստեղ: Սա այն սուտն է, որը տարիներով հնչեցվեց որպես «ժողովրդավարական ազնվություն», որպես հայտարարություն, թե վարչապետի պաշտոնը կապակցված է բացառապես ժողովրդական կամքին։ Սակայն հատկապես 44-օրյա պատերազմի ծանրագույն հետեւանքներից հետո այս խոստումը բացահայտվեց որպես կեղծ, թղթե, մանիպուլյացիոն ձեւակերպում, որը ոչ մի կապ չուներ իրական քաղաքական վարքագծի հետ։ 2020 թվականի նոյեմբերից սկսած, հրապարակ դուրս եկավ մարդկանց այնպիսի … Read more

Սուտ 32. «Խոշոր չափի հանցագործությունների քանակը նվազել է»

Սկիզբը՝ այստեղ: Պարբերաբար հայտարարվում է, թե «խոշոր հանցագործությունները պակասել են», որ ժողովուրդը կարող է հանգիստ շնչել, իսկ երկրի անվտանգությունը բարելավվում է։ Սա լոզունգ է, որի տակ թաքնվում է ահազանգերի լուռ ալիք — քանզի իրականում ոչ միայն չեն պակասել, այլ որոշ չափով ավելացել են, եւ դրանց մի զգալի մասը մնում է անպատիժ։ Սա պարզապես քաղաքական մանիպուլյացիա … Read more

Սուտ 31. «Քաղաքացին տուգանքի մատերիալ չէ»

Սկիզբը՝ այստեղ: Վերջին տարիներին ամենաշատ կրկնված խոստումներից մեկն այն էր, որ «քաղաքացին այլեւս տուգանքի մատերիալ չէ», որ նոր իշխանությունը չի թալանելու քաղաքացիներին տուգանքներով, եւ որ բյուջեն երբեք չի լցվելու մարդկանց գրպանների հաշվին։ Սակայն հենց այս խոստումն էլ դարձավ ամենաբացահայտ եւ ամենօրյա սուտը։ Որովհետեւ այն, ինչ եղավ իրականում, կիլոմետրերով հեռու է գեղեցիկ խոստումից. քաղաքացին դարձավ պետական գանձապահարանի հիմնական … Read more

Սուտ 30. «Հայաստանի հանրապետական կուսակցությունն այլևս գոյություն չունի»

Սկիզբը՝ այստեղ: Տարիներ շարունակ պետական քարոզչամեքենան փորձում էր հանրությանը համոզել, որ Հանրապետական կուսակցությունը՝ որպես քաղաքական ուժ, այլևս «վերացել է», «չի գործում» կամ «կորցրել է իր հասարակական հիմքը»։ Փորձ արվեց ստեղծել պատրանք, թե նախկին քաղաքական համակարգը ամբողջությամբ վերացվել է, և քաղաքական դաշտում այլևս չկա այն ուժը, որը տարիներ շարունակ եղել է պետականության կայացման առանցքային դերակատարներից մեկը։ … Read more

Սուտ 29. «Ռուսաստանի հետ մենք մեր հարաբերությունները պահում ենք բարձր նշաձողի վրա»

Սկիզբը՝ այստեղ: Տարիներ շարունակ փորձ արվեց հանրությանը համոզել, թե ռուսական կողմի հետ հարաբերությունները կայուն են, վերահսկելի եւ նախկինից էլ ամուր։ Փորձեցին ներկայացնել, որ ամեն ինչ ընթացքի մեջ է եւ Հայաստանը վստահորեն քայլում է «բալանսավորված դիվանագիտության» ճանապարհով։ Բայց իրականությունն այնպիսին է, որ հայ–ռուսական հարաբերությունները վերջին տարիներին հասան պատմականորեն ամենացածր, ամենաողբերգական եւ ամենաանորոշ վիճակին։ Այս սուտը հիմնված … Read more

Սուտ 28. «2050 թվականին Հայաստանում կապրի 5000000 մարդ»

Սկիզբը՝ այստեղ: 2018 թվականի հեղափոխության թիրախային արտահայտություններից մեկը դարձավ այն, որ Նիկոլ Փաշինյանը խոստացավ 2050 թվականին ՀՀ-ում ունենալ 5 միլիոն բնակիչ։ Մինչդեռ թվերով նկարված ապագան բախվեց դատարկվող իրականությանը։ Փաշինյանի այս հայտարարությունը շատերը ընդունեցին որպես ռազմավարական նպատակ կամ կառուցման բարձր նշաձող։ Բայց շատ շուտով պարզ դարձավ, որ ոչ մի ռազմավարություն չկա, ոչ մի ծրագիր չկա, ոչ … Read more

Սուտ 27. «Ոստիկանությունը նոր, արդիական, ժողովրդասեր կառույց է»

Սկիզբը՝ այստեղ: Նիկոլ Փաշինյանի իշխանությունը բազմիցս հայտարարում է. «Մենք ստեղծում ենք նոր տեսակի ոստիկանություն. բարձր աշխատավարձով, կրթված, քաղաքացուն ծառայող, ժողովրդավար»։ Մարդիկ իսկապես հույս ունեին, որ բիրտ մեթոդները եւ ուժի չարաշահումը կդառնան անցյալ։ Բայց այսօր իրականության եւ խոստումների միջեւ անդունդն այնքան մեծ է, որ անգամ բարձր աշխատավարձը չկարողացավ թաքցնել համակարգային խնդիրների խորությունը։ «Բարձր աշխատավարձը կփոխի վերաբերմունքը», բայց փոխվեց … Read more

Սուտ 26. «Բնապահպանությունը մեր կառավարության առաջնահերթությունն է»

Սկիզբը՝ այստեղ: Երբ այս իշխանության ներկայացուցիչները հայտարարում էին. «Մենք երկարաժամկետ զարգացման մոդել ենք կառուցում, որտեղ մարդը եւ բնությունը հավասար արժեք ունեն», հասարակությունը հավատում էր, որ Հայաստանը վերջապես կունենա իրական բնապահպանական քաղաքականություն, ծառերի պահպանություն, մաքուր օդ, կանաչ տարածքներ, խիստ վերահսկվող արդյունաբերական արտանետումներ։ Բայց այս խոստումն էլ դարձավ հերթականը, որի դեպքում  իրականությունը շատ հեռու էր առաջնահերթություն լինելուց։ Երեւանն ու … Read more

Սուտ 25. «Դատական համակարգը լիովին անկախ է, ես չեմ միջամտում դատարանների աշխատանքին»

Սկիզբը՝ այստեղ: «Սիրում եմ Ձեզ, խոնարհվում եմ Ձեր առաջ, հպարտանում եմ ձեզանով». այս նույն կարգախոսային տոնայնությամբ հնչեց նաեւ ամենաբարձրագոչ ու ամենահուսադրող խոստումներից մեկը՝ «Դատական համակարգը վերջնականապես կդառնա անկախ»։ Խոստում, որը պիտի փոխեր պետության ողնաշարը, ազատագրեր արդարադատությունը, վերադարձներ իրավունքի գերակայությունը։ Բայց ամենամեծ արժեհամակարգային խոստումներից մեկը դարձավ ամենաուժեղ հիասթափություններից։ «Անկախ դատարաններ» բառերով, բայց ոչ գործով։ Դատական համակարգը … Read more

Սուտ 24. «Խոնարհվում եմ մեր հերոս տղաների վառ հիշատակի առջև»

Սկիզբը՝ այստեղ: Եռաբլուր հարթակը միշտ է եղել բոլորի համար սրբատեղ: Այնտեղ են հանգչում այն զինվորները, ովքեր հավատացին հայրենիքին։ Բայց ինչո՞ւ է «խոնարհվող» անձը միաժամանակ վախի, անորոշության, բառացի հարգանքի բացակայության խորհրդանիշ դարձրել Եռաբլուրը։ Խոնարհվե՞լ, իսկ արդյո՞ք այդ խոնարհումը արժեք ունի, երբ հենց Եռաբլուրում ոստիկանները բիրտ ուժ կիրառելով հեռացնում են զոհվածների ծնողներին իրենց զավակների շիրիմների մոտից։ Խոնարհվե՞լ, … Read more