Սուտ 30. «Հայաստանի հանրապետական կուսակցությունն այլևս գոյություն չունի»

Սկիզբը՝ այստեղ: Տարիներ շարունակ պետական քարոզչամեքենան փորձում էր հանրությանը համոզել, որ Հանրապետական կուսակցությունը՝ որպես քաղաքական ուժ, այլևս «վերացել է», «չի գործում» կամ «կորցրել է իր հասարակական հիմքը»։ Փորձ արվեց ստեղծել պատրանք, թե նախկին քաղաքական համակարգը ամբողջությամբ վերացվել է, և քաղաքական դաշտում այլևս չկա այն ուժը, որը տարիներ շարունակ եղել է պետականության կայացման առանցքային դերակատարներից մեկը։ … Read more

«Վազգենին ու Նարեկին բերման էր ենթարկում ԱԱԾ-ն։ Բնականաբար հարց է առաջանում՝ ի՞նչ գործողություն էին կատարել տղաները, որը ազգային անվտանգության սպառնալիք էր պարունակում»

ՀՀԿ խորհրդի անդամ Արմեն Հովասափյան. «Ինչպես և սպասվում էր՝ օրվա կառավարիչների արձագանքը չուշացավ․ առավոտյան բարլուսով Վազգենին ու Նարեկին «մասկի շոու»-ով ձերբակալեցին ու տարան քննչական։ Մեր օրերի Հայաստանում արդեն «բարի» ավանդույթ է դարձել՝ իշխանությանը քննադատող ցանկացած դրսևորմանը հակազդել ռեպրեսիվ մամլիչով՝ փորձելով ապահովել վախի մթնոլորտ։ Տեսեք ինչ է ստացվում․ թեման առաջինը բացում է իշխանության ներկայացուցիչը՝ մարդկանց հասցեին … Read more

Սամվելը եւ իրենց Հայրենիքը չդավաճանած բազում այլ հայորդիներ արժանապատվության եւ ազգասիրության, Հայաստանին եւ հայ ժողովրդին անմնացորդ ծառայելու վառ օրինակ են. Սերժ Սարգսյան

Այսօր իմ ընկերոջ, ազգային բարերար Սամվել Կարապետյանն իր 60-ամյա հոբելյանը դիմավորում է ընտանիքից, հարազատներից եւ ընկերներից հեռու՝ ապօրինի կալանավորված լինելով իր դավանած ազգային արժեքները պաշտպանելու համար։ Սամվելը եւ իրենց Հայրենիքը չդավաճանած բազում այլ հայորդիներ արժանապատվության եւ ազգասիրության, Հայաստանին եւ հայ ժողովրդին անմնացորդ ծառայելու վառ օրինակ են, որ չեն հրաժարվում իրենց համոզմունքներից անգամ Հայաստանի եւ Ադրբեջանի … Read more

Ծրագրավորված գործընթաց՝ հանրային հոգեբանության մեջ ներդնելու միտքը, որ Սյունիքի շուրջ «փոփոխություններն անխուսափելի են». Արմեն Հովասափյան

ՀՀԿ խորհրդի անդամ Արմեն Հովասափյան. «Հետևելով վերջին զարգացումներին՝ ցցուն կերպով նշմարվում է, որ օրվա կառավարիչները սկսել է հետևողականորեն շահարկել Սյունիքի թեման՝ «օվերտոնյան պատուհանի» տեխնոլոգիայով այն բերելով հանրային գիտակցության առաջին գիծ։ Սա արվում է փուլային և մշակված մեթոդաբանությամբ, որն ուղեկցվում է պետական վերնախավի կողմից արված՝ իբր «պատահական», բայց իրականում խիստ հաշվարկված ազդակներով։ Նախ, օրերս, անձամբ Նիկոլն … Read more

«Դուք, որ հուսահատությունը համարում եք մեղք և վստահ եք, որ ինչպես ավելի քան մեկ դար առաջ մայիսյան հերոսամարտերում մեր ժողովուրդը անհնարին թվացող հաղթանակը դարձրեց հնարավոր, այնպես էլ այսօր է դա հնարավոր». ՀՀԿ

Այսօր ՀՀ երրորդ նախագահ Սերժ Սարգսյանի ծննդյան տարեդարձն է:Շնորհավոր, պարո´ն նախագահ: Հասկանալիորեն այսօր տրամադրություն չունեք ո´չ նշելու Ձեր ծննդյան օրը, որը մյուս օրերից Դուք երբեք էլ չեք առանձնացրել, ո´չ էլ շնորհավորանքներ ստանալու այդ առիթով: Երբ Հայաստանը արտաքին և ներքին ծանրագույն մարտահրավերների առջև է, երբ վտանգի տակ է պետականության գոյությունը, երբ Ձեր ընկերները, որոնց հետ Դուք … Read more

Կամակատար ռեժիմի կողմից ՀՀ փաստացի վերացումը թեւակոխել է ավարտական փուլ, ինչի դեմն առնելու համար պահանջվում են միասնական եւ վճռական ջանքեր. ՀՀԿ

Խստորեն դատապարտում ենք Հայաստանում իշխանությունը բռնազավթած, դրածո ռեժիմի կողմից ազգային գործիչ, բարերար եւ հայ ժողովրդի ականավոր զավակ Սամվել Կարապետյանի նկատմամբ բռնաճնշումների զարհուրելի եւ ապօրինի դրսեւորումները, եւ մեր անվերապահ աջակցությունն ենք հայտնում իրեն եւ Կարապետյանների ողջ ընտանիքին։ Ազգայինի դեմ ներկայիս ռեժիմի գարշելի արշավը չէր կարող շրջանցել նաեւ համահայկական արժեքներին հավատարիմ եւ ազգային կապիտալի բացառիկ ներկայացուցիչ, համահայկական … Read more

«Արցախի պաշտպանությունը համազգային խնդիր է»

Հիշողության պահոցից․ 1992 թվական. «Արցախի պաշտպանությունը համազգային խնդիր է»«Արցախի պաշտպանությունը համազգային խնդիր է», – 1992 թվականին այսպես էր կարծում ԼՂՀ ինքնապաշտպանության կոմիտեի նախագահ Սերժ Սարգսյանը։ Արցախի էջը փակված չհամարող՝ այսօր արդեն ՀՀ երրորդ նախագահ Սերժ Սարգսյանը շարունակում է նույնկերպ կարծել, որ Հայրենիքը, նրա ցանկացած հատվածը պաշտպանելը համազգային խնդիր է։ Արխիվային նյութերը խմբագրել այլևս հնարավոր չէ, … Read more

Պատմությունը հերթական անգամ մեզ սովորեցնում է առաջին հերթին ապավինել սեփական ուժերին և երկրի ներսում անխոհեմաբար չջլատել ուժերը. Սերժ Սարգսյանի՝ Հանրապետության տոնի առթիվ ուղերձների կարևոր շեշտադրումները 2018-ից ի վեր

ՀՀ երրորդ նախագահ Սերժ Սարգսյանի՝ Հանրապետության տոնի առթիվ ուղերձների կարևոր շեշտադրումները 2018-ից ի վեր Ճակատագրական պահին մեր հերոսներն ընտրեցին արժանապատվությունը։ Այսօր ևս մենք կանգնած ենք նույն ընտրության առաջ՝ հնազանդվել, թե՞ պայքարել, արժանի լինել մեր հերոս նախնիների հիշատակին, թե՞ խուսափել պատասխանատվությունից, ընդվզել կապիտուլյանտների դեմ, թե՞ հավատալ նրանց խաղաղության դատարկ խոստումներին, ապավինել սեփական ուժերին, թե՞ հույսը դնել … Read more

Անցյալին, որի գլխավոր դերակատարներից մեկն ինքն է եղել, Ռոբերտ Քոչարյանն ընտրեց նայել մի անկյան տակ, որը ցավոք ավելի ձեռնտու է գործող ռեժիմի շահերին, քան պատմական ճշգրտությանը. Միքայել Գրիգորյան

ՀՀԿ խորհրդի անդամ Միքայել Գրիգորյանի ֆեյսբուքյան գրառումըԱյսօր հրապարակված հարցազրույցում ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանը կրկին անդրադարձավ անցյալին։ Սակայն այն անցյալին, որի գլխավոր դերակատարներից մեկն ինքն է եղել, նա ընտրեց նայել այդ անցյալին մի անկյան տակ, որը ցավոք ավելի շատ ձեռնտու է գործող ռեժիմի շահերին, քան պատմական ճշգրտությանը։ Հնչեց տեսակետ, թե իբր Հայաստանի Հանրապետական կուսակցությունը ժամանակին … Read more