Թբիլիսին նվազեցրել է Ադրբեջանից Հայաստան վառելիքի տեղափոխման սակագները

Վրաստանի տարածքով Ադրբեջանից Հայաստան նավթամթերքի տեղափոխումն ավելի էժան է դարձել․ այս մասին հայտնում է Sputnik գործակալության վրացական ծառայությունը՝ հղում անելով Վրաստանի Էկոնոմիկայի նախարարությանը։ Վրաստանը Ադրբեջանից Հայաստան նավթամթերքի տեղափոխման համար սահմանել է խորհրդանշական գին։ Սակագները քննարկման հիմնական թեման են եղել էկոնոմիկայի նախարար Մարիամ Կվրիվիշվիլիի և Հայաստանի տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարար Դավիթ Խուդաթյանի միջև Երևանում կայացած … Read more

Վտանգավոր ձուկ՝ զինվորներին ու ոստիկաններին․ Վրաստանում ձերբակալվել է պահածո արտադրող ընկերության ղեկավարը

Վրաստանում ձերբակալվել է բանակին և ոստիկանությանը վտանգավոր պահածոներ (պահածոյացված ձուկ) մատակարարած ընկերության ղեկավարը․ հայտնում է «NGnewsgeorgia»-ն։ Ըստ աղբյուրի՝ Վրաստանի ֆինանսների նախարարության քննչական ծառայության հաղորդմամբ՝ կասկածյալը ձերբակալվել է կյանքի և առողջության համար սպառնալիք ներկայացնող կեղծ արտադրանք արտադրելու և տարածելու մեղադրանքով։ Քննության տվյալներով՝ 2025-ին մասնավոր ընկերությունը Ներքին գործերի և Պաշտպանության նախարարություններին մատակարարել շուրջ 24․1 տոննա պահածոյացված ձուկ՝ … Read more

Անդրադարձել են «Խաղաղության խաչմերուկ» նախաձեռնությանը – Live News

Փոխվարչապետ Տիգրան Խաչատրյանն այսօր հյուրընկալել է Վրաստանի էկոնոմիկայի և կայուն զարգացման նախարար Մարիամ Քվրիվիշվիլիի գլխավորած պատվիրակությանը։ Այս մասին տեղեկանում ենք ՀՀ կառավարությունից։Ողջունելով նախարար Քվրիվիշվիլիի այցը Հայաստան՝ փոխվարչապետը ընդգծել է, որ Հայաստանի և Վրաստանի միջև համագործակցության խորացումը երկուստեք դիտարկվում է որպես կարևոր հանձնառություն, ինչն արտացոլվում է երկկողմ հարաբերությունների ներկա դինամիկայով։Կարևորելով քաղաքական ակտիվ երկխոսությանը զուգահեռ տնտեսական համագործակցության … Read more

Վրաստանը չի կորցնի իր ռազմավարական նշանակությունը TRIPP-ի պատճառով․ Մակա Բոճորիշվիլի

Հայաստանի ու Ադրբեջանի միջև նոր ճանապարհի (TRIPP) կառուցումը դրական զարգացում է տարածաշրջանի համար: Թբիլիսին այս երթուղին չի դիտարկում որպես Վրաստանով անցնող երթուղու մրցակից. ինչպես գրում է Eadaily.com-ը, հայտարարել է Վրաստանի արտաքին գործերի նախարար Մակա Բոճորիշվիլին։ «Ադրբեջանի և Հայաստանի միջև նոր ճանապարհների կառուցումը ներկայում ակտիվորեն քննարկվում է: Մենք կարող ենք վստահորեն ասել, որ դա լավ է … Read more

Բրյուսելը շարունակում է Վրաստանի հետ հարաբերություններում երկխոսության փոխարեն ընտրել ճնշումը. Վրաստանի ԱԳ նախարար

«Եվրոպական միությունն այսօր իր սեփական տնտեսական անվտանգության համար ունի Միջին միջանցքի զարգացման կարիքը, և Վրաստանի մասնակցությունն այդ հարցում բացարձակապես անհրաժեշտ բաղադրիչ է։ Այս հանգամանքներում, երբ Բրյուսելը շարունակում է Վրաստանի հետ իր հարաբերություններում ընտրել ոչ թե երկխոսությունը, այլ ճնշման լեզուն, դա, իհարկե, ռազմավարական սխալ է, որն իրականացվում է Բրյուսելում ներկայումս գործող բյուրոկրատիայի կողմից»,- հայտարարել է Վրաստանի … Read more

Քննարկումներ են ընթանում Ադրբեջանի և Հայաստանի միջև նոր երթուղիների կառուցման շուրջ. Բոչորիշվիլի

19 Փետրվարի, 2026 Ինտենսիվ քննարկումներ են ընթանում Ադրբեջանի և Հայաստանի միջև նոր երթուղիների կառուցման շուրջ, հայտարարել է Վրաստանի արտաքին գործերի նախարար Մակա Բոչորիշվիլին, հայտնում է 1tv.ge-ն: «Այժմ ինտենսիվ քննարկումներ են ընթանում Ադրբեջանի և Հայաստանի միջև նոր երթուղիների կառուցման շուրջ և մենք կարող ենք միանգամայն պարզ ու հանգիստ ասել, որ դա լավ է տարածաշրջանի համար։ Եթե դրանք … Read more

Մոսկվան Վրաստանին կոչ է արել «քննարկել» հարաբերությունների վերականգնման առավելությունները

Ռուսաստանի փոխարտգործնախարար Միխայիլ Գալուզինը հայտարարել է, որ Ռուսաստանը ցանկանում է «ընդլայնել փոխշահավետ հարաբերությունները» Վրաստանի հետ։ Գալուզինը ռուսական կառավարական լրատվամիջոցին տված

Վրաստանում հայտարարել են «հանուն ժողովրդավարության» երկիր տանկեր մտցնելու ԵՄ-ի պատրաստակամության մասին

Որոշ եվրոպական առաջնորդներ պատրաստ են տանկեր ուղարկել Վրաստան՝ «ժողովրդավարություն հաստատելու» համար, հայտարարել է Վրաստանի խորհրդարանի խոսնակ Շալվա Պապուաշվիլին։ Այս մասին հաղորդել է Վրաստանի Առաջին ալիքը։ Պապուաշվիլիի խոսքով՝ նա տեսնում է, որ Բրյուսելի և այլ եվրոպական մայրաքաղաքների որոշ քաղաքական գործիչներ չեն բավարարվում Թբիլիսիի դեմ պատժամիջոցներով, այլ պատրաստ են տանկեր ուղարկել Վրաստան՝ «ժողովրդավարություն հաստատելու» համար։ Սակայն, ընդգծել է … Read more

ԵՄ-ն հաստատել է վրացական դիվանագիտական անձնագրերի համար առանց վիզայի ռեժիմի կասեցումը

Եվրամիությունը հաստատել է վրացական դիվանագիտական անձնագրեր ունեցողների համար առանց վիզայի ռեժիմը կասեցնելու որոշումը՝ նախկինում ընդունված նոր մեխանիզմի համաձայն։ Այս մասին հաղորդել է «Ազատություն» ռադիոկայանի եվրոպական բաժնի խմբագիր Ռիկարդ Յոզվիակը։ Որոշումը, որն ուժի մեջ կմտնի մարտի սկզբից, խորհդանշական է, քանի որ սահմանափակումների տակ հայտնված անձնիք, փաստացի, կարող են մեկնել Եվրամիության երկրներ իրենց սովորական՝ վրացական անձնագրերով։ Բրյուսեը, … Read more

Մարտից դիվանագիտական ​​անձնագրով հնարավոր չի լինի մուտք գործել ԵՄ տարածք

Եվրամիության անդամ պետությունները կողմ են քվեարկել վրացական դիվանագիտական անձնագրերի տերերի համար վիզայի ազատականացման կասեցմանը։ Տեղեկությունը «Ազատություն» ռադիոկայանի Եվրոպայի գրասենյակի խմբագիր Ռիկարդ Իոզվիակն է տարածել X սոցիալական հարթակում։ Իոզվիակի փոխանցմամբ՝ որոշմանը դեմ են քվեարկել միայն Հունգարիան ու Սլովակիան։ Նրա իսկ տեղեկությամբ՝ ընդունված որոշումն ուժի մեջ կմտնի մարտի սկզբին։ «Եվրամիության անդամ պետություններն աջակցել են Վրաստանի դիվանագիտական անձնագրերի տերերի համար … Read more