Ժողովրդավարությունը դուրս է եկել օրակարգից

Անկախ Հայաստանի 34-ամյա պատմության մեջ եղել է ամեն ինչ՝ ե՛ւ քաղաքական սպանություններ, ե՛ւ քաղաքական հետապնդումներ, ե՛ւ հոկտեմբերի 27, ե՛ւ մարտի 1: Այդ բոլոր ողբերգական իրադարձություններին, ի դեպ, չի տրվել ո՛չ քաղաքական, ո՛չ իրավական գնահատական: Բայց այն, ինչ անում է ներկայիս իշխանությունը, Հայաստանի որեւէ ժամանակաշրջանի հետ համեմատելի չէ: Երբեք Երրորդ հանրապետության պատմության մեջ շինծու, մտացածին, անհեթեթ … Read more

Եպիսկոպոսաց ժողովը կգումարվի Հայաստանից դուրս

19 Հունվարի, 2026 Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Երկրորդ Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հայոց Կաթողիկոսի նախագահությամբ հունվարի 13-ին Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում տեղի էր ունեցել Գերագույն հոգևոր խորհրդի ժողով, որի ժամանակ որոշվել էր, որ հետաձգված Եպիսկոպոսաց ժողովը կկազմակերպվի փետրվար ամսվա ընթացքում։ Aysor.am-ի բացառիկ տեղեկությունների համաձայն՝  Եպիսկոպոսաց ժողովը Մայր Աթոռում չի լինելու, այլ՝ Հայաստանից դուրս։ Մեր  տեղեկություններով՝ նման որոշում է կայացվել՝ … Read more

Ինչո՞ւ են այսօր բազմանում «ստուկաչները»

Իմ պատանեկության տարիներին, համենայնդեպս, իմ միջավայրում քարոզվում էին սկզբունքներ, որոնց ծագումնաբանությունը խառն էր՝ կային ե՛ւ տոհմական, ազգային ավանդույթներ («դու լավ ցեղից ես, Արսեն Վարունց, մենք եկեղեցիներ ենք կառուցել»), ե՛ւ որոշակի, յուրահատուկ հասկացված ու վերամշակված քրիստոնեական եւ, մի՛ զարմացեք, կոմունիստական սկզբունքներ: Կոմունիստական ռեժիմն, անշուշտ, բազմաթիվ հանցագործություններ է կատարել, բայց այն, ինչ, գուցե երեսպաշտորեն, քարոզվում էր, ուներ … Read more

«Գիտենք, թե Արցախի անկումը երբ է եղել, ցույցերի ժամանակ մարդիկ ձեզ էին դավաճան անվանում, հիմա դուք վեհափառի՞ն եք ասում դավաճան»․ հարց Փաշինյանին

Այսօր հրավիրած ասուլիսում Նիկոլ Փաշինյանին հարց ուղղվեց այն մասին, որ ՀՀ Սահմանադրությունն ամրագրում է պետության անջատ լինելը եկեղեցուց։ Վարչապետը Սահմանադրությամբ ու օրենքներով ունի սպառիչ լիազորություններ, հարցին, թե Սահմանադրության կամ օրենքի ո՞ր կետով է ստեղծել Հայաստանյայց Առաքելական եկեղեցու «բարենորոգման խորհուրդ», Նիկոլ Փաշինյանը պատասխանեց, որ ՀՀ վարչապետը պարտավոր է զբաղվել, այդ թվում՝ երկրի անվտանգությանը սպառնացող վտանգներով։ «Ես … Read more

Իմ հավատարմությունն ու աջակցությունն եմ հայտնում Մայր Աթոռին և Վեհափառ Հայրապետին. Տեր Հուսիկ

15 Հունվարի, 2026 Վիրահայոց թեմի Սուրբ Գևորգ առաջնորդանիստ եկեղեցու հովիվ Տեր Հուսիկ քահանան գրում է. «Ես` Տեր Հուսիկ քահանա Հարությունյանս, իմ որդիական անվերապահ հավատարմությունն ու աջակցությունն եմ հայտնում Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնին ու նրա գահակալին՝ Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ Ամենայն Հայոց Վեհափառ Հայրապետին։ Վիրահայոց թեմի Սուրբ Գևորգ առաջնորդանիստ եկեղեցուց աղոթում և հայցում եմ Աստծու Աջի հովանին … Read more

Փաշինյանի կառավարությունը վերջին շրջանում «զեղչել է» գրեթե ամեն ինչ – Live News

«Հենակետ» վերլուծական կենտրոնի տնօրեն Վիտալի Մանգասարյանի ֆեյսբուքյան գրառումը․ «Զեղչել, զեղչել, մինչև վերջ Փաշինյանի կառավարությունը վերջին շրջանում «զեղչել» է ոչ միայն Վեհափառին, ամեն բան անելով, որ նրա անունը պատարագների ժամանակ չհնչի, այլ ընդհանրապես՝ «զեղչել» է գրեթե ամեն ինչ։ 2018-ից իբրև թե «չզեղչելու» քաղաքականություն որդեգրած Նիկոլը ամենասկզբից «զեղչեց» գեներալներին, իսկ իր ընտանիքի անդամներն էլ մեծ եռանդով «զեղչում» … Read more

Կոմպրոմատը հետը ման է տալիս (տեսանյութ)

Լեհաստանում ՀՀ նախկին դեսպան, տնտեսագիտության դոկտոր, դոցենտ, հասարակական-քաղաքական գործիչ Էդգար Ղազարյան։ Հարցազրույցն ամբողջությամբ դիտեք այստեղ  

Իրական հավատացյալը Սուրբ Պատարագներին շրջիկ չի լինում․ Տեր Գաբրիել

10 Հունվարի, 2026 Տեր Գաբրիել քահանա Վարդանյանն իր հավատարմությունն է հայտնում Մայր Աթոռին․ «Նիկոլ Փաշինյանը կոչ է անում հավատացյալներին Եկեղեցիներում անհարկի կերպով միջամտելու Սրբազան Պատարագների արարողությանը, շրջիկ կերպով այցելելու ամենատարբեր համայնքներ ու Եկեղեցիներ եւ խանգարելու Սրբազան Պատարագի կանոնական ընթացքը։ Ըստ այսմ, կուզեի մի հարց բարձրաձայնել, որն առնչվում է մեր հոգևոր կյանքի հիմքերին, մեր եկեղեցու ավանդույթներին … Read more

Հրանտ Բագրատյան. «Նիկոլ Փաշինյանը հասկանում է, որ մինչեւ ընտրություններ ոչ մի կաթողիկոս էլ չի փոխելու, Հայ Առաքելական Եկեղեցու էությունը չի փոխելու»

Խոսելով Հայ Առաքելական Սուրբ Եկեղեցու, Ամենայն Հայոց Կաթողիկոս Գարեգին Բ-ի եւ չորս սրբազանների դեմ Նիկոլ Փաշինյանի արշավի նկատմամբ Արեւմուտքի լռության մասին՝ նախկին վարչապետ Հրանտ Բագրատյանը «Հայելի» ակումբում ասաց. «Նիկոլը հո չի կարող վեր կենալ եւ ասել՝ ես սխալվեցի։ Շատերս բողոքում ենք՝ Եվրոպա, ձայն հանիր, Ամերիկա, ձայն հանիր, թե այս մարդն ինչ է անում։ Ձայն հանել … Read more

Վեհափառը շնորհավորել է Մայր Աթոռի պաշտոնեությանը. հաղորդագրություն

Հունվարի 9-ին Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Երկրորդ Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հայոց Կաթողիկոսն Ամանորի և Սուրբ Ծննդյան տոների առիթով հանդիպում ունեցավ Մայր Աթոռի տարբեր կառույցներում պաշտոնավարող աշխարհական աշխատակիցների հետ: Այս մասին հայտնում են Մայր Աթոռից: Տերունական աղոթքից հետո Մայր Աթոռի Վարչատնտեսական բաժնի տնօրեն Գերաշնորհ Տ. Մուշեղ եպիսկոպոս Բաբայանը ներկաների անունից շնորհավորեց Նորին Սրբությանը Ամանորի և Սուրբ Ծննդյան … Read more