ԱԱԾ-ն դուրս է եկել Վեհարանի տարածքից
ՀՀ ԱԱԾ-ն հաղորդագրություն է տարածել, որում ասվում է. «Այսօր Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի տարածքից Միքայել արքեպիսկոպոս Աջապահյանին բերման ենթարկելու որոշումը իրականացնելու ընթացքում արձանագրվել է քաղաքացիների կուտակում։ ՀՀ ԱԱԾ-ն և Ոստիկանությունը, ելնելով անվտանգության նկատառումներից և կանխելով իրավիճակի հնարավոր և դիտավորյալ սրումը, որոշում են կայացրել դուրս գալ Մայր Աթոռի տարածքից»: