«Դավիթը մշտապես ունի բուժօգնության կարիք, ձերբակալման այդ վայրում ուղղակի վատացել էր, առաջարկել էին հոսպիտալացնել, հոսպիտալացումից էր նա հրաժարվել, քանի որ վիճակը մի քիչ բարելավվել էր։ Միակ հարցը, որ ինձ Դավիթը տվել է՝ «ես դպրոցս ավարտելու հնարավորություն ունենալու եմ, թե՝ ոչ», որի պատասխանը ես չունեմ և որի պատասխանը ակնկալում եմ և՛ դատարանից, և՛ քննչական մարմիններից և՛ ընդհանրապես այս հասարակությունից, ովքեր այս երեխաների ճակատագրի շեղման գործում մեծ լումա ունեցան»,- դատարանի դիմաց լրագրողների հետ զրույցում նշեց փաստաբան Վարդուհի Էլբակյանը։
Մանրամասն՝ տեսանյութում։