Վահե Դոլմազյանը թույլ չտվեց, որ Արմեն Աշոտյանն ինքնուրույն այցելի ատամնաբուժարան․ ոստիկանությունն էլ չի ուղեկցում

ՀՀԿ փոխնախագահ Արմեն Աշոտյանի գործով դատական նիստի ընթացքում այսօր շարունակվեց ԵՊԲՀ ուսանողական խորհրդի նախկին փոխնախագահ Ալեքսան Հարությունյանի հարցաքննությունը։    Հարցաքննության ավարտից հետո Արմեն Աշոտյանի պաշտպան Տիգրան Աթանեսյանը դատարանի դահլիճում հայտարարեց, որ Արմեն Աշոտյանը չի այցելել ատամնաբուժարան, քանի որ ոստիկանությունը նրան չի ուղեկցել ու ասաց․ «Ոստիկանությունը հրաժարվում է տնային կալանքի տակ գտնվող անձանց ուղեկցել բժշկական հաստատություններ։ … Read more

«Լավ է, որ Նիկոլի վարկանիշն ընկնում է, բայց կարևոր է, որ ընդդիմադիր քաղաքական առաջարկի վարկանիշը բարձրանա»․ Արմեն Աշոտյան

Հուլիս 29,2025 13:43 «Իհարկե, կարևոր է, որ Նիկոլի վարկանիշն ընկնում է, բայց կարևոր է, որ ընդդիմադիր քաղաքական առաջարկի վարկանիշը բարձրանա»,-դատարանի դահլիճում իր գործով դատական նիստի ավարտից հետո լրագրողների դիտարկմանը՝ ըստ հարցումների՝ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի վարկանիշը հասել է «պատմական մինիմումի», այսպես արձագանքեց ՀՀԿ փոխնախագահ Արմեն Աշոտյանը։ Ըստ նրա՝ ընդդիմության մի մասը, ցավոք, իրեն պահում է … Read more

«Եթե այդ հարցերը 2015-ին տային ինձ, ավելի հստակ կպատասխանեի»․ Արմեն Աշոտյանի գործով վկա

ՀՀԿ փոխնախագահ Արմեն Աշոտյանի գործով դատական նիստի ընթացքում հարցաքննվեց ԵՊԲՀ ուսանողական խորհրդի նախկին փոխնախագահ Ալեքսան Հարությունյանը։ 2015-ին նա եղել է ԵՊԲՀ հոգաբարձուների խորհրդի անդամ։ Մեղադրող դատախազի հարցին՝ ի՞նչ լիազորություններ ուներ հոգաբարձուների խորհուրդը, նա պատասխանեց․ «Գումարի չափ կա, որից բարձր գնումների դեպքում խորհրդի որոշումն էր պետք»։ Վկան հարցերին ի պատասխան նշեց, որ բոլոր մեղադրյալներին ճանաչում է` բացառությամբ … Read more

«Օգոստոսին լրանում է Արմեն Աշոտյանի տնային կալանքի երկամսյա ժամկետը․ դեռ երկար ենք քննելու մեղադրանքի կողմի ապացույցները»․ Ռուբեն Մելիքյան

ՀՀԿ փոխնախագահ Արմեն Աշոտյանի գործով  դատական նիստի ժամանակ (նախագահող՝ դատավոր Վահե Դոլմազյան) Արմեն Աշոտյանի պաշտպան Հաբեթ Մարտիրոսյանը միջնորդություն ներկայացրեց դատարանին՝ Արմեն Աշոտյանին թույլ տալ այցելել ատամնաբուժարան։ Արմեն Աշոտյանը հիշեցրեց․ «Տնային կալանքի ռեժիմում Դուք մեկ անգամ թույլատրել եք երեք-չորս նման այց»։ ՀՀԿ փոխնախագահը մանրամասն ներկայացրեց, թե ինչ աշխատանքներ են կատարվելու ատամնաբուժարանում, և ինչքան ժամանակ դա կպահանջի … Read more

Արմեն Աշոտյանը ներկա չէ իր գործով դատական նիստին, ոստիկանները չեն ապահովել նրա տեղափոխումը դատարան

Հակակոռուպցիոն դատարանում, դատավոր Վահե Դոլմազյանի նախագահությամբ, ընթանում է ՀՀԿ փոխնախագահ Արմեն Աշոտյանի եւ մյուսների գործով դատական նիստը։  Արմեն Աշոտյանն այսօրվա նիստին ներկա չէ, քանի որ նիստի սկզբում հայտնի դարձավ, որ ոստիկանները նրան չէին ներկայացրել դատարան՝ պատճառաբանելով ռեսուրսների անբավարարությունը։ Հիշեցնենք, որ այս գործով մեղադրյալի կարգավիճակ ունեն ՀՀԿ փոխնախագահ Արմեն Աշոտյանը, ԵՊԲՀ աշխատակազմի ղեկավարի նախկին տեղակալ, «Հերացի» … Read more

Ռուբեն Վարդազարյանի պաշտպան. «Ըստ էության, վկա հարցաքննելու գործիքակազմը մեղադրյալի համար խիստ սահմանափակ է»

ՀԿԴ-ում Վահե Դոլմազյանի նախագահությամբ Բարձրագույն դատական խորհրդի (ԲԴԽ) նախկին նախագահ Ռուբեն Վարդազարյանի գործով դեռ նախորդ դատական նիստին վերջինի պաշտպան Արամ Օրբելյանը երկու միջնորդություն էր ներկայացրել, որոնք վերաբերում էին հավելյալ ապացույցների: «Ըստ էության, մեկը վերաբերում էր նրան, որ վկա կանչվի Մարինա Պողոսյանը, որը կարող էր բացահայտել՝ զանգ եղել է, չի եղել, ինչ բովանդակությամբ է եղել, ինչ … Read more

Արմեն Աշոտյանի տնային կալանքի ժամկետը ևս 2 ամսով երկարաձգվեց

Հունիս 09,2025 18:42 «Դատարանը գտնում է, որ տվյալ պահի դրությամբ հաշվի առնելով այն արձանագրումները, որոնք դատարանը վերջին կալանքի հարցը քննարկելիս արել է, դրանք դեռևս չեն վերացել։ Առնվազն ներկայով դատարանը գտնում է՝ Արմեն Աշոտյանի նկատմամբ կիրառված կալանքի գործողության ընթացքում իրավաչափության պայմանները չեն վերացել, որ տնային կալանքը փոխվի»,- ՀՀԿ փոխնախագահ Արմեն Աշոտյանի գործով դատական նիստի ընթացքում հայտարարեց … Read more

«Բաց կթողեք, կլինեմ բացառություն, բաց չեք թողնի, կշարունակեմ փիլիսոփայել»․ Արմեն Աշոտյանը՝ Վահե Դոլմազյանին

«Քաղաքական հետապնդման եմ ենթարկվում 2018-ի ամառվա ամիսներից սկսած։ Ժամանակն անողոք է ոչ միայն մարդկանց նկատմամբ, այլև երկրների։ Ինչ զրկված եմ անազատությունից, փոխվել է, ցավոք, իմ պետությունը, իմ երկիրը և ժողովուրդը դեպի վատը»,- Արմեն Աշոտյանի գործով դատական նիստի ընթացքում, երբ քննարկվում էր նրա կալանքի հարցը, հայտարարեց ՀՀԿ փոխնախագահ Արմեն Աշոտյանը։ Նա փաստեց՝ հարցաքննված վկաներից որևէ մեկն … Read more

Ոտքս սկսեց ցնցվել, շտապ օգնության մեքենա կանչեք, որ ինձ տանեն հիվանդանոց. Աշոտյանի գործով վկան վատացավ նիստերի դահլիճում

Այսօր Հակակոռուպցիոն դատարանում՝ դատավոր Վահե Դոլմազյանի նախագահությամբ, շարունակվող Հայաստանի հանրապետական կուսակցության (ՀՀԿ) փոխնախագահ Արմեն Աշոտյանի գործով նիստին հարցաքննվող վկայի ինքնազգացողությունը վատացավ, շտապ օգնություն կանչեցին, ինչից հետո նիստը հետաձգվեց: Սամվել Գալստյանի լուսանկարը՝ ԵՊԲՀ-ի կայքից Հարցաքննվող վկան Սամվել Գալստյանն էր, որը ԵՊԲՀ ռազմաբժշկական կենտրոնի նախկին տնօրենն էր, ՊՆ աշխատակից, կոչումով գնդապետ: Վկայի ինքնազգացողության վատացման պատճառը հանրային մեղադրողի … Read more