«Ինտերը» վերադարձել է առաջին տեղ

Իտալիայի Ա Սերիայի 18-րդ տուրում «Ինտերը» տնային խաղում 3-1 հաշվով հաղթելով «Բոլոնիային» վերադարձել է առաջին տեղ։ «Ինտերից» մեկական գոլ են խփել Պյոտր Զելինսկին, Լաուտարո Մարտինեսն ու Մարկուս Թյուրամը։ 67-րդ րոպեին փոխարինման է դուրս եկել Հենրիխ Մխիթարյանը։ «Ինտերը» 39 միավոր ունի, «Միլանը» 38 միավորով երկրորդն է, «Բոլոնիան» 26 միավորով 7-րդն է։

«Նապոլին» սեփական հարկի տակ ոչ-ոքի խաղաց «Վերոնայի» հետ

Սեղմեք ԱՅՍՏԵՂ, լրացրեք օնլայն հայտը և մոռացեք հոսանքի վարձի մասին  Իտալիայի առաջնության 19-րդ տուրում գործող չեմպիոն «Նապոլին» սեփական հարկի տակ գոլառատ ոչ-ոքի խաղաց վտանգավոր գոտում գտնվող «Վերոնայի» հետ (2-2)։ Առաջին խաղակեսից հետո նեապոլյան ակումբը պարտվում էր երկու գոլի տարբերությամբ։ Հյուրերի կազմում նախ 16-րդ րոպեին հաշիվը բացել էր Մարտին Ֆրեսեն, ապա 27-րդ րոպեին այն կրկնապատկել էր Գիֆտ Օրբանը՝ հստակ իրացնելով 11-մետրանոց … Read more

«Մանչեսթեր Սիթին» ավարտին է հասցրել 75 միլիոն եվրոյի գործարքը

«Մանչեսթեր Սիթին» ավարտին է հասցրել «Բորնմութի» եզրային հարձակվող Անտուան Սեմենյոյի հետ կապված գործարքը, հայտնում է Ֆաբրիցիո Ռոմանոն: Կողմերը վերջնական համաձայնության են հասել. «Մանչեսթեր Սիթին» կվճարի 75 միլիոն եվրո, իսկ Սեմենյոյի շաբաթական աշխատավարձը կկազմի 150 հազար ֆունտ ստեռլինգ: Սեմենյոն ԱՊԼ-ում այս մրցաշրջանում անցկացրել է 19 խաղ, խփել 9 գոլ ու կատարել 3 գոլային փոխանցում:

«Բորուսիայում» ընդամենը 16 րոպե անցկացրած ֆուտբոլիստը տեղափոխվել է «Հոֆենհայմ»

Դորտմունդի «Բորուսիայի» հարձակվող Քոուլ Քեմփբելը վարձավճարով տեղափոխվել է «Հոֆենհայմ», հաղորդում է ակումբի մամուլի ծառայությունը: «Բորուսիայի» գլխավոր թիմում ընդամենը 16 րոպե խաղադաշտում անցկացրած ֆուտբոլիստը մինչև մրցաշրջանի ավարտը հանդես կգա «Հոֆենհայմում», որն ամռանը կարող է 10 միլիոն եվրոյով ձեռք բերել նրա արդեն տրանսֆերային իրավունքը:

Փեդի Փիմբլեթը քննադատել է Արման Ծառուկյանին

UFC-ի մարտիկ Փեդի Փիմբլեթը յութուբյան իր ալիքում տեսանյութ է հրապարակել` քննադատելով թեթև քաշային կարգի դասակարգման աղյուսակի առաջատար Արման Ծառուկյանին։ «Հուկերը քիչ մնաց հաղթեր նրան, ինչը ցույց տվեց, թե որքան թույլ է Արմանի գրեփլինգը։ Նա ուժեղ է ըմբշամարտի առումով, բայց ինձ չի կարող կանգնեցնել։ Նա հաղթել է Դարիուշին, որը գրեթե 48 տարեկան է։ Շատերը համաձայն չեն, … Read more

Ամորիմը հեռացվել է «Մանչեսթեր Յունայթեդի» գլխավոր մարզչի պաշտոնից

Ռուբեն Ամորիմը հեռացվել է «Մանչեսթեր Յունայթեդի» գլխավոր մարզչի պաշտոնից։ Այս մասին պաշտոնապես հայտնել է ակումբի պաշտոնական կայքը։ Մանչեսթերյան ակումբը պորտուգալացու գլխավորությամբ հանդես էր գալիս 2024թ. նոյեմբերից, 63 խաղում տարել է 25 հաղթանակ, գրանցել 15 ոչ-ոքի, կրել 23 պարտություն։ Գլխավոր մարզչի ժամանակավոր պաշտոնակատար է նշանակվել Դարեն Ֆլեթչերը։

Ես իրականացրի իմ երազանքը․ Սելարայանը հանդիպել է Մեսիի հետ ու նրան անվանական մարզաշապիկ նվիրել

Հայաստանի ազգային հավաքականի նախկին կիսապաշտպան Լուկաս Սելարայանը սոցցանցերում լուսանկարներ է հրապարակել` հայտնելով «Ոսկե գնդակի» 8-ակի դափնեկիր Լիոնել Մեսսիի հետ հանդիպելու մասին։ «Ես իրականացրի իմ երազանքը. հանդիպեցի լավագույններից լավագույնին: Շնորհակալություն, Լեո, որ ժամանակ գտար՝ քո տանն ինձ ընդունելու, զրուցելու և իմ սիրելի «Բելգրանոյի» մարզաշապիկը ստանալու համար: Այս պահը երբեք չեմ մոռանա։ Ամենից առաջ ցանկանում եմ շնորհակալություն … Read more

Ավելի քան 25 հազար երեխա մասնակցել է վարչապետի գավաթի մրցաշարերին

Հաշվետու մամուլի ասուլիսում անդրադառնալով սպորտի ոլորտում իրականացված աշխատանքներին՝ Ժաննա Անդրեասյանն ընդգծել է՝ ՀՀ կառավարության առաջնահերթություններից է, որ բոլոր երեխաները զբաղվեն սպորտով, և ֆիզիկական առողջ ակտիվությունը դառնա ապրելակերպի մաս։ Այս համատեքստում խաղային մարզաձևերի զարգացման քաղաքականության շրջանակում Ժաննա Անդրեասյանը ներկայացրել է նախորդ տարի դպրոցականների շրջանում անցկացված երկու նոր մրցաշարերը՝ Վոլեյբոլի և Բասկետբոլի լիգաները։ ԿԳՄՍ նախարարը տեղեկացրել է՝ … Read more

Որքա՞ն գումար են վաստակել ուժեղագույն շախմատիստները 2025 թվականին. Լեւոն Արոնյանը 3-րդն է

Հունվար 07,2026 19:20 Chess.com-ը հրապարակել է այն շախմատիստների անունները, որոնք ամբողջ 2025 թվականի ընթացքում ընդհանուր առմամբ վաստակել են $ 100 հազարից ավելի գումար։ Տղամարդկանց ցուցակում տեղ են գտել 26 գրոսմայստերներ։ Լեւոն Արոնյանը երրորդն է։ Ահա առաջատարների 10-յակը։ Մագնուս Կարլսեն (Նորվեգիա)՝ $ 1 455 276, Ֆաբիանո Կարուանա (ԱՄՆ)՝ 889 598, Լեւոն Արոնյան (ԱՄՆ)՝ 751 881, Հիկարու … Read more