Դորտմունդի «Բորուսիայի» հարձակվող Քոուլ Քեմփբելը վարձավճարով տեղափոխվել է «Հոֆենհայմ», հաղորդում է ակումբի մամուլի ծառայությունը:
«Բորուսիայի» գլխավոր թիմում ընդամենը 16 րոպե խաղադաշտում անցկացրած ֆուտբոլիստը մինչև մրցաշրջանի ավարտը հանդես կգա «Հոֆենհայմում», որն ամռանը կարող է 10 միլիոն եվրոյով ձեռք բերել նրա արդեն տրանսֆերային իրավունքը: