Որքա՞ն գումար են վաստակել ուժեղագույն շախմատիստները 2025 թվականին. Լեւոն Արոնյանը 3-րդն է

Հունվար 07,2026 19:20

Chess.com-ը հրապարակել է այն շախմատիստների անունները, որոնք ամբողջ 2025 թվականի ընթացքում ընդհանուր առմամբ վաստակել են $ 100 հազարից ավելի գումար։ Տղամարդկանց ցուցակում տեղ են գտել 26 գրոսմայստերներ։ Լեւոն Արոնյանը երրորդն է։ Ահա առաջատարների 10-յակը։

Մագնուս Կարլսեն (Նորվեգիա)՝ $ 1 455 276, Ֆաբիանո Կարուանա (ԱՄՆ)՝ 889 598, Լեւոն Արոնյան (ԱՄՆ)՝ 751 881, Հիկարու Նակամուրա (ԱՄՆ)՝ 588 911, Ալիռեզա Ֆիրուջա (Ֆրանսիա)՝ 455 047, Վինսենտ Կայմեր (Գերմանիա)՝ 452 439, Մաքսիմ Վաշյե-Լագրավ (Ֆրանսիա)՝ 439 567, Արջուն Էրիգաիսի (Հնդկաստան)՝ 431 214, Նոդիրբեկ Աբդուսատտորով (Ուզբեկստան)՝ 361 811, Ժավոխիր Սինդարով (Ուզբակստան)՝ 349 955։

Աշոտ ՀԱԿՈԲՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Leave a Comment