Փեդի Փիմբլեթը քննադատել է Արման Ծառուկյանին

UFC-ի մարտիկ Փեդի Փիմբլեթը յութուբյան իր ալիքում տեսանյութ է հրապարակել` քննադատելով թեթև քաշային կարգի դասակարգման աղյուսակի առաջատար Արման Ծառուկյանին։

«Հուկերը քիչ մնաց հաղթեր նրան, ինչը ցույց տվեց, թե որքան թույլ է Արմանի գրեփլինգը։ Նա ուժեղ է ըմբշամարտի առումով, բայց ինձ չի կարող կանգնեցնել։

Նա հաղթել է Դարիուշին, որը գրեթե 48 տարեկան է։ Շատերը համաձայն չեն, որ Ծառուկյանը հաղթել է Օլիվեյրային։ Հետո նա մենամարտել է գրողի տարած Հուկերի հետ, որը, եկեք անկեղծ լինենք, կեղտոտ մարտիկ է»,- ասել է անգլիացին։

Արման Ծառուկյանը 2024թ. ապրիլի 13-ին մրցավարների որոշմամբ էր հաղթել բրազիլացի Չառլզ Օլիվեյրային։

Leave a Comment