«Կայրաթը» ոչինչ չկարողացավ անել «Բրյուգեի» դեմ․ Չեմպիոնների լիգա

«Բրյուգեն» Չեմպիոնների լիգայի լիգայի փուլի 7-րդ տուրի արտագնա խաղում խոշոր՝ 4:1 հաշվով հաղթել է «Կայրաթին»։ Հանդիպման հաշիվը 32-րդ րոպեին բացել է Ալեքսանդր Ստանկովիչը։ Վեց րոպե անց Հանս Վանակենը կրկնապատկել է հյուրերի առավելությունը։ 74-րդ րոպեին Ռոմեո Վերմանը հաշիվը դարձրել է 3-0, իսկ 85-րդ րոպեին Բրենդոն Մեխելեն խփել է բելգիական թիմի չորրորդ գնդակը։ Տանտերերին հաջողվեց հեղինակության գնդակը … Read more

Արտյոմ Ռեզնիկովի կարծիքով UFC-ին անարդար է վարվում Արման Ծառուկյանի հետ

ACA-ի մարտիկ Արտյոմ Ռեզնիկովը «РБ Спорт»-ին տված հարցազրույցում քննադատել է UFC-ին՝ թեթև քաշային կարգի վարկանիշային աղյուսակի առաջատար Արման Ծառուկյանի նկատմամբ ցուցաբերած վերաբերմունքի համար։ Ըստ Ռեզնիկովի՝ կազմակերպությունն անարդար է վարվում Ծառուկյանին չեմպիոնական մենամարտի հնարավորություն չտալով։ «Շատերը քննադատում են ACA-ն՝ օրինակ բերելով UFC-ն։ Սակայն ո՞վ կարող է պատկերացնել մի իրավիճակ, երբ ACA-ում վարկանիշային աղյուսակի առաջին համարին չտան … Read more

Ֆլիկը «Բարսելոնայի» ֆուտբոլիստին արգելել է մարզվել հիմնական թիմի հետ

«Բարսելոնայի» գլխավոր մարզիչ Հանս-Դիտեր Ֆլիկը արգելել է կիսապաշտպան Դրո Ֆերնանդեսին մարզվել հիմնական կազմի հետ։ Այս մասին տեղեկացնում է Sport.es պարբերականը։ Վերջին օրերին իսպանական մամուլում շրջանառվում են տեղեկություններ, որ 18-ամյա ֆուտբոլիստը կարող է հեռանալ կատալոնական ակումբից։ Կիսապաշտպանի ծառայություններով ակտիվորեն հետաքրքրված է ֆրանսիական ՊՍԺ-ն։ Գործարքի հավանական արժեքը շուրջ 10 միլիոն եվրո է։ Հիշեցնենք, որ Լա լիգայի 20 … Read more

Սպերցյանը հաստատ պետք կգար «Մանչեսթեր Յունայթեդին»․ Անդրեյ Կանչելսկիս

«Մանչեսթեր Յունայթեդի» նախկին ֆուտբոլիստ Անդրեյ Կանչելսկիսը «РБ Спорт»-ի հետ զրույցում կարծիք է հայտնել «Կրասնոդարի» կիսապաշտպան Էդուարդ Սպերցյանի հեռանկարների մասին՝ նշելով, որ հայ ֆուտբոլիստը կարող էր ուժեղացնել անգլիական ակումբը։ «Բոլորը խոսում են, թե Սպերցյանը ուր որ է կմեկնի Եվրոպա, բայց չգիտես ինչու՝ դեռ չի մեկնում։ Այս պահին Էդուարդը կօգներ «Մանչեսթեր Յունայթեդին»։ Ակումբում ֆուտբոլիստների հետ կապված ծանր … Read more

Եթե դու գործով ես զբաղված, օգտակար բան ես ստեղծում, և հայրդ քեզ գումար է տալիս, ապա լիարժեք իրավունք ունես այն ծախսելու. Արման Ծառուկյան

UFC-ի թեթև քաշային կարգի առաջատար Արման Ծառուկյանը One Night with Steiny փոդքաստի եթերում անդրադարձել է իր ընտանիքի ֆինանսական վիճակին և հոր կողմից տրամադրվող աջակցությանը։ Մարզիկը նշել է, որ մեծ առավելություն է, երբ ընտանիքն ունի ֆինանսական կայունություն, ինչը թույլ է տալիս, օրինակ, հորից 500 հազար դոլար խնդրել նոր ավտոմեքենայի համար։ Ըստ Ծառուկյանի՝ դա նորմալ է, եթե … Read more

Ո՞վ է «Բարսելոնայի»՝ 2026 թվականի ամռան գլխավոր տրանսֆերային թիրախը

«Բարսելոնան» Մադրիդի «Ատլետիկոյի» հարձակվող Խուլիան Ալվարեսին դիտարկում է որպես 2026 թվականի ամռան գլխավոր տրանսֆերային թիրախ։ Այս մասին հայտնում է իսպանական Sport.es պարբերականը։ Կատալոնական ակումբը մտադիր է ամեն ինչ անել արգենտինացի հարձակվողին 2026 թվականի ամառային տրանսֆերային պատուհանի ընթացքում ձեռք բերելու համար։ Սակայն գործարքի իրականացումը հնարավոր կլինի միայն Իսպանիայի Լա լիգայի ֆինանսական «ֆեյր փլեյի» կանոնները խստորեն պահպանելու … Read more

«Ինտերը» պարտվել է «Արսենալին», Մխիթարյանը չի խաղացել իր նախկին թիմի դեմ․ ՉԼ

ՈւԵՖԱ Չեմպիոնների լիգայի 2025/26 մրցաշրջանի լիգայի փուլի 7-րդ տուրում Միլանի «Ինտերը» «Սան Սիրո» մարզադաշտում պարտվել է Լոնդոնի «Արսենալին»՝ (1-3): 10-րդ րոպեին Գաբրիել Ժեզուսը բացել է հաշիվը, սակայն ընդամենը 8 րոպե անց Պետար Սուչիչը վերականգնել է հավասարությունը։ «Արսենալը» սակայն շարունակել է ճնշումը, և 31-րդ րոպեին Ժեզուսը ձևակերպել է դուբլ՝ կրկին առաջ մղելով «Արսենալին»։ Հանդիպման ելքը վճռվել … Read more

Պերեսը դեմ է Պորտուգալիայի հավաքականի ֆուտբոլիստի տեղափոխությանը «Ռեալ»

«Ռեալը», որը կադրային խնդիրներ ունի կիսապաշտպանությունում, վերջին շրջանում ակտիվորեն հետաքրքրվում էր սաուդական «Ալ-Հիլալի» կիսապաշտպան Ռուբեն Նևեշի ծառայություններով։ Ինչպես հաղորդում է The Touchline-ը, պորտուգալացի ֆուտբոլիստը ինքն է ցանկություն հայտնել ընթացիկ ձմեռային տրանսֆերային պատուհանի ընթացքում պայմանագիր կնքել «Ռեալի» հետ։ Սակայն ակումբի նախագահ Ֆլորենտինո Պերեսը հավանություն չի տվել այս գործարքին։ Հիշեցնենք, որ Ռուբեն Նևեշը «Ալ-Հիլալի» կազմում է 2023 … Read more

«Ինտեր»-ը շնորհավորել է Հենրիխ Մխիթարյանի ծննդյան օրը

21 Հունվարի 2026, 15:00 Իտալական «Ինտեր»-ը սոցիալական ցանցերի իր էջերում շնորհավորել է թիմի կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանին՝ ծննդյան օրվա առթիվ։ Միլանյան ակումբը հրապարակել է հայ ֆուտբոլիստի լուսանկարը՝ կից կատարելով հետևյալ գրառումը․ «Ծնունդդ շնորհավոր, Մխիթարյան»։ Մխիթարյանն այսօր տոնում է 37-ամյակը: 2022 թ. ամռանը միացել է «Ինտեր»-ին և առաջատարի դեր խաղացել՝ օգնելով թիմին նվաճել «Երկրորդ աստղը» (Սկուդետոն), ինչպես … Read more

«Նոան» ԱՄԷ-ում կխաղա «Լոկոմոտիվի», «Ռոստովի», «Լեխի» հետ

Հայաստանի Պրեմիեր լիգայի գործող չեմպիոն «Նոան» հերթական առաջնության նախապատրաստական փուլը անցկացնում է Արաբական Միացյալ Էմիրություններում։ Ակումբի մամուլի ծառայությունը հայտնում է, որ «Imagine Live» մարզական հավաքի շրջանակներում Սանդրո Պերկովիչի գլխավորած թիմը կանցկացնի 5 ստուգողական հանդիպում։ Մրցակիցների թվում կան բավականին լուրջ և փորձառու ակումբներ։ «Նոայի» ընկերական խաղերի ժամանակացույցը. 24 հունվարի, «Նոա»-«Լեխ» (Պոզնան, Լեհաստան) 31 հունվարի, «Նոա»-«Լոկոմոտիվ» (Մոսկվա, … Read more