Ֆլիկը «Բարսելոնայի» ֆուտբոլիստին արգելել է մարզվել հիմնական թիմի հետ

«Բարսելոնայի» գլխավոր մարզիչ Հանս-Դիտեր Ֆլիկը արգելել է կիսապաշտպան Դրո Ֆերնանդեսին մարզվել հիմնական կազմի հետ։ Այս մասին տեղեկացնում է Sport.es պարբերականը։

Վերջին օրերին իսպանական մամուլում շրջանառվում են տեղեկություններ, որ 18-ամյա ֆուտբոլիստը կարող է հեռանալ կատալոնական ակումբից։ Կիսապաշտպանի ծառայություններով ակտիվորեն հետաքրքրված է ֆրանսիական ՊՍԺ-ն։ Գործարքի հավանական արժեքը շուրջ 10 միլիոն եվրո է։

Հիշեցնենք, որ Լա լիգայի 20 տուրերից հետո «Բարսելոնան» 49 միավորով միանձնյա գլխավորում է մրցաշարային աղյուսակը։

Leave a Comment