ACA-ի մարտիկ Արտյոմ Ռեզնիկովը «РБ Спорт»-ին տված հարցազրույցում քննադատել է UFC-ին՝ թեթև քաշային կարգի վարկանիշային աղյուսակի առաջատար Արման Ծառուկյանի նկատմամբ ցուցաբերած վերաբերմունքի համար։ Ըստ Ռեզնիկովի՝ կազմակերպությունն անարդար է վարվում Ծառուկյանին չեմպիոնական մենամարտի հնարավորություն չտալով։
«Շատերը քննադատում են ACA-ն՝ օրինակ բերելով UFC-ն։ Սակայն ո՞վ կարող է պատկերացնել մի իրավիճակ, երբ ACA-ում վարկանիշային աղյուսակի առաջին համարին չտան տիտղոսային մենամարտի հնարավորություն։ Դա անազնիվ է և անարդար։ Դա ինձ վանում է, և ես սկսել եմ հազվադեպ դիտել UFC-ն։
Իմ կարծիքով՝ նրանք կորցնում են որակի նշաձողը, որն առկա էր Հաբիբի և Քոնորի մենամարտերի ժամանակ։ Այն ժամանակ ամբողջ մրցաշարն էր դիտարժան։ Հետաքրքիր էր դիտել անգամ կանանց մենամարտերը, օրինակ՝ երբ ելույթ էր ունենում Ռոնդա Ռոուզին։ Հիմա ամեն ինչ դարձել է ձանձրալի»,-ասել է Ռեզնիկովը։