Հայաստանի Պրեմիեր լիգայի գործող չեմպիոն «Նոան» հերթական առաջնության նախապատրաստական փուլը անցկացնում է Արաբական Միացյալ Էմիրություններում։
Ակումբի մամուլի ծառայությունը հայտնում է, որ «Imagine Live» մարզական հավաքի շրջանակներում Սանդրո Պերկովիչի գլխավորած թիմը կանցկացնի 5 ստուգողական հանդիպում։ Մրցակիցների թվում կան բավականին լուրջ և փորձառու ակումբներ։
«Նոայի» ընկերական խաղերի ժամանակացույցը.
24 հունվարի, «Նոա»-«Լեխ» (Պոզնան, Լեհաստան)
31 հունվարի, «Նոա»-«Լոկոմոտիվ» (Մոսկվա, Ռուսաստան)
4 փետրվարի, «Նոա»-«Ռոստով» (Ռուսաստան)
7 փետրվարի, «Նոա»-«Յունան Յուկուն» (Չինաստան)
7 փետրվարի, «Նոա»-«Աստանա» (Ղազախստան)