Անդրե Տեր Շտեգենը լքում է «Բարսելոնան»

«Բարսելոնայի» գերմանացի դարպասապահ Մարկ Անդրե Տեր Շտեգենը վարձակալությամբ տեղափոխվում է «Ժիրոնա»։ Այս մասին գրում է Sport.es-ը։ Նշվում է, որ այս տեղափոխությունը վաղուց սպասելի էր։ Մարկ-Անդրե տեր Շտեգենը վարձավճարով կտեղափոխվի Միչելի գլխավորած «Ժիրոնա»՝ մինչև ընթացիկ մրցաշրջանի ավարտը։ Տեղափոխության հիմնական նպատակը խաղաժամանակ ստանալն է, ինչը թույլ կտա դարպասապահին պայքարել 2026 թվականի Աշխարհի առաջնությունում Գերմանիայի հավաքականի հիմնական դարպասապահի … Read more

«Կայրաթը» ոչինչ չկարողացավ անել «Բրյուգեի» դեմ․ Չեմպիոնների լիգա

«Բրյուգեն» Չեմպիոնների լիգայի լիգայի փուլի 7-րդ տուրի արտագնա խաղում խոշոր՝ 4:1 հաշվով հաղթել է «Կայրաթին»։ Հանդիպման հաշիվը 32-րդ րոպեին բացել է Ալեքսանդր Ստանկովիչը։ Վեց րոպե անց Հանս Վանակենը կրկնապատկել է հյուրերի առավելությունը։ 74-րդ րոպեին Ռոմեո Վերմանը հաշիվը դարձրել է 3-0, իսկ 85-րդ րոպեին Բրենդոն Մեխելեն խփել է բելգիական թիմի չորրորդ գնդակը։ Տանտերերին հաջողվեց հեղինակության գնդակը … Read more

Արտյոմ Ռեզնիկովի կարծիքով UFC-ին անարդար է վարվում Արման Ծառուկյանի հետ

ACA-ի մարտիկ Արտյոմ Ռեզնիկովը «РБ Спорт»-ին տված հարցազրույցում քննադատել է UFC-ին՝ թեթև քաշային կարգի վարկանիշային աղյուսակի առաջատար Արման Ծառուկյանի նկատմամբ ցուցաբերած վերաբերմունքի համար։ Ըստ Ռեզնիկովի՝ կազմակերպությունն անարդար է վարվում Ծառուկյանին չեմպիոնական մենամարտի հնարավորություն չտալով։ «Շատերը քննադատում են ACA-ն՝ օրինակ բերելով UFC-ն։ Սակայն ո՞վ կարող է պատկերացնել մի իրավիճակ, երբ ACA-ում վարկանիշային աղյուսակի առաջին համարին չտան … Read more

Ֆլիկը «Բարսելոնայի» ֆուտբոլիստին արգելել է մարզվել հիմնական թիմի հետ

«Բարսելոնայի» գլխավոր մարզիչ Հանս-Դիտեր Ֆլիկը արգելել է կիսապաշտպան Դրո Ֆերնանդեսին մարզվել հիմնական կազմի հետ։ Այս մասին տեղեկացնում է Sport.es պարբերականը։ Վերջին օրերին իսպանական մամուլում շրջանառվում են տեղեկություններ, որ 18-ամյա ֆուտբոլիստը կարող է հեռանալ կատալոնական ակումբից։ Կիսապաշտպանի ծառայություններով ակտիվորեն հետաքրքրված է ֆրանսիական ՊՍԺ-ն։ Գործարքի հավանական արժեքը շուրջ 10 միլիոն եվրո է։ Հիշեցնենք, որ Լա լիգայի 20 … Read more

Սպերցյանը հաստատ պետք կգար «Մանչեսթեր Յունայթեդին»․ Անդրեյ Կանչելսկիս

«Մանչեսթեր Յունայթեդի» նախկին ֆուտբոլիստ Անդրեյ Կանչելսկիսը «РБ Спорт»-ի հետ զրույցում կարծիք է հայտնել «Կրասնոդարի» կիսապաշտպան Էդուարդ Սպերցյանի հեռանկարների մասին՝ նշելով, որ հայ ֆուտբոլիստը կարող էր ուժեղացնել անգլիական ակումբը։ «Բոլորը խոսում են, թե Սպերցյանը ուր որ է կմեկնի Եվրոպա, բայց չգիտես ինչու՝ դեռ չի մեկնում։ Այս պահին Էդուարդը կօգներ «Մանչեսթեր Յունայթեդին»։ Ակումբում ֆուտբոլիստների հետ կապված ծանր … Read more

Եթե դու գործով ես զբաղված, օգտակար բան ես ստեղծում, և հայրդ քեզ գումար է տալիս, ապա լիարժեք իրավունք ունես այն ծախսելու. Արման Ծառուկյան

UFC-ի թեթև քաշային կարգի առաջատար Արման Ծառուկյանը One Night with Steiny փոդքաստի եթերում անդրադարձել է իր ընտանիքի ֆինանսական վիճակին և հոր կողմից տրամադրվող աջակցությանը։ Մարզիկը նշել է, որ մեծ առավելություն է, երբ ընտանիքն ունի ֆինանսական կայունություն, ինչը թույլ է տալիս, օրինակ, հորից 500 հազար դոլար խնդրել նոր ավտոմեքենայի համար։ Ըստ Ծառուկյանի՝ դա նորմալ է, եթե … Read more

Ո՞վ է «Բարսելոնայի»՝ 2026 թվականի ամռան գլխավոր տրանսֆերային թիրախը

«Բարսելոնան» Մադրիդի «Ատլետիկոյի» հարձակվող Խուլիան Ալվարեսին դիտարկում է որպես 2026 թվականի ամռան գլխավոր տրանսֆերային թիրախ։ Այս մասին հայտնում է իսպանական Sport.es պարբերականը։ Կատալոնական ակումբը մտադիր է ամեն ինչ անել արգենտինացի հարձակվողին 2026 թվականի ամառային տրանսֆերային պատուհանի ընթացքում ձեռք բերելու համար։ Սակայն գործարքի իրականացումը հնարավոր կլինի միայն Իսպանիայի Լա լիգայի ֆինանսական «ֆեյր փլեյի» կանոնները խստորեն պահպանելու … Read more

«Ինտերը» պարտվել է «Արսենալին», Մխիթարյանը չի խաղացել իր նախկին թիմի դեմ․ ՉԼ

ՈւԵՖԱ Չեմպիոնների լիգայի 2025/26 մրցաշրջանի լիգայի փուլի 7-րդ տուրում Միլանի «Ինտերը» «Սան Սիրո» մարզադաշտում պարտվել է Լոնդոնի «Արսենալին»՝ (1-3): 10-րդ րոպեին Գաբրիել Ժեզուսը բացել է հաշիվը, սակայն ընդամենը 8 րոպե անց Պետար Սուչիչը վերականգնել է հավասարությունը։ «Արսենալը» սակայն շարունակել է ճնշումը, և 31-րդ րոպեին Ժեզուսը ձևակերպել է դուբլ՝ կրկին առաջ մղելով «Արսենալին»։ Հանդիպման ելքը վճռվել … Read more

Պերեսը դեմ է Պորտուգալիայի հավաքականի ֆուտբոլիստի տեղափոխությանը «Ռեալ»

«Ռեալը», որը կադրային խնդիրներ ունի կիսապաշտպանությունում, վերջին շրջանում ակտիվորեն հետաքրքրվում էր սաուդական «Ալ-Հիլալի» կիսապաշտպան Ռուբեն Նևեշի ծառայություններով։ Ինչպես հաղորդում է The Touchline-ը, պորտուգալացի ֆուտբոլիստը ինքն է ցանկություն հայտնել ընթացիկ ձմեռային տրանսֆերային պատուհանի ընթացքում պայմանագիր կնքել «Ռեալի» հետ։ Սակայն ակումբի նախագահ Ֆլորենտինո Պերեսը հավանություն չի տվել այս գործարքին։ Հիշեցնենք, որ Ռուբեն Նևեշը «Ալ-Հիլալի» կազմում է 2023 … Read more

«Ինտեր»-ը շնորհավորել է Հենրիխ Մխիթարյանի ծննդյան օրը

21 Հունվարի 2026, 15:00 Իտալական «Ինտեր»-ը սոցիալական ցանցերի իր էջերում շնորհավորել է թիմի կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանին՝ ծննդյան օրվա առթիվ։ Միլանյան ակումբը հրապարակել է հայ ֆուտբոլիստի լուսանկարը՝ կից կատարելով հետևյալ գրառումը․ «Ծնունդդ շնորհավոր, Մխիթարյան»։ Մխիթարյանն այսօր տոնում է 37-ամյակը: 2022 թ. ամռանը միացել է «Ինտեր»-ին և առաջատարի դեր խաղացել՝ օգնելով թիմին նվաճել «Երկրորդ աստղը» (Սկուդետոն), ինչպես … Read more