ՈւԵՖԱ Չեմպիոնների լիգայի 2025/26 մրցաշրջանի լիգայի փուլի 7-րդ տուրում Միլանի «Ինտերը» «Սան Սիրո» մարզադաշտում պարտվել է Լոնդոնի «Արսենալին»՝ (1-3):
10-րդ րոպեին Գաբրիել Ժեզուսը բացել է հաշիվը, սակայն ընդամենը 8 րոպե անց Պետար Սուչիչը վերականգնել է հավասարությունը։ «Արսենալը» սակայն շարունակել է ճնշումը, և 31-րդ րոպեին Ժեզուսը ձևակերպել է դուբլ՝ կրկին առաջ մղելով «Արսենալին»։
Հանդիպման ելքը վճռվել է 84-րդ րոպեին, երբ փոխարինման դուրս եկած Վիկտոր Յոկերեսը դիպուկ հարվածով խփել է երրորդ գնդակը։
Հենրիխ Մխիթարյանը, որն այսօր՝ հունվարի 21-ին, նշում է ծննդյան 37-ամյակը, հնարավորություն չի ունեցել դուրս գալու խաղադաշտ և մրցելու իր նախկին թիմի դեմ։
Լոնդոնյան ակումբը միակն է, որը լիգայի փուլում ունի 100 տոկոսանոց արդյունք։