«Կայրաթը» ոչինչ չկարողացավ անել «Բրյուգեի» դեմ․ Չեմպիոնների լիգա

«Բրյուգեն» Չեմպիոնների լիգայի լիգայի փուլի 7-րդ տուրի արտագնա խաղում խոշոր՝ 4:1 հաշվով հաղթել է «Կայրաթին»։

Հանդիպման հաշիվը 32-րդ րոպեին բացել է Ալեքսանդր Ստանկովիչը։ Վեց րոպե անց Հանս Վանակենը կրկնապատկել է հյուրերի առավելությունը։ 74-րդ րոպեին Ռոմեո Վերմանը հաշիվը դարձրել է 3-0, իսկ 85-րդ րոպեին Բրենդոն Մեխելեն խփել է բելգիական թիմի չորրորդ գնդակը։

Տանտերերին հաջողվեց հեղինակության գնդակը խփել 90+2-րդ րոպեին։ Աչքի է ընկել Ադիլետ Սադիբեկովը։

Այս հաղթանակով «Բրյուգեն» ընդհատել է Չեմպիոնների լիգայում հինգ պարտությունից բաղկացած շարքը և ընդհանուր մրցաշարային աղյուսակում 7 միավորով բարձրացել 23-րդ հորիզոնական։ «Կայրաթը», կրելով չորրորդ անընդմեջ պարտությունը, 1 միավորով շարունակում է մնալ վերջին տեղում։

Հաջորդ տուրում՝ հունվարի 28-ին, ղազախական ակումբը հյուրընկալվելիս կմրցի «Արսենալի» հետ, իսկ «Բրյուգեն» նույն օրը կընդունի «Մարսելին»։

Leave a Comment