«Բարսելոնան» պաշտոնական առաջարկ է կատարել Ռեշֆորդի համար

«Բարսելոնան» վճռական է տրամադրված՝ թիմում պահելու անգլիացի հարձակվող Մարկուս Ռեշֆորդին, որի տրանսֆերային իրավունքները պատկանում են «Մանչեսթեր Յունայթեդին»։ Հիշեցնենք, որ ընթացիկ մրցաշրջանը Մարկուսը անցկացնում է կատալոնական ակումբում վարձավճարով։ «Բարսելոնան» պաշտոնական առաջարկ է կատարել՝ 22 միլիոն եվրո ընդհանուր արժողությամբ։ 18 միլիոն եվրոն ֆիքսված գումարն է, որը պետք է վճարվի երեք տարվա ընթացքում, իսկ 4 միլիոն եվրոն արդյունքներից … Read more

Հայաստանի հավաքականը ՖԻՖԱ-ի վարկանիշում զբաղեցնում է 105-րդ տեղը

20 Հունվարի 2026, 21:30 Հայաստանի ֆուտբոլի ազգային հավաքականը ՖԻՖԱ-ի վարկանիշում բարձրացել է մեկ հորիզոնականով և այժմ զբաղեցնում է 105-րդ տեղը։ Բարելավումը տեղի է ունեցել Աֆրիկայի գավաթի ավարտից հետո։ Ազգերի լիգայի վիճակահանությունը կկայանա փետրվարի 12-ին։

«Տոտենհեմը» պատրաստվում է պայմանագիր առաջարկել Ալոնսոյին

Լոնդոնյան «Տոտենհեմը» ցանկանում է Խաբի Ալոնսոյին նշանակել թիմի գլխավոր մարզչի պաշտոնում։ Այս մասին գրում է The Independent-ը։ Նշվում է, սակայն, որ Ալոնսոն կնախընտրեր դիտարկել կարիերան շարունակելու այլ տարբերակներ։ Մասնագետի ծառայություններով հետաքրքրված է նաև «Այնտրախտը»: Ավելի վաղ ինսայդեր Ֆաբրիցիո Ռոմանոն հայտնել էր, որ «Տոտենհեմը» քննարկումներ է սկսել ներկայիս մարզիչ Թոմաս Ֆրանկի հնարավոր պաշտոնանկության վերաբերյալ։ Հիշեցնենք, որ … Read more

Մանեն պատմել է, թե ինչու է Աֆրիկայի Գավաթի եզրափակչում թիմին վերադարձրել խաղադաշտ

Սենեգալի հավաքականի և սաուդյան «Ալ-Նասրի» հարձակվող Սադիո Մանեն անդրադարձել է Աֆրիկայի ազգերի գավաթի եզրափակչում Մարոկկոյի հավաքականի դեմ խաղի ժամանակ տեղի ունեցած միջադեպին։ Հիշեցնենք, որ երբ մրցավարը 11-մետրանոց էր նշանակել Սենեգալի դարպասին, թիմի գլխավոր մարզիչ Պապ Տիավը որոշել էր ֆուտբոլիստներին դուրս բերել դաշտից, սակայն Մանեն նրանց հետ էր կանչել՝ շարունակելու հանդիպումը։ «Քանի որ մրցավարները նույնպես կարող … Read more

Յամալը բաց կթողնի ՉԼ հանդիպումը որակազրկման պատճառով

Հունվարի 21-ին, ՈւԵՖԱ Չեմպիոնների լիգայի 2025/26 թթ. խաղարկության լիգայի փուլի նախավերջին՝ 7-րդ տուրում, «Բարսելոնան» Չեխիայում կհյուրընկալվի Պրահայի «Սլավիային»։ Կատալոնացիների գլխավոր մարզիչ Հանս-Դիտեր Ֆլիկը հրապարակել է հայտացուցակը տվյալ հանդիպման համար։ «Բարսելոնայի» հայտացուցակից վնասվածքի պատճառով դուրս են մնացել Ֆերան Տորեսը, Գավին և Անդրեաս Քրիստենսենը, իսկ Լամին Յամալը հանդիպումը բաց կթողնի որակազրկման պատճառով։

Ուեյն Ռունին ասել է, որ լսողության հետ կապված խնդիրներ ունի

«Մանչեսթեր Յունայթեդի» և Անգլիայի ազգային հավաքականի նախկին հարձակվող Ուեյն Ռունին ասել է, որ լսողության հետ կապված խնդիրներ ունի։ Ռունին այժմ որպես փորձագետ աշխատում է BBC-ի Match of the Day հաղորդման շրջանակներում։ Էթերներից մեկի նախապատրաստման ընթացքում «Էվերթոնի» նախկին ֆուտբոլիստը դիմել է նկարահանող խմբին՝ խնդրելով տեխնիկական ականջակալը տեղափոխել աջ ականջին։ «Կարո՞ղ ենք օգտագործել այս ականջը։ Խնդիրն այն … Read more

Ես միշտ փակ եմ պահել բերանս, բայց հիմա այլևս չեմ կարող լռել․ Օլիվեր Գլասներ

«Քրիստալ Փելասի» գլխավոր մարզիչ Օլիվեր Գլասները սուր քննադատության է ենթարկել ակումբի քաղաքականությունը՝ կապված պաշտպան Մարկ Գեհիի «Մանչեսթեր Սիթի» սպասվող տեղափոխության հետ։ Մարզիչն իր վրդովմունքն է հայտնել Անգլիայի Պրեմիեր լիգայի 22-րդ տուրի՝ «Սանդերլենդից» կրած պարտությունից (1։2) հետո։ «Զգում եմ, որ մեզ լիովին բախտի քմահաճույքին են թողել։ Մենք ոչ մի աջակցություն չենք ստանում։ Ամենասարսափելին այն է, որ … Read more

Ծառուկյանի կողմից դա տգեղ քայլ էր․ Գոռ Ազիզյան

Gor MMA ակումբի հիմնադիր և UFC-ի ռուսաստանցի մարտիկ Շարաբուտդին Մագոմեդովի մարզիչ Գոռ Ազիզյանը MMA.Metaratings.ru-ին տված հարցազրույցում մեկնաբանել է իր սանի և Արման Ծառուկյանի միջև կայացած գրեփլինգի գոտեմարտին նախորդած իրավիճակը։ «Մեզ համար ի սկզբանե տոմսերը սխալ էին գնել։ Մենք պայմանավորվել էինք, որ ինքնուրույն կգնենք դրանք։ Իսկ Արմանը շտապեց հայտարարություններ անելիս։ Նա ուներ իմ կոնտակտները, մենք նամակագրական … Read more

Հայաստանի ազգային հավաքականը բարելավել է դիրքը

Աֆրիկայի ազգերի գավաթի խաղարկությունից հետո ՖԻՖԱ-ն հրապարակել է ազգային հավաքականների վարկանիշային աղյուսակի թարմացված տարբերակը։ Հայաստանի ազգային հավաքականը նախորդ անգամվա համեմատ բարելավել է դիրքը մեկ հորիզոնականով և այժմ 105-րդն է։ Առաջին տեղում շարունակում է մնալ Իսպանիայի հավաքականը, որին հաջորդում են Արգենտինայի, Ֆրանսիայի, Անգլիայի, Բրազիլիայի, Պորտուգալիայի, Նիդերլանդների, Մարոկկոյի, Բելգիայի և Գերմանիայի հավաքականները։ Խորվաթիայի ընտրանին նահանջել է 11-րդ … Read more

Բացառիկ հարցազրույց՝ Դահուկասպորտի ֆեդերացիայի պաշտոնաթող նախագահ Գագիկ Սարգսյանի հետ

Դահուկային սպորտի ֆեդերացիայի նախագահ Գագիկ Սարգսյանը լիազորությունները դադարեցրել է ԿԳՄՍ նախարարության հետ տարիներ շարունակ ձախողված համագործակցության համար։ Ֆեդերացիան իրեն անտեսված է զգացել, իսկ բարձրացվող խնդիրները եղել են բացառապես մասնագիտական և ոլորտային։ Սարգսյանն ABC Media-ի հետ զրույցում ասաց, որ պետությունը պետք է լինի հայ մարզիկի գլխավոր պաշտպանը, սակայն Միքայել Միքայելյանի շուրջ ստեղծված իրավիճակում այդ աջակցությունը չի … Read more