Հունվարի 21-ին, ՈւԵՖԱ Չեմպիոնների լիգայի 2025/26 թթ. խաղարկության լիգայի փուլի նախավերջին՝ 7-րդ տուրում, «Բարսելոնան» Չեխիայում կհյուրընկալվի Պրահայի «Սլավիային»։
Կատալոնացիների գլխավոր մարզիչ Հանս-Դիտեր Ֆլիկը հրապարակել է հայտացուցակը տվյալ հանդիպման համար։
«Բարսելոնայի» հայտացուցակից վնասվածքի պատճառով դուրս են մնացել Ֆերան Տորեսը, Գավին և Անդրեաս Քրիստենսենը, իսկ Լամին Յամալը հանդիպումը բաց կթողնի որակազրկման պատճառով։