Ծառուկյանի կողմից դա տգեղ քայլ էր․ Գոռ Ազիզյան

Gor MMA ակումբի հիմնադիր և UFC-ի ռուսաստանցի մարտիկ Շարաբուտդին Մագոմեդովի մարզիչ Գոռ Ազիզյանը MMA.Metaratings.ru-ին տված հարցազրույցում մեկնաբանել է իր սանի և Արման Ծառուկյանի միջև կայացած գրեփլինգի գոտեմարտին նախորդած իրավիճակը։

«Մեզ համար ի սկզբանե տոմսերը սխալ էին գնել։ Մենք պայմանավորվել էինք, որ ինքնուրույն կգնենք դրանք։ Իսկ Արմանը շտապեց հայտարարություններ անելիս։ Նա ուներ իմ կոնտակտները, մենք նամակագրական կապի մեջ էինք։ Եթե Ծառուկյանն այդքան անհանգստանում էր, կարող էր ինձ հարցնել, թե ինչ է պատահել մեր չվերթների հետ։ Նրա կողմից դա տգեղ քայլ էր։

Մարդիկ մի փոքր սխալ հասկացան, բայց պետք է նայել, թե ով է առաջինը սկսել։ Պետք էր զանգել ինձ և հարցնել։ Իսկ Շարային ասել, թե նա վախեցել է, որ նա պետք է փոխի մականունը… Դա մեզ համար անընդունելի է։ Պետք չէ այս իրավիճակին ազգային կամ քաղաքական երանգ տալ»,- ասել է Գոռ Ազիզյանը։

Հիշեցնենք, որ դեկտեմբերի 30-ին Hype մրցաշարի շրջանակներում Մագոմեդովն ու Ծառուկյանը submission only կանոններով գրեփլինգի գոտեմարտ են անցկացրել, որն ավարտվել է ոչ-ոքի։

Leave a Comment