Լոնդոնյան «Տոտենհեմը» ցանկանում է Խաբի Ալոնսոյին նշանակել թիմի գլխավոր մարզչի պաշտոնում։ Այս մասին գրում է The Independent-ը։
Նշվում է, սակայն, որ Ալոնսոն կնախընտրեր դիտարկել կարիերան շարունակելու այլ տարբերակներ։ Մասնագետի ծառայություններով հետաքրքրված է նաև «Այնտրախտը»:
Ավելի վաղ ինսայդեր Ֆաբրիցիո Ռոմանոն հայտնել էր, որ «Տոտենհեմը» քննարկումներ է սկսել ներկայիս մարզիչ Թոմաս Ֆրանկի հնարավոր պաշտոնանկության վերաբերյալ։ Հիշեցնենք, որ հունվարի 12-ին Ալոնսոն հեռացվել էր Մադրիդի «Ռեալի» գլխավոր մարզչի պաշտոնից։