Մբապեն բաց կթողնի նաև «Ռեալի» առաջիկա հանդիպումը

Մադրիդի «Ռեալի» ֆրանսիացի հարձակվող Կիլիան Մբապեն բաց կթողնի «Լեւանտեի» դեմ Իսպանիայի Լա Լիգայի 20-րդ տուրի հանդիպումը։ Այս մասին հաղորդում է L’Equipe-ը։ Ծնկի վնասվածքի պատճառով Մբապեն չէր մասնակցել նաև «Ալբասետեի» դեմ Իսպանիայի գավաթի խաղարկության 1/8 եզրափակչի հանդիպմանը, որում «Ռեալը» պարտվել էր 2:3 հաշվով և դուրս մնացել պայքարից։

«Միլանը» մոտենում է «Ինտերին»

Իտալիայի առաջնության 20-րդ տուրի վերջին խաղում «Միլանը» հյուրընկալվելիս կամային հաղթանակ է տարել «Կոմոյի» նկատմամբ 3-1 հաշվով։ Այս հաղթանակից հետո «Միլանը» միավորների քանակը հասցրել է 43-ի՝ բարձրանալով մրցաշարային աղյուսակի 2-րդ հորիզոնական և շարունակելով հետապնդել առաջատար «Ինտերին», որը նույնքան խաղից հետո ունի 46 միավոր։ Իսկ «Կոմոն» կրած պարտությունից հետո 34 միավորով զբաղեցնում է 6-րդ տեղը։

«Նոայի» հավանական մրցակիցները Կոնֆերենցիաների լիգայի փլեյ-օֆֆում

Շվեցարիայի Նինոն քաղաքում տեղի կունենա Կոնֆերենցիաների լիգայի անցումային փլեյ-օֆֆ փուլի վիճակահանությունը: Հայաստանի չեմպիոն և գավաթակիր «Նոայի» հավանական մրցակիցները են Սլովենիայի «Ցելյեն» և Նիդեռլանդները ներկայացնող «ԱԶ Ալկմարը»։ Զույգի հաղթողը 1/8 եզրափակչում կհանդիպի ԱԷԿ (Հունաստան) / «Սպարտա» (Չեխիա) թիմերից մեկին։

«Բարսելոնան» դժվարությամբ հաղթել է «Ռասինգին» և դուրս եկել քառորդ եզրափակիչ

Իսպանիայի գավաթի խաղարկության 1/8-րդ եզրափակչում «Բարսելոնան» հյուրընկալվելիս դժվարին հաղթանակ է տարել Սանտանդերը ներկայացնող «Ռասինգի» նկատմամբ (2:0) և նվաճել քառորդ եզրափակչի ուղեգիր։ Հանդիպման առաջին կեսն անցել է հավասար պայքարում։ Խաղի ելքը վճռվեցլ է երկրորդ խաղակեսում։ 66-րդ րոպեին Ֆերմին Լոպեսի փոխանցումից հետո Ֆերան Տորեսը դիպուկ հարվածով բացել է հաշիվը։ Գոլից հետո Հանս-Դիտեր Ֆլիկը թարմ ուժեր է մտցրել … Read more

Մահացել է «Ուրարտու» ակադեմիայի երիտասարդ ֆուտբոլիստ

Խորը ցավով տեղեկացնում ենք, որ մահացել է «Ուրարտու» ակադեմիայի սան Վահան Պետրոսյանը․ հայտնում են ակադեմիայից։ «Վահանը իր ֆուտբոլային քայլերը սկսել է 6 տարեկանից «Ուրարտու» ակադեմիայի մանկապատանեկան թիմերում, այնուհետև հանդես է եկել «Ուրարտու-2»-ի կազմում: Մեր ցավակցությունն ենք հայտնում նրա ընտանիքին և հարազատներին: Հանգչիր խաղաղությամբ, Վահան: Դու ընդմիշտ կմնաս «Ուրարտուի» մի մասնիկը»,- ասված է ակադեմիայի տարածած հայտարարությունում:

Ժամանակը ցույց կտա՝ Տիգրան Բարսեղյանը կհրավիրվի՞ հավաքական, թե՞ ոչ․ Մելիքյան

Հայաստանի ազգային հավաքականի գլխավոր մարզիչ Եղիշե Մելիքյանը խոսել է ֆուտբոլիստներին հավաքական հրավիրելու չափանիշների մասին՝ անդրադառնալով նաև կարմիր քարտ ստանալու գործոնին։ Նա ասել է, որ պետք չէ կապել հավաքական չհրավիրվելը խաղադաշտից հեռացվելու հետ։ «Կարմիր քարտ կարող է ստանալ յուրաքանչյուր ֆուտբոլիստ, և դրա համար պատժել՝ չհրավիրելով հավաքական, շատ վատ է։ Ժամանակը ցույց կտա՝ Տիգրան Բարսեղյանը կհրավիրվի՞, թե՞ … Read more

Անթալիա․ Անի Ամիրաղյանը քառորդ եզրափակիչում է

Անթալիայում ընթացող ITF-ի W35 2-րդ մրցաշարում Հայաստանի ներկայացուցիչ Անի Ամիրաղյանը դուրս եկավ քառորդ եզրափակիչ։ ⅛ եզրափակիչում հայ թենիսիստուհին 6:2, 6:2 հաշվով հաղթեց իսպանացի Մերիտշել Տեյշիդո Գարսիային։ Քառորդ եզրափակիչում Ամիրաղյանը կմրցի Սլովենիայի ներկայացուցիչ Դալիլա Յակուպովիչի հետ։ Հայաստանի թենիսի ֆեդերացիա Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի … Read more

Հայաստանը՝ մեծ սպորտային երկիր

Հրաչյա Ռոստոմյան. «Առաջարկ Հայաստանին» նախագծի շրջանակներում ներկայացնում եմ հայկական սպորտի զարգացման ամբողջական ռազմավարությունը՝ 2026–2040թթ․ համար։ ՆԵՐԱԾՈՒԹՅՈՒՆ Սպորտը 21-րդ դարում պետության համար այլևս միայն ֆիզիկական ակտիվության կամ ժամանցի միջոց չէ։ Այն հանդիսանում է հանրային առողջապահության, կրթության, սոցիալական համախմբման, ազգային անվտանգության և միջազգային հեղինակության առանցքային բաղադրիչ։ Զանգվածային և բարձրակարգ սպորտն ուղղակիորեն ազդում են ազգի ֆիզիկական և հոգեբանական … Read more

Հայաստանը՝ մեծ սպորտային երկիր. Հրաչյա Ռոստոմյան

Սպորտ 16 Հունվար, 2026 12:55 Սեղմեք ԱՅՍՏԵՂ, լրացրեք օնլայն հայտը և մոռացեք հոսանքի վարձի մասին ՀԱՕԿ գլխավոր քարտուղար Հրաչյա Ռոստոմյանը «Առաջարկ Հայաստանին» նախագծի շրջանակներում ներկայացրել է հայկական սպորտի զարգացման ամբողջական ռազմավարությունը՝ 2026–2040թթ․ համար։   Հոդվածը՝ ստորև.   «ՆԵՐԱԾՈՒԹՅՈՒՆ Սպորտը 21 րդ դարում պետության համար այլևս միայն ֆիզիկական ակտիվության կամ ժամանցի միջոց չէ։ Այն հանդիսանում է հանրային առողջապահության, կրթության, սոցիալական համախմբման, ազգային անվտանգության և միջազգային հեղինակության առանցքային բաղադրիչ։ Զանգվածային և բարձրակարգ սպորտն ուղղակիորեն ազդում են ազգի ֆիզիկական և հոգեբանական առողջության, … Read more

Ֆիզմաթ դպրոցի սաներ Արսեն Մակարյանն ու Սարգիս Առաքելյանը նվաճել են ոսկե մեդալներ

Հունվարի 10-15-ը Ղազախստանի Ալմաթի քաղաքում կայացել է Ժաուտիկովյան միջազգային 22-րդ օլիմպիադան: Երևանի Ա. Շահինյան անվան ֆիզմաթ դպրոցի 12-րդ դասարանի աշակերտ Արսեն Մակարյանն ու 11-րդ դասարանի աշակերտ Սարգիս Առաքելյանը մաթեմատիկայից նվաճել են ոսկե մեդալներ: