Անթալիայում ընթացող ITF-ի W35 2-րդ մրցաշարում Հայաստանի ներկայացուցիչ Անի Ամիրաղյանը դուրս եկավ քառորդ եզրափակիչ։ ⅛ եզրափակիչում հայ թենիսիստուհին 6:2, 6:2 հաշվով հաղթեց իսպանացի Մերիտշել Տեյշիդո Գարսիային։
Քառորդ եզրափակիչում Ամիրաղյանը կմրցի Սլովենիայի ներկայացուցիչ Դալիլա Յակուպովիչի հետ։
Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը: