Իտալիայի առաջնության 20-րդ տուրի վերջին խաղում «Միլանը» հյուրընկալվելիս կամային հաղթանակ է տարել «Կոմոյի» նկատմամբ 3-1 հաշվով։
Այս հաղթանակից հետո «Միլանը» միավորների քանակը հասցրել է 43-ի՝ բարձրանալով մրցաշարային աղյուսակի 2-րդ հորիզոնական և շարունակելով հետապնդել առաջատար «Ինտերին», որը նույնքան խաղից հետո ունի 46 միավոր։ Իսկ «Կոմոն» կրած պարտությունից հետո 34 միավորով զբաղեցնում է 6-րդ տեղը։