Իսպանիայի գավաթի խաղարկության 1/8-րդ եզրափակչում «Բարսելոնան» հյուրընկալվելիս դժվարին հաղթանակ է տարել Սանտանդերը ներկայացնող «Ռասինգի» նկատմամբ (2:0) և նվաճել քառորդ եզրափակչի ուղեգիր։
Հանդիպման առաջին կեսն անցել է հավասար պայքարում։
Խաղի ելքը վճռվեցլ է երկրորդ խաղակեսում։ 66-րդ րոպեին Ֆերմին Լոպեսի փոխանցումից հետո Ֆերան Տորեսը դիպուկ հարվածով բացել է հաշիվը։ Գոլից հետո Հանս-Դիտեր Ֆլիկը թարմ ուժեր է մտցրել դաշտ՝ կատարելով միանգամից երեք փոփոխություն։ Հիմնական ժամանակին ավելացված 5-րդ րոպեին Լամին Յամալը Ռաֆինյայի փոխանցումից հետո գրավել է դատարկ դարպասը՝ ձևակերպելով հանդիպման վերջնական հաշիվը։
Խաղի վերջնամասում Սեգունդայի առաջատարին երկու անգամ հաջողվել է գրավել «Բարսելոնայի» դարպասը, սակայն երկու դեպքում էլ արձանագրվել է խաղից դուրս իրավիճակ։