ՀՀ-ում Մեծ Բրիտանիայի դեսպանը անդրադարձել է հայ գեղասահորդների վիզաների հարցին

Հայաստանի Հանրապետությունում Մեծ Բրիտանիայի դեսպան Ալեքսանդրա Քոուլը հանդես է եկել ուղերձով՝ անդրադառնալով Շեֆիլդում անցկացվող գեղասահքի Եվրոպայի առաջնությանը հայ մարզիկների չմասնակցելու պատճառներին և վիզաների տրամադրման գործընթացին։ «Ափսոսանքով տեղեկացա, որ հայ գեղասահորդները չեն կարողացել մասնակցել Շեֆիլդում անցկացվող Եվրոպայի առաջնությանը։ Պատկերացնում եմ՝ որքան հիասթափեցնող էր դա մարզիկների համար։ Այս իրավիճակի մասին առաջին անգամ տեղեկացա սոցիալական մեդիայից՝ բացառապես նրանից … Read more

Ի՞նչ չափի եկամուտ ունի աշխարհի ամենաբարձր վարձատրվող մարզիկը

Սաուդյան Արաբիան ներկայացնող «Ալ-Նասրի» աստղ Կրիշտիանու Ռոնալդուն աշխարհի ամենաբարձր վարձատրվող մարզիկն է։ Այս մասին հայտնում է Sportico պարբերականը։ Ըստ աղբյուրի՝ 40-ամյա հարձակվողի տարեկան աշխատավարձը կազմում է 200 միլիոն եվրո, իսկ նրա ընդհանուր տարեկան եկամուտը գնահատվում է 260 միլիոն եվրո։ Վարկանիշային աղյուսակի երկրորդ հորիզոնականում մեքսիկացի բռնցքամարտիկ Սաուլ Ալվարեսն է։ 2025 թվականին նա վաստակել է 137 միլիոն … Read more

ՄԹ դեսպանը մեկնաբանել է հայ գեղասահորդների՝ Եվրոպայի առաջնությանը չմասնակցելու հարցը

Հայաստանում ՄԹ դեսպան Ալեքսանդրա Քոուլը հանդես է եկել ուղերձով՝ անդրադառնալով Շեֆիլդում անցկացվող գեղասահքի Եվրոպայի առաջնությանը հայ մարզիկների չմասնակցելու պատճառներին և Միացյալ Թագավորության վիզաների տրամադրման գործընթացին։ «Ափսոսանքով տեղեկացա, որ հայ գեղասահորդները չեն կարողացել մասնակցել Շեֆիլդում անցկացվող Եվրոպայի առաջնությանը։ Պատկերացնում եմ՝ որքան հիասթափեցնող էր դա մարզիկների համար։ Այս իրավիճակի մասին առաջին անգամ տեղեկացա սոցիալական մեդիայից՝ բացառապես նրանից … Read more

Ի՞նչ է կատարվել «Ռեալի» հանդերձարանում սենսացիոն պարտությունից հետո

El Chiringuito-ն հայտնում է, որ «Ալբասետե»-«Ռեալ» խաղից հետո մադրիդցիների հանդերձարանում տիրող մթնոլորտը նման էր հուղարկավորության։ Խաղացողները ոչինչ չէին ասում, պարզապես նայում էին առաստաղին։ Իրավիճակին միջամտել է թիմի գլխավոր մարզիչ Ալվարո Արբելոան։ Նա դիմել է ֆուտբոլիստներին՝ կոչ անելով հավաքվել և ուշքի գալ։ Արբելոան ամբողջ պատասխանատվությունն իր վրա է վերցրել՝ նշելով. «Այս ձախողման միակ մեղավորը ես եմ, … Read more

«Ալբասետեի» երկրպագուները փորձել են բանաններով հարվածել Վինիսիուսին

Մադրիդի «Ռեալի» հարձակվող Վինիսիուս Ժունիորը ռասիստական վիրավորանքների է ենթարկվել Իսպանիայի գավաթի խաղարկության 1/8-րդ եզրափակչի՝ «Ալբասետեի» հետ արտագնա հանդիպման ժամանակ։ «Ռեալի» համար ծանր դասավորված խաղը, որում նրանք սենսացիոն պարտություն կրեցին 2-3 հաշվով, ուղեկցվել է տհաճ միջադեպերով։ Ինչպես հաղորդում է AS-ը, բրազիլացի ֆուտբոլիստի նկատմամբ ճնշումները սկսվել են դեռևս նախախաղային վարժանքի ընթացքում: «Ալբասետեի» երկրպագուների մի խումբ տրիբունաներից վանկարկել … Read more

«Ռեալի» հեռուստաալիքի խիստ քննադատական եթերը

«Ռեալի» ակումբային հեռուստատեսությունն անդրադարձել է թիմի պարտությանը Իսպանիայի գավաթի խաղարկության 1/8 եզրափակչում: ​«Այսօր «Ռեալը» Ալբասետեում իրեն լավագույն կողմից չդրսևորեց։ Մենք պետք է ընդունենք դա, սա շատ վատ տպավորություն է թողնում։ Արբելոան մեղավոր չէ, և այս հանդիպումը պետք է բեկումնային լինի։ Երեք օրվա ընթացքում մենք կորցրինք երկու տիտղոս։ ​Իրավիճակը պետք է փոխվի։ Մենք պետք է զգալիորեն … Read more

Ֆիթնես կենտրոնների գործունեության նկատմամբ վերահսկողությունը խստացվում է

Ֆիթնես ծառայություն մատուցելու իրավունք կունենան միայն որակավորված մարզիչները: Օրենսդրական փաթեթը մշակման փուլում է: Այն կարգավորելու է հավաստագրի ստացման կարգը, մասնագետին ներկայացվող պահանջների ցանկը: Չափորոշիչներ են սահմանվելու նաև ֆիթնես կենտրոնների շենքային պայմանների համար: Մանրամասները՝ ռեպորտաժում:

Մբապեն բաց կթողնի նաև «Ռեալի» առաջիկա հանդիպումը

Մադրիդի «Ռեալի» ֆրանսիացի հարձակվող Կիլիան Մբապեն բաց կթողնի «Լեւանտեի» դեմ Իսպանիայի Լա Լիգայի 20-րդ տուրի հանդիպումը։ Այս մասին հաղորդում է L’Equipe-ը։ Ծնկի վնասվածքի պատճառով Մբապեն չէր մասնակցել նաև «Ալբասետեի» դեմ Իսպանիայի գավաթի խաղարկության 1/8 եզրափակչի հանդիպմանը, որում «Ռեալը» պարտվել էր 2:3 հաշվով և դուրս մնացել պայքարից։

«Միլանը» մոտենում է «Ինտերին»

Իտալիայի առաջնության 20-րդ տուրի վերջին խաղում «Միլանը» հյուրընկալվելիս կամային հաղթանակ է տարել «Կոմոյի» նկատմամբ 3-1 հաշվով։ Այս հաղթանակից հետո «Միլանը» միավորների քանակը հասցրել է 43-ի՝ բարձրանալով մրցաշարային աղյուսակի 2-րդ հորիզոնական և շարունակելով հետապնդել առաջատար «Ինտերին», որը նույնքան խաղից հետո ունի 46 միավոր։ Իսկ «Կոմոն» կրած պարտությունից հետո 34 միավորով զբաղեցնում է 6-րդ տեղը։

«Նոայի» հավանական մրցակիցները Կոնֆերենցիաների լիգայի փլեյ-օֆֆում

Շվեցարիայի Նինոն քաղաքում տեղի կունենա Կոնֆերենցիաների լիգայի անցումային փլեյ-օֆֆ փուլի վիճակահանությունը: Հայաստանի չեմպիոն և գավաթակիր «Նոայի» հավանական մրցակիցները են Սլովենիայի «Ցելյեն» և Նիդեռլանդները ներկայացնող «ԱԶ Ալկմարը»։ Զույգի հաղթողը 1/8 եզրափակչում կհանդիպի ԱԷԿ (Հունաստան) / «Սպարտա» (Չեխիա) թիմերից մեկին։