Մադրիդի «Ռեալի» ֆրանսիացի հարձակվող Կիլիան Մբապեն բաց կթողնի «Լեւանտեի» դեմ Իսպանիայի Լա Լիգայի 20-րդ տուրի հանդիպումը։ Այս մասին հաղորդում է L’Equipe-ը։
Ծնկի վնասվածքի պատճառով Մբապեն չէր մասնակցել նաև «Ալբասետեի» դեմ Իսպանիայի գավաթի խաղարկության 1/8 եզրափակչի հանդիպմանը, որում «Ռեալը» պարտվել էր 2:3 հաշվով և դուրս մնացել պայքարից։